Добавить в избранное

В стадии разработки

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «պաշտոնեական պարտականությունները կատարելու» բառերից հետո հանել «, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու» բառերը:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ.1» ենթակետը «զինված ուժերի» բառերից հետո լրացնել «և այլ զորքերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում`

1 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.».

2 լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

«5 կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:»:

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին նախադասությունում «լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն), որի» բառերը փոխարինել «փաստաթուղթ (տեղեկատվություն), որը հաշվի առնելու» բառերով, իսկ 3-րդ նախադասությունում «լրացուցիչ» բառը փոխարինել «այդ» բառով:

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «ամսին հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «օրվանից» բառով:

Հոդված 6. Օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս` եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք կամ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի այսուհետ` նպաստ իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն այլ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի կամ նպաստի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար և հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից:»:

Հոդված 7. Օրենքի 44-րդ  հոդվածի 1-ին մասում «մահանալու» բառից հետո լրացնել «կամ վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու» բառերը, իսկ 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող՝ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի մահվան դեպքում վճարվում է թաղման նպաստ` անկախ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:»:

Հոդված 8. Օրենքի 50-րդ  հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերով, իսկ 2-րդ մասից հանել «, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա» բառերը:

Հոդված 9. Օրենքի հավելված 1-ի`

1 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով:».

2 9-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «մինչև» բառը:

Հոդված 10 . Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված դիմումների վրա:

  • Обсуждалось

    13.11.2018 - 28.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8008

Принт