Add to favourites

Under development

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Կից ներկայացված են նախագծերի տեքստերը

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
  • Discussed

    20.03.2017 - 05.04.2017

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 19264

Print

Suggestions

Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

05.04.2017

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ www.e-draft.am վեբ կայքը դեռևս հայտնի չէ հանրության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանում, առաջարկում ենք սույն օրենքի նախագիծը դարձնել հանրային քննարկման առարկա քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների, ինչպես նաև` 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած 4 քաղաքական ուժերի հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ ուժերից երկուսը իրենց նախընտրական ծրագրերում նախատեսել են հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը: Անհրաժեշտ է ընդգծել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան պատրաստ են հանձն առնել վերոնշյալ հանրային քննարկումների կազմակերպումն ու անցկացումը:

Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

05.04.2017

Նախագծում առկա են խնդիրներ հակակոռուպցիոն մարմնի կազմի հետ կապված Առաջարկվող նախագծի համաձայն` հանձնաժողովը կազմված է 5 անդամից: Հարց է առաջանում, թե ինչու՞ է թվակազմը որոշվել 5 անդամ այն դեպքում, երբ բացակայում են հիմնավորումները տվյալ թվակազմի վերաբերյալ: Ավելին, վերոնշյալն ուղղակիորեն կրկնօրինակում է ներկայումս գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի թվակազմի վերաբերյալ կարգավորումները: Ընդ որում, հանձնաժողովի անդամ ի սկզբանե կարող էր նշանակվել 30 տարին լրացած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացին։ Հանձնաժողովի անդամ դառնալու համար նախագծով առաջարկվող «առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ» կարգավորումը թերի էր, ըստ մեզ, քանզի այն չէր պարունակում պահանջ մասնագիտական` հակակոռուպցիոն գործունեության ստաժի մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը լինելով 30 տարեկան հասակում` չի կարող բավարարել անձի ուսումնառության և մասնագիտական ստաժի պահանջներին, մենք առաջարկել ենք նախատեսել առնվազն 35 տարեկան լրացած լինելու պահանջ: Ներկայիս կարգավորմամբ նշված է, որ Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, որից ոչ պակաս, քան 3-ը հակակոռուպցիոն կամ բարեվարքության ոլորտի։ Գտնում ենք, որ 5 տարվա աշխատանքային ստաժի ժամկետը, որից ընդամենը 3-ը հակակոռուպցիոն ոլորտի, խիստ անբավարար է նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար: Բացի այդ, ողջամտորեն հարց է առաջանում, թե ինչու՞ մեր այն դիտարկմանն ի պատասխան, ըստ որի անձը լինելով 30 տարեկան հասակում` չի կարող բավարարել անձի ուսումնառության և մասնագիտական 10 տարվա ստաժի պահանջներին, որոշվել է ոչ թե 5 տարով ավելացնել տարիքին վերաբերվող պահանջը, այլ` փոխարենը նվազեցնել ստաժի տարիները: Օրինակ, Մոլդովայում անհրաժեշտ է 10 տարվա աշխատանքային ստաժ:

Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

05.04.2017

Առկա են խնդիրներ հակակոռուպցիոն մարմնի ներքին հաշվետվողականության հետ կապված Ջակարտայի սկզբունքներում ևս ընդգծված է ներքին հաշվետվողականության սկզբունքը, այն է` մարմնի կողմից պետք է մշակվեն կանոններ և ընթացակարգեր, ներառյալ՝ մոնիթորինգ և կարգապահական պատասխանատվության հնարավորություն, որոնք կկանխեն լիազորությունների չարաշահումը: Տվյալ իրավակարգավորմամբ առաջարկվում է հետևյալը. Հանձնաժողովում խախտումները և լիազորությունների չարաշահումը կանխելու, ռիսկերի կառավարման, հսկողության և այլ նպատակներով Հանձնաժողովի նախագահի ենթակայությամբ գործում է ներքին աուդիտի համակարգ: Հաշվի առնելով ներքին աուդիտի դերը հանձնաժողովի թափանցիկ և հաշվետու աշխատանքի ապահովման հարցում, առաջարկում ենք օրենքի մակարդակով մանրամասն կարգավորել ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները, այդ թվում նաև` սահմանելով նաև ներքին աուդիտի իրականացնողներին/ վարչություն/բաժին:

See more