Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արեն Մնացականյան 03.09.2018 13:44:04 ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասում ակնկալվող փոփոխությունը՝ «ինքնավար պաշտոն» ձևակերպման ամրագրումը տարընթերցման և տարակարծիք մեկնաբանության տեղիք է տալու, քանի որ օրենսդրական տեսանկյունից ո՛չ ՀՀ քննչական կոմիտեի, ո՛չ ՀՀ հատուկ քննչական ծառայության մասին և ո՛չ էլ Իրավական ակտերի մասին օրենքներում «ինքնավար պաշտոն» հասկացություն գոյություն չունի, ուստի հասկանալի չէ, թե ովքեր են համարվելու «ինքնավար պաշտոն» զբաղեցնող անձինք: Կարծում եմ, կարող է օգտագործվել առավել հստակ ձևակերպում. օրինակ, «քննչական կոմիտեում նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված անձի, հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված անձի»: Հիմնավորումը. ըստ էության դատվածության վերաբերյալ օրենսդրական սահմանափակումը տվյալ կառույցներում վերաբերվում է քննիչին և նրա վերադասներին, ովքեր էլ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով լիազորություն ունեն նախաքննություն իրականացնելու: Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են ինքնավար պաշտոնները և սույն հոդվածի 3-րդ մասով թվարկվում են այդ պաշտոնները, որտեղ ներառված են նաև քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, քննիչների պաշտոնները: նախագծում փոփոխություն չի կատարվել