Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:

  • Discussed

    29.08.2018 - 13.09.2018

  • Type

    Law

  • Area

    Public service, Civil service, *

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8907

Print

Suggestions

Արեն Մնացականյան

03.09.2018

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասում ակնկալվող փոփոխությունը՝ «ինքնավար պաշտոն» ձևակերպման ամրագրումը տարընթերցման և տարակարծիք մեկնաբանության տեղիք է տալու, քանի որ օրենսդրական տեսանկյունից ո՛չ ՀՀ քննչական կոմիտեի, ո՛չ ՀՀ հատուկ քննչական ծառայության մասին և ո՛չ էլ Իրավական ակտերի մասին օրենքներում «ինքնավար պաշտոն» հասկացություն գոյություն չունի, ուստի հասկանալի չէ, թե ովքեր են համարվելու «ինքնավար պաշտոն» զբաղեցնող անձինք: Կարծում եմ, կարող է օգտագործվել առավել հստակ ձևակերպում. օրինակ, «քննչական կոմիտեում նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված անձի, հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված անձի»: Հիմնավորումը. ըստ էության դատվածության վերաբերյալ օրենսդրական սահմանափակումը տվյալ կառույցներում վերաբերվում է քննիչին և նրա վերադասներին, ովքեր էլ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով լիազորություն ունեն նախաքննություն իրականացնելու:

See more