Արեն Մնացականյան
03.09.2018
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասում ակնկալվող փոփոխությունը՝ «ինքնավար պաշտոն» ձևակերպման ամրագրումը տարընթերցման և տարակարծիք մեկնաբանության տեղիք է տալու, քանի որ օրենսդրական տեսանկյունից ո՛չ ՀՀ քննչական կոմիտեի, ո՛չ ՀՀ հատուկ քննչական ծառայության մասին և ո՛չ էլ Իրավական ակտերի մասին օրենքներում «ինքնավար պաշտոն» հասկացություն գոյություն չունի, ուստի հասկանալի չէ, թե ովքեր են համարվելու «ինքնավար պաշտոն» զբաղեցնող անձինք: Կարծում եմ, կարող է օգտագործվել առավել հստակ ձևակերպում. օրինակ, «քննչական կոմիտեում նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված անձի, հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված անձի»: Հիմնավորումը. ըստ էության դատվածության վերաբերյալ օրենսդրական սահմանափակումը տվյալ կառույցներում վերաբերվում է քննիչին և նրա վերադասներին, ովքեր էլ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով լիազորություն ունեն նախաքննություն իրականացնելու: