Добавить в избранное
В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արեն Մնացականյան 03.09.2018 13:44:04 | ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասում ակնկալվող փոփոխությունը՝ «ինքնավար պաշտոն» ձևակերպման ամրագրումը տարընթերցման և տարակարծիք մեկնաբանության տեղիք է տալու, քանի որ օրենսդրական տեսանկյունից ո՛չ ՀՀ քննչական կոմիտեի, ո՛չ ՀՀ հատուկ քննչական ծառայության մասին և ո՛չ էլ Իրավական ակտերի մասին օրենքներում «ինքնավար պաշտոն» հասկացություն գոյություն չունի, ուստի հասկանալի չէ, թե ովքեր են համարվելու «ինքնավար պաշտոն» զբաղեցնող անձինք: Կարծում եմ, կարող է օգտագործվել առավել հստակ ձևակերպում. օրինակ, «քննչական կոմիտեում նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված անձի, հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված անձի»: Հիմնավորումը. ըստ էության դատվածության վերաբերյալ օրենսդրական սահմանափակումը տվյալ կառույցներում վերաբերվում է քննիչին և նրա վերադասներին, ովքեր էլ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով լիազորություն ունեն նախաքննություն իրականացնելու: | Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են ինքնավար պաշտոնները և սույն հոդվածի 3-րդ մասով թվարկվում են այդ պաշտոնները, որտեղ ներառված են նաև քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, քննիչների պաշտոնները: | նախագծում փոփոխություն չի կատարվել |