Add to favourites

«Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2018 թվականի N ______ -Ա

 

 

ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԿԵՆՏՐՈՆ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  2. Անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Discussed

    16.08.2018 - 31.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10177

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

17.08.2018

Առաջարկում եմ հետ կանչել ներկայացված նախագիծը, կրկին անգամ մասնագիտական քննարկումներ նախաձեռնել ներգրավելով բոլոր շահագրհիռ անձանց և կազմակերպություններին:

Թաթուլ Ստեփանյան

17.08.2018

<<Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ը ուղղակի ենթակայությամբ գործում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կազմում, ակնհայտ է, որ առկա է կազմակերչական շահ, որը կասկածի տակ է դնում <<գնահատողի>> կողմից իրականացված ցանկացած արդյունքը:

Թաթուլ Ստեփանյան

17.08.2018

Նախագծի այս բովանդակությամբ ընդունումը չի նպաստում նշված ոլորտի գիտական ներուժի բացահայտմանն ու կայացմանը, այն կթուլացնի նաև <<Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն>> և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի <<Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ների <<պատվերների լրացուցիչ շուկաներ>> ունենալու նպատակաուղղվածությունը:

See more