Թաթուլ Ստեփանյան
17.08.2018
Առաջարկում եմ հետ կանչել ներկայացված նախագիծը, կրկին անգամ մասնագիտական քննարկումներ նախաձեռնել ներգրավելով բոլոր շահագրհիռ անձանց և կազմակերպություններին:
52 - Agree
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԿԵՆՏՐՈՆ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-6-րդ մասերի համաձայն՝ մարդու կյանքի և առողջության, կենդանիների առողջության և բարեկեցության, բույսերի առողջության պաշտպանության նպատակով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացվում է ռիսկի վերլուծության հիման վրա: Ռիսկի վերլուծությունը կազմված է ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և ռիսկի հաղորդակցության երեք առանձին փոխկապակցված փուլից:
Ռիսկի գնահատումն իրականացնում է գիտական կազմակերպությունը (կենտրոնը), ռիսկի կառավարումը՝ ռիսկ կառավարող լիազոր մարմինը (ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը):
Ռիսկի գնահատման գործընթացը կարգավորվում է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության Սանիտարական և բուսասանիտարական համաձայնագրի (ՍԲՍ) 5-րդ հոդվածով, ըստ որի այն հանդիսանում է ռիսկի վերլուծության անքակտելի մասը:
Իրավական ակտի ընդունմամբ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կնշանակվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությունները (կենտրոնները):
Ռիսկի գնահատումը գիտականորեն հիմնավորված գործընթաց է, որը կազմված է վտանգի նույնականացման, վտանգի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և ռիսկի բնութագրման փուլերից: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ռիսկի գնահատում կարող են իրականացնել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
«Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N630-Ն որոշմամբ վերապահվել է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտների ռիսկերի վերլուծությունը և գիտական հիմնավորումը: Գիտական կենտրոնը «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդն է, որին միացվել էր նաև «Բույսերի պաշտպանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը: Այսինքն ներկայումս գործող «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր մեջ ներառում է նախկինում առանձին հանդես եկող գիտահետազոտական ինստիտուտներ: Գիտական կենտրոնի կողմից իրականացվել են ռիսկերի գնահատման քանակական և որակական մեթոդների մշակման, տեղայնացման և ներդրման աշխատանքներ:
Բույսերի պաշտպանության բնագավառում ռիսկերի գնահատման աշխատանքներն իրականացվում են CAPRA համակարգչային ծրագրի օգտագործմամբ, որը թույլ է տալիս բույսերի վնասատուների, հիվանդությունների և մշակաբույսերի մոլախոտերի համար վերլուծել և գնահատել ռիսկերը:
Ներկայումս գիտական կենտրոնում առկա են համապատասխան շենքային և լաբորատոր պայմաններ անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտների ռիսկերի գնահատումը միջազգային չափանիշներով իրականացնելու համար, ինչպես նաև կան գիտական կադրեր, որոնք ունեն անհրաժեշտ փորձառություն և գիտելիքներ իրենց առջև դրված խնդիրների լուծման և գիտահետազոտական բազմաբնույթ և վերլուծական աշխատաքներ իրականացնելու համար:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնը (այսուհետ` Կենտրոն) Հայաստանի Հանրապետության միակ գիտական կառույցն է, որը տեղայնացրել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման միջազգային մեթոդները և այն սկսած 2012 թվականից կիրարկում է հանրապետությունում արտադրված բուսական և կենդանական ծագման սննդամթերքի ռիսկերի գնահատման նպատակով: Կենտրոնի կողմից մշակվել և տեղայնացվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատմանն առչվող ուղեցույցներ ու ձեռնարկներ:
Իրավական ակտով առաջարկվում է վերոնշյալ գիտական կենտրոններին համապատասխան ոլորտներում նշանակել ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություններ (կենտրոններ):
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին կողմից:
«Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի գնահատող և գիտական հիմնավորումներ ներկայացնող կճանաչվեն սննդամթերքի անվտանգության ոլորտում «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը», իսկ անասնաբուժության և բուսասանիտարիայի՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
«Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
«Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
Discussed
16.08.2018 - 31.08.2018
Type
Decision
Area
Agriculture
Views 10176
Print17.08.2018
Առաջարկում եմ հետ կանչել ներկայացված նախագիծը, կրկին անգամ մասնագիտական քննարկումներ նախաձեռնել ներգրավելով բոլոր շահագրհիռ անձանց և կազմակերպություններին:
17.08.2018
<<Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ը ուղղակի ենթակայությամբ գործում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կազմում, ակնհայտ է, որ առկա է կազմակերչական շահ, որը կասկածի տակ է դնում <<գնահատողի>> կողմից իրականացված ցանկացած արդյունքը:
17.08.2018
Նախագծի այս բովանդակությամբ ընդունումը չի նպաստում նշված ոլորտի գիտական ներուժի բացահայտմանն ու կայացմանը, այն կթուլացնի նաև <<Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն>> և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի <<Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ների <<պատվերների լրացուցիչ շուկաներ>> ունենալու նպատակաուղղվածությունը: