Add to favourites
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նարինե Բեգլարյան 26.07.2018 12:25:38 | Հարգելի գործընկերներ, կարծում եմ առավել մեծ խնդիր է ու կարգավորման ենթակա այն իրավիճակը, երբ ծնողը, ում հետ ապրում է երեխան խոչընդոտում է մյուս ծնողի ու երեխայի տեսակցությունները և սա տեղի է ունենում մինչև դատական ակտի կայացումը: Գիտեք, որ դատական ակտերի կայացման համար պահանջվում է միջինում երկուսից երեք տարի անգամ այս գործերով, որոնք պետք է ավելի արագ ժամկետներում քննվեն: Շատ են դեպքեր, երբ գործնականում այն ծնողը ում հետ ապրում է չի թողնում, որ երեխան շփվի մյուս ծնողի հետ, հատկապես այս դեպքում անպաշտպան են մանկահասակները: Ոչ մի մարմին ըստ էության մինչև դատական ակտի կայացումը ոչինչ չի անում երեխայի ոտնահարված իրավունքները այս դեպքում պաշտպանելու համար հղում տալով օրենքով իրենց մոտ իրավասությունների բացակայությանը: Կարծում եմ լավ կլինի, որ եթե դատարանի ծանրաբեռնվածության ու այլ բյուրոկրատիվ խնդիրների կարգավորման զուգահեռ քննարկվի ու լուծվի օրենսդրական մակարդակով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղված միջոցառումների ու իրավասությունների խնդիրը: | Ընդունվել է ի գիտություն: | Ընդունելով Ձեր կողմից բարձրացված խնդրի կարևորությունը և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, հայտնում ենք, որ առաջարկում նկարագրված հարցը դուրս է Նախագծի կարգավորման շրջանակից: |