Add to favourites

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը, այն է՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով և ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նախատեսել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու կարգ, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ դատարան չեն ներկայացվում այլ պահանջներ:

  • Discussed

    26.07.2018 - 10.08.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil acts registration, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9430

Print

Suggestions

Նարինե Բեգլարյան

26.07.2018

Հարգելի գործընկերներ, կարծում եմ առավել մեծ խնդիր է ու կարգավորման ենթակա այն իրավիճակը, երբ ծնողը, ում հետ ապրում է երեխան խոչընդոտում է մյուս ծնողի ու երեխայի տեսակցությունները և սա տեղի է ունենում մինչև դատական ակտի կայացումը: Գիտեք, որ դատական ակտերի կայացման համար պահանջվում է միջինում երկուսից երեք տարի անգամ այս գործերով, որոնք պետք է ավելի արագ ժամկետներում քննվեն: Շատ են դեպքեր, երբ գործնականում այն ծնողը ում հետ ապրում է չի թողնում, որ երեխան շփվի մյուս ծնողի հետ, հատկապես այս դեպքում անպաշտպան են մանկահասակները: Ոչ մի մարմին ըստ էության մինչև դատական ակտի կայացումը ոչինչ չի անում երեխայի ոտնահարված իրավունքները այս դեպքում պաշտպանելու համար հղում տալով օրենքով իրենց մոտ իրավասությունների բացակայությանը: Կարծում եմ լավ կլինի, որ եթե դատարանի ծանրաբեռնվածության ու այլ բյուրոկրատիվ խնդիրների կարգավորման զուգահեռ քննարկվի ու լուծվի օրենսդրական մակարդակով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղված միջոցառումների ու իրավասությունների խնդիրը:

See more