Add to favourites

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի.

1)  1-ին մասի գ) կետը ուժը կորցրած ճանաչել:  

2) 16-դ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1 Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը չի կարող իրականացվել դատական կարգով, եթե ամուսնալուծության հետ միաժամանակ չեն ներկայացվել սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:»

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

  • Discussed

    26.07.2018 - 10.08.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil acts registration, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9440

Print

Suggestions

Նարինե Բեգլարյան

26.07.2018

Հարգելի գործընկերներ, կարծում եմ առավել մեծ խնդիր է ու կարգավորման ենթակա այն իրավիճակը, երբ ծնողը, ում հետ ապրում է երեխան խոչընդոտում է մյուս ծնողի ու երեխայի տեսակցությունները և սա տեղի է ունենում մինչև դատական ակտի կայացումը: Գիտեք, որ դատական ակտերի կայացման համար պահանջվում է միջինում երկուսից երեք տարի անգամ այս գործերով, որոնք պետք է ավելի արագ ժամկետներում քննվեն: Շատ են դեպքեր, երբ գործնականում այն ծնողը ում հետ ապրում է չի թողնում, որ երեխան շփվի մյուս ծնողի հետ, հատկապես այս դեպքում անպաշտպան են մանկահասակները: Ոչ մի մարմին ըստ էության մինչև դատական ակտի կայացումը ոչինչ չի անում երեխայի ոտնահարված իրավունքները այս դեպքում պաշտպանելու համար հղում տալով օրենքով իրենց մոտ իրավասությունների բացակայությանը: Կարծում եմ լավ կլինի, որ եթե դատարանի ծանրաբեռնվածության ու այլ բյուրոկրատիվ խնդիրների կարգավորման զուգահեռ քննարկվի ու լուծվի օրենսդրական մակարդակով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղված միջոցառումների ու իրավասությունների խնդիրը:

See more