Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1957-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1957-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1957-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման (այսուհետ՝ Կարգ) համապատասխան կետերի ուժը կորցրած ճանաչելու հետևանքով քաղաքացիների հետ նվիրատվության գործընթաց սկսելու անհնարինությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Նախկին Կարգով սահմանված պայմանների առկայության դեպքում քաղաքացիների մոտ ձևավորվել է իրավականորեն պաշտպանվող արդարացված ակնկալիք, որ իրենց բնակարանը կարող է փոխանցվել նվիրատվությամբ։
Այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն ունեցել իրական և բավարար հնարավորություն տեղեկանալու դիմում ներկայացնելու վերջնաժամկետի մասին կամ կանխատեսելու Կարգի փոփոխությունը, չի կարող հիմք հանդիսանալ նրանց իրավական վիճակը վատթարացնելու համար։
Քաղաքացիների կողմից նախկին Կարգով սահմանված պահանջներին փաստացի համապատասխանությունը ձևավորել է արդարացված ակնկալիք՝ բնակարանի նվիրատվությամբ փոխանցման վերաբերյալ, որի չպահպանումը, առանց բավարար իրազեկման և անցումային երաշխիքների, խախտում է իրավական որոշակիության և վստահության պաշտպանության սկզբունքները։
Կարգի համապատասխան կետերի ուժը կորցրած ճանաչումը չպետք է ունենա հետադարձ բացասական ազդեցություն այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև փոփոխության ընդունումը գտնվում էին նախկին Կարգի իրավական դաշտում և բավարարում էին դրա պահանջները։
Անցումային դրույթի ընդլայնումը վերականգնում է կանխատեսելիությունը և կանխում է կամայական տարբերակումը «դիմել հասցրած» և «փաստացի համապատասխան, բայց չդիմած» անձանց միջև։
Առաջարկվող լուծումը համաչափ միջոց է՝
մի կողմից՝ պաշտպանելու քաղաքացիների բնակարանային կայունությունը, մյուս կողմից՝ չվնասելու հանրային շահը, քանի որ խոսքը վերաբերում է միայն այն անձանց, ովքեր արդեն բավարարել են նախկին չափանիշները մինչև փոփոխության ընդունման օրը։
Քաղաքացիների փաստացի տիրապետումը և դրա նկատմամբ կայուն սպասումները դիտվում են որպես պաշտպանվող գույքային շահ, իսկ բնակարանը՝ անձնական և ընտանեկան կյանքի կենտրոն։ Այս մոտեցումները հետևողականորեն արտացոլված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում՝ իրավական որոշակիության, արդարացված ակնկալիքի և համաչափության սկզբունքների շրջանակում։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումն է:
Կարգավորման նպատակը և բնույթը: Կարգավորման նպատակը բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպումն է:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք: Նախագիծը մշակվել է Կոմիտեի կողմից:
Ակնկալվող արդյունքը: Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը բնակչության բնակարանային խնդիրների լուծումն է:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 96-րդ կետի (նախկին 97) պահանջներից՝ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, այդ նպատակով պետական սեփականություն համարվող հանրակացարանային տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման գործընթացի ավարտում։
-
Duration
21.04.2026 15.05.2026 -
Type
Decision
-
Area
State property contribution and dedication
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 334
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.