Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1957-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1957-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության  կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1957-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ  կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման (այսուհետ՝ Կարգ)  համապատասխան կետերի ուժը կորցրած ճանաչելու հետևանքով քաղաքացիների հետ նվիրատվության գործընթաց սկսելու անհնարինությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Նախկին Կարգով սահմանված պայմանների առկայության դեպքում քաղաքացիների մոտ ձևավորվել է իրավականորեն պաշտպանվող արդարացված ակնկալիք, որ իրենց բնակարանը կարող է փոխանցվել նվիրատվությամբ։

Այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն ունեցել իրական և բավարար հնարավորություն տեղեկանալու դիմում ներկայացնելու վերջնաժամկետի մասին կամ կանխատեսելու Կարգի փոփոխությունը, չի կարող հիմք հանդիսանալ նրանց իրավական վիճակը վատթարացնելու համար։

Քաղաքացիների կողմից նախկին Կարգով սահմանված պահանջներին փաստացի համապատասխանությունը ձևավորել է արդարացված ակնկալիք՝ բնակարանի նվիրատվությամբ փոխանցման վերաբերյալ, որի չպահպանումը, առանց բավարար իրազեկման և անցումային երաշխիքների, խախտում է իրավական որոշակիության և վստահության պաշտպանության սկզբունքները։

Կարգի համապատասխան կետերի ուժը կորցրած ճանաչումը չպետք է ունենա հետադարձ բացասական ազդեցություն այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև փոփոխության ընդունումը գտնվում էին նախկին Կարգի իրավական դաշտում և բավարարում էին դրա պահանջները։

Անցումային դրույթի ընդլայնումը վերականգնում է կանխատեսելիությունը և կանխում է կամայական տարբերակումը «դիմել հասցրած» և «փաստացի համապատասխան, բայց չդիմած» անձանց միջև։

Առաջարկվող լուծումը համաչափ միջոց է՝

մի կողմից՝ պաշտպանելու քաղաքացիների բնակարանային կայունությունը, մյուս կողմից՝ չվնասելու հանրային շահը, քանի որ խոսքը վերաբերում է միայն այն անձանց, ովքեր արդեն բավարարել են նախկին չափանիշները մինչև փոփոխության ընդունման օրը։

Քաղաքացիների փաստացի տիրապետումը և դրա նկատմամբ կայուն սպասումները դիտվում են որպես պաշտպանվող գույքային շահ, իսկ բնակարանը՝ անձնական և ընտանեկան կյանքի կենտրոն։ Այս մոտեցումները հետևողականորեն արտացոլված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում՝ իրավական որոշակիության, արդարացված ակնկալիքի և համաչափության սկզբունքների շրջանակում։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումն է:

 Կարգավորման նպատակը և բնույթը: Կարգավորման նպատակը բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպումն է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք: Նախագիծը մշակվել է Կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը: Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը բնակչության բնակարանային խնդիրների լուծումն է:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 96-րդ կետի (նախկին 97) պահանջներից՝ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, այդ նպատակով պետական սեփականություն համարվող հանրակացարանային տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման գործընթացի ավարտում։

  • Տևողություն

    21.04.2026 15.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն

  • Գերատեսչություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 331

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: