Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1957-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2026 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1957-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N1957-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
« 6․Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին նվերը և նվիրաբերությունն ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց դիմումները քննվում են նույն որոշմամբ սահմանված կարգով, եթե վերջիններս 26․12․2025 թվականի դրությամբ հանդիսացել են շահառու և ներկայացված փաստաթղթերով հաստատվում է նրանց համապատասխանությունը տվյալ օրվա դրությամբ շահառու լինելու պայմաններին։ Ընդ որում նշված անձանց դիմումները ենթակա են քննության, եթե դրանք ներկայացվել են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը՝ բացառությամբ այն անձանց, որոնք անհատույց օգտագործման իրավունքով բնակվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու նպատակով հատկացված բնակարաններում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Տևողություն
21.04.2026 15.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 331
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: