Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1957-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2026 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1957-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N1957-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

« 6Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին նվերը և նվիրաբերությունն ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց դիմումները քննվում են նույն որոշմամբ սահմանված կարգով, եթե վերջիններս 26122025 թվականի դրությամբ հանդիսացել են շահառու և ներկայացված փաստաթղթերով հաստատվում է նրանց համապատասխանությունը տվյալ օրվա դրությամբ շահառու լինելու պայմաններին։ Ընդ որում նշված անձանց դիմումները ենթակա են քննության, եթե դրանք ներկայացվել են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը՝ բացառությամբ  այն անձանց, որոնք անհատույց օգտագործման իրավունքով բնակվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու նպատակով հատկացված բնակարաններում։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

 

  • Duration

    21.04.2026 15.05.2026
  • Type

    Decision

  • Area

    State property contribution and dedication

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 334

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: