ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2026 թվականի …………-ի N …….-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի «Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության նպատակով ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» N 479-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) վերնագրում և Հավելված N1-ի վերնագրում «՝» կետադրական նշանը փոխարինել «ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ» բառերով, իսկ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ» բառերը փոխարինել «ՆՐԱ» բառով.
2) նախաբանում «իրավունքների» բառից հետո լրացնել «և երեխայի պաշտպանության համակարգի» բառերը, իսկ «9» թիվը փոխարինել «7» թվով.
3) 1-ին կետի 1-ին ենթակետում «՝» կետադրական նշանը փոխարինել «հայտնաբերման և համապատասխան մարմիններ» բառերով, իսկ «համապատասխան մարմիններ» բառերը փոխարինել «նրա» բառով.
4) Հավելված N1-ի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց կազմակերպությունների, այլ կազմակերպությունների փոխգործակցությունը` բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և ուղղորդման գործընթացում:».
5) Հավելված N1-ի 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«1.1. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումն ու ուղղորդումը ներառում է փոխկապակցված հետևյալ գործողությունները՝
1) բռնության ենթարկված երեխայի հայտնաբերում, ներառյալ՝ ահազանգով մեկնման դեպքում,
2) բռնության ենթարկված երեխայի կարիքների գնահատում,
3) բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկության փոխանցում տեղեկատվական համակարգով,
4) անհրաժեշտության դեպքում՝ բռնության ենթարկված երեխայի տեղափոխում խնամատար ընտանիքո կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն կամ ուղղորդում երեխաների խնամքի ցերեկային կենտրոն:».
6) Հավելված N1-ի 2-րդ կետում «երեխայի» բառից հետո լրացնել «հայտնաբերման և» բառերը.
7) Հավելված N1-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «իրավունքների» բառից առաջ լրացնել «, ներառյալ՝ բռնության ենթարկված երեխաների,» բառերը, ինչպես նաև «անհապաղ» բառից առաջ լրացնել «խնամատար ընտանիքում կամ երեխայի և ընտանիքի աջակցության կամ ցերեկային կենտրոն» բառերը.
8) Հավելված N1-ի 2-րդ կետի 8-րդ ենթակետում հանել «հասարակական» բառը, «աջակցում» բառը փոխարինել «համագործակցում» բառով, իսկ «աջակցություն են տրամադրում բռնության ենթարկված» բառերը փոխարինել «ծառայություն են մատուցում» բառերով.
9) Հավելված N1-ի 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«2.1. Սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինները կարող են, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ պարտավոր են ցուցաբերել նախաձեռնողականություն և հայտնաբերել երեխայի նկատմամբ բռնության դեպքերը, բռնության ենթարկված երեխային կամ նրա ընտանիքին:».
10) Հավելված N1-ի 3-րդ կետում «համագործակցությունը» բառից հետո լրացնել «, բացի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 4-րդ հոդվածում նշված սկզբունքների, նաև» բառերը, իսկ 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
11) Հավելված N1-ի 1-ին գլխից հետո լրացնել նոր 1.1-ին գլուխ հետևյալ բովանդակությամբ՝
-
Duration
09.04.2026 27.04.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 365
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.