Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2026 թվականի …………-ի N …….-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի «Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության նպատակով ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» N 479-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)   վերնագրում և Հավելված N1-ի վերնագրում «՝» կետադրական նշանը փոխարինել «ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ» բառերով, իսկ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ» բառերը փոխարինել «ՆՐԱ» բառով.

2)  նախաբանում «իրավունքների» բառից հետո լրացնել «և երեխայի պաշտպանության համակարգի» բառերը, իսկ «9» թիվը փոխարինել «7» թվով.

3)  1-ին կետի 1-ին ենթակետում «՝» կետադրական նշանը փոխարինել «հայտնաբերման և համապատասխան մարմիններ» բառերով, իսկ «համապատասխան մարմիններ» բառերը փոխարինել «նրա» բառով.

4)  Հավելված N1-ի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց կազմակերպությունների, այլ կազմակերպությունների փոխգործակցությունը` բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և ուղղորդման գործընթացում:».

5)  Հավելված N1-ի 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝

«1.1. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումն ու ուղղորդումը ներառում է փոխկապակցված հետևյալ գործողությունները՝

1)   բռնության ենթարկված երեխայի հայտնաբերում, ներառյալ՝ ահազանգով մեկնման դեպքում,

2)  բռնության ենթարկված երեխայի կարիքների գնահատում,

3)  բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկության փոխանցում տեղեկատվական համակարգով,

4)  անհրաժեշտության դեպքում՝ բռնության ենթարկված երեխայի տեղափոխում խնամատար ընտանիքո կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն կամ ուղղորդում երեխաների խնամքի ցերեկային կենտրոն:».

6)  Հավելված N1-ի 2-րդ կետում «երեխայի» բառից հետո լրացնել «հայտնաբերման և» բառերը.

7)  Հավելված N1-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «իրավունքների» բառից առաջ լրացնել «, ներառյալ՝ բռնության ենթարկված երեխաների,» բառերը, ինչպես նաև «անհապաղ» բառից առաջ լրացնել «խնամատար ընտանիքում կամ երեխայի և ընտանիքի աջակցության կամ ցերեկային կենտրոն» բառերը.

8)  Հավելված N1-ի 2-րդ կետի 8-րդ ենթակետում հանել «հասարակական» բառը, «աջակցում» բառը փոխարինել «համագործակցում» բառով, իսկ «աջակցություն են տրամադրում բռնության ենթարկված» բառերը փոխարինել «ծառայություն են մատուցում» բառերով.

9)  Հավելված N1-ի 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝

«2.1. Սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինները կարող են, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ պարտավոր են ցուցաբերել նախաձեռնողականություն և հայտնաբերել երեխայի նկատմամբ բռնության դեպքերը, բռնության ենթարկված երեխային կամ նրա ընտանիքին:».

10)   Հավելված N1-ի 3-րդ կետում «համագործակցությունը» բառից հետո լրացնել «, բացի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 4-րդ հոդվածում նշված սկզբունքների, նաև» բառերը, իսկ 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

11)  Հավելված N1-ի 1-ին գլխից հետո լրացնել նոր 1.1-ին գլուխ հետևյալ բովանդակությամբ՝

 

  • Обсуждалось

    09.04.2026 - 27.04.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 746

Принт

Предложения

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

27.04.2026

1 Նման կարգավորման դեպքում «Սույն հավելվածի 6-րդ կետում նշված դեպքերում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում երեխայի տեղավորմանը հաջորդող աշխատանքային օրը երեխայի փաստացի գտնվելու վայրի ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում ձևավորում է երեխայի անձնական գործը՝ այն հասանելի դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին՝ երեխայի պաշտպանության պլանի կազմման և երեխայի լավագույն շահերից բխող հետագա գործողությունների իրականացման նպատակով։», ԽՀՄ սոցիալական աշխատողը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն կունենա, մինչդեռ երեխայի բնակության վայրի համապատասխան աշխատակիցը «կազատագրվի» դեպքից, ինչը ցանկալի չէ։ Բացի այդ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն դեպքի տեղափոխումը հնարավոր է այն դեպքում, եթե երեխայի ծնողի գտնվելու վայրը անհայտ է։ Մնացած դեպքերում երեխային և ընտանիքին ճանաչումէ  իր ԽՀՄ-ն , հետևաբար գերադասելի է, որ այդ ԽՀՄ-ն էլ պատասխանատվություն ունենա շարունակելու գործըթնացը։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

27.04.2026

1Այս կետը խնդրահարույց է “տեղեկությունը փոխանցում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնին՝ ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու նպատակով”։ Սոցիալական աշխատողը պետք է իրականացնի գնահատումը։ ՄՍԾ –ն  կներգրավվի այն դեպքում, երբ բռնության հարցերով սոցիալական աշխատողը կկազմի դեպքի պլան և այդ պլանում ՄՍԾ ՏԿ-ն դեր կունենա՝ պետական երաշխքիների տրամադրման հարցերով։ Բռնության հարցերով սոցիալական աշխատողը պետք է լինի բռնության դեպքերի վարողը։ Այլապես գրություններով բավարարվելու է, իսկ նման գործերը անձնական պատասխանատվություն են ենթադրում։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

27.04.2026

1Այս ձևակերպմամբ «ընթացք» բառը պարզ չէ։ «Ոստիկանությունը երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկության ընթացքը լուծում է՝ առաջնորդվելով օրենսդրությամբ, արձանագրում է երեխայի նկատմամբ բռնության դեպքը, իսկ տեղեկատվական համակարգի առկայության դեպքում՝ մուտքագրում է երեխայի նկատմամբ բռնության դեպքը տեղեկատվական համակարգ և կազմակերպում երեխայի ուղղորդումն աջակցության նպատակով:”

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: