ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:14:10 | 1. «3) բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկության փոխանցում տեղեկատվական համակարգով» հատվածում պարզ շարադրված չէ՝ ում պետք է փոխանցվի տեղեկությունը։» Այս հատվածում ցանկալի է հստակեցնել, որ բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է միայն ոստիկանություն և տեղեկության հետագա փոխանցումները կատարվում են միայն ոստիկանության որոշմամբ և միջնորդությամբ երեխայի վերաբերյալ խտրական կամ պիտակավորող տեղեկության տարածման կանխման նպատակով։ |
Առաջարկը չի ընդունվել, ում փոխանցվելը նշված է 3.2 կետում և անհարկի կրկնությունները Իրավական ակտերում չեն թույլատրվում: Բացի այդ, հետագա ուղղորդումները ոստիկանության որոշմամբ չեն կարող իրականացվել, քանի որ ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողն է երեխայի դեպք վարողը, այլ ոչ թե ոստիկանը: |
|||
| 2 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:15:12 | 1. Հաշվի առնելով համագործակցող ցանցի դերակատարներին, առաջարկում ենք կարգով սահմանել դեպքի համար պատասխանատու մարմինը և մասնագետին։ Երեխան պետք է ունենա մեկ դեպք վարող՝ բռնության հարցերով սոցիալական աշխատողը։ ՄՍԾ-ն այս դեպքում ճիշտ չի ներառել։ Կամ տվյալ պաշտպանության հարցերով սոցիալական աշխատողը պետք է լինի ՄՍԾ աշխատակից, որի կողմից արված աշխատաքնը վերահսկվում է սուպերվիզորի կողմից։ Այլապես 17 կետով սահմանված տարբերակը չի աշխատելու։ |
Առաջարկը չի ընդունվել, համագործակցության հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 2015թ.-ի սեպտեմբերի 15-ի N1044-Ն որոշմամբ: |
|||
| 3 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:15:55 | 1. Կարգի «Ընդհանուր դրույթներ» բաժնի երրորդ կետում թվարկված համագործակցությունը սկզբունքների բաժնում ավելացնել երեխայի անձնական տվյալների գաղտնիության և տեղեկությունը չտարածելու սկզբունքը։ |
Առաջարկը չի ընդունվել: Այդ հարցերը կարգավորվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով: |
|||
| 4 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:17:28 | 1Նախագծում նշվում է երեխայի հանդեպ բռնության մասին։ Առաջարկում ենք ավելացնել նաև «երեխայի հանդեպ ընտանեկան բռնություն» դեպքերը։ |
Առաջարկը չի ընդունվել: Նախ՝ Նախագծում խոսվում է «երեխայի նկատմամբ բռնության» մասին, այլ ոչ թե հանդեպ ու եզրույթը սահմանված է նաև «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքում, իսկ ընտանեկան և կենցաղային բռնության մասին նշվում է 3.4-րդ կետում՝ որպես առանձնահատկություն, իսկ մնացած կարգավորումներն արդեն իսկ կարգավորվում են ոլորտային այլ օրենսդրությամբ, որի համաձայն երեխան ճանաչվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ: |
|||
| 5 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:18:13 | 1. Կարգում օգտագործվում է «Կենտրոն» եզրույթը։ Պարզ չէ՝ ինչ կենտրոնի մասին է խոսքը։ Առաջարկում ենք օգտագործել «Երեխայի աջակցության կենտրոն» եզրույթը։ |
Առաջարկը չի ընդունվել: Նախագծում կիրառվել է «երեխաների խնամքի ցերեկային կենտրոն (այսուհետ՝ ցերեկային կենտրոն)» ձևակերպում: |
|||
| 6 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:18:48 | 1Հաշվի առնելով Արդարադատության համակարգումը ընթացող բարեփոխումները, առաջարկում ենք ավելացնել «երեխայի հարցաքննության անհրաժեշտության դեպքում, ոստիկանը երեխային տեղափոխում է Բարնահուս, որտեղ երեխայակենտրոն միջավայրում մեկ անգամ կազմակերպվում է դատափորձագիտական հարցազրույցը ՝ հարցազրույցի տեսաձայնագրությունը դատարանում որպես ապացույցն օգտագործելու նպատակով։» |
Առաջարկը չի ընդունվել՝ ոստիկանությունը ո՛չ հարցաքննություն, ո՛չ դատափորձագիտական հարցազրույց չի իրականացնում: Ավելին, ոստիկանի լսման ձայնագրությունը դատարանում ապացույց չի կարող դիտվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ապացույցի տեսակ չէ: |
|||
| 7 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:19:32 | 1Հավելված 2-ի երկրորդ կետում թվարկված են բռնության ենթարկված երեխային, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրվող ծառայության ձևերը։ Այդ ցանկում ավելացնել «դատափորձագիտական հարցազրույց Բարնահուսում»։ |
Առաջարկը չի ընդունվել, քանի որ նման ծառայության ձև ՀՀ օրենքներով նախատեսված չէ: |
|||
| 8 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:20:16 | 1Հավելված 3-ը վերնագրված է այսպես «ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»։ Առաջարկում ենք վերնագիրը փոխել այսպես՝ «ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»։ |
Առաջարկը չի ընդունվել, վերնագիրը պայմանավորված է լիազորող նորմով, որն ամրագրված է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով: |
|||
| 9 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:20:56 | Ոստիկանը և սոցիալական աշխատող մասնագետները պետք է աշխատեն նույն ծառայության շրջանակներում, այլապես մշտապես կլինեն ձեռագրերի տարբերություններ և միջգերատեսչական խնդիրներ։ Շատ երկրներում ընդունված է ձևավորել միջգերատեսչական թիմի կառուցվածքով․ երեխայի պաշտպանության ծառայությունը ունի իրեն կցված ոստիկանը, ով պատասխանատու է և մասնագիտացված է բ ռնության հարցերով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն՝ այս առաջարկը Նախագծում որևէ փոփոխության կատարում չի ենթադրում: |
|||
| 10 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:21:33 | Տեղեկության հայտնումը պետք է լինի իսկապես անհապաղ, արձագանքը կարող է լինել ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, իսկ եթե խոսքը կյանքին սպառնացող վիճակների մասին է, ապա առավելագույնը կարճ ժամանակ պետք է տրամադրվի։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն՝ Նախագծում առկա է համապատասխան կարգավորում: |
|||
| 11 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:22:11 | 1Տեղեկության փոխանցումը պետք է լինի անմիջապես, քանի որ խոսքը տեղեկությանն է վերաբերում, օրինակ, բռնության դեպքերի համար տվյալ ծառայությունում ընդունված հեռախոսահամարին զանգ կամ պարզապես պաշտպանության հարցերով սոցաշխատողին զանգ։ Իսկ արձագանքը պետք է լինի ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, եթե կարքի կա տան պայմաններում խնդիրը նայելու, իսկ եթե ոստկանը գտնում է, որ կյանքին վտանգ սպառնացոզ է և արդեն իսկ դուրս է բերել ընտանքից, ապա կամ պետք է հայտնի սոցիալական աշխատողին, որ վերջինս կամ ճգնաժամային խնամատար ըտանիքում արագ կազմակերպի տեղավորումը կամ եթե դա հնարավոր չէ, ապա ոստիկանը տեղափոխում է ապահով վայր, ճգնաժամային ծառայություն, տեղեկացնում սոցիալական աշխատողին՝ հետագա գործողությունների համար։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն՝ համապատասխան կարգավորումները Նախագծում առկա են, բացառությամբ եռժամյա ռեժիմից, որը ներառել նպատակահարմար չէ, քանի որ արձագանքման գործընթացը, ներառյալ՝ տնայցերի կազմերպման ժամկետներն ու կարգը սույն նախագծի կարգավորման առարկայից դուրս են: |
|||
| 12 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:22:52 | 1Այս ձևակերպմամբ «ընթացք» բառը պարզ չէ։ «Ոստիկանությունը երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկության ընթացքը լուծում է՝ առաջնորդվելով օրենսդրությամբ, արձանագրում է երեխայի նկատմամբ բռնության դեպքը, իսկ տեղեկատվական համակարգի առկայության դեպքում՝ մուտքագրում է երեխայի նկատմամբ բռնության դեպքը տեղեկատվական համակարգ և կազմակերպում երեխայի ուղղորդումն աջակցության նպատակով:” |
Առաջարկը չի ընդունվել՝ ընթացքը լուծելը նշանակում է պարզել տեղեկության բնույթը և ըստ դրա որոշել՝ նախաձեռնել վարույթ ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ, որևէ անձին ենթարկքել վարչական պատասխանատվության, թե զեկուցագրով հաղորդում ներկայացնել հանցագործության մասին: |
|||
| 13 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:23:36 | 1Այս կետը խնդրահարույց է “տեղեկությունը փոխանցում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնին՝ ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու նպատակով”։ Սոցիալական աշխատողը պետք է իրականացնի գնահատումը։ ՄՍԾ –ն կներգրավվի այն դեպքում, երբ բռնության հարցերով սոցիալական աշխատողը կկազմի դեպքի պլան և այդ պլանում ՄՍԾ ՏԿ-ն դեր կունենա՝ պետական երաշխքիների տրամադրման հարցերով։ Բռնության հարցերով սոցիալական աշխատողը պետք է լինի բռնության դեպքերի վարողը։ Այլապես գրություններով բավարարվելու է, իսկ նման գործերը անձնական պատասխանատվություն են ենթադրում։ |
Առաջարկը չի ընդունվել: Մեկնաբանվող նորմը նախատեսում է, որ եթե երեխայի մասին տեղեկությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ներկայացվում է ԽՀՄ, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողն այդ տեղեկությունը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում` 1) գրանցում է բռնության մասին տեղեկությունները, իրականացնում է երեխայի լավագույն շահերի ու կարիքների գնահատումը և տեղեկատվական համակարգում ձևավորում է երեխայի պաշտպանության պլան, 2) տեղեկությունը փոխանցում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնին՝ ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու նպատակով, 3) բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցում է ոստիկանություն: Հետևաբար, նորմում ուղիղ ամրագրված է, որ դեպք վարողը մասնագիտացված սոցիալական աշխատողն է, և այդ մասով առաջարկն արդեն ամրագրված է, իսկ ՄՍԾՏԿ-ին տեղեկությունը փոխանցվում է՝ հաշվի առնլով այն հանգամանքը, որ դրսևորվի պրոակտիվություն և ուսումնասիրվի ընտանիքը՝ հնարավոր սոցիալական կարիքների բացահայտման տեսանկյունից: Այսինքն, փորձ է կատարվում արձագանքման մեխանիզմի փոխարեն կիրառել կանխարգելումը, ինչը համահունչ է «Սոցիալական աջակցության մասին» օրենքին: |
|||
| 14 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:24:19 | 1 Նման կարգավորման դեպքում «Սույն հավելվածի 6-րդ կետում նշված դեպքերում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում երեխայի տեղավորմանը հաջորդող աշխատանքային օրը երեխայի փաստացի գտնվելու վայրի ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում ձևավորում է երեխայի անձնական գործը՝ այն հասանելի դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին՝ երեխայի պաշտպանության պլանի կազմման և երեխայի լավագույն շահերից բխող հետագա գործողությունների իրականացման նպատակով։», ԽՀՄ սոցիալական աշխատողը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն կունենա, մինչդեռ երեխայի բնակության վայրի համապատասխան աշխատակիցը «կազատագրվի» դեպքից, ինչը ցանկալի չէ։ Բացի այդ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն դեպքի տեղափոխումը հնարավոր է այն դեպքում, եթե երեխայի ծնողի գտնվելու վայրը անհայտ է։ Մնացած դեպքերում երեխային և ընտանիքին ճանաչումէ իր ԽՀՄ-ն , հետևաբար գերադասելի է, որ այդ ԽՀՄ-ն էլ պատասխանատվություն ունենա շարունակելու գործըթնացը։ |
Առաջարկը չի ընդունվել: Մեկնաբանվող նորմի համատեքստում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, իսկ բարձրաձայնված մտահոգությունները լուծվում են երկու ԽՀՄ- ների մասնագիտացված սոցիալական աշխատողների համագործակցության արդյունքում: |