ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:14:10 | 1. «3) բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկության փոխանցում տեղեկատվական համակարգով» հատվածում պարզ շարադրված չէ՝ ում պետք է փոխանցվի տեղեկությունը։» Այս հատվածում ցանկալի է հստակեցնել, որ բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է միայն ոստիկանություն և տեղեկության հետագա փոխանցումները կատարվում են միայն ոստիկանության որոշմամբ և միջնորդությամբ երեխայի վերաբերյալ խտրական կամ պիտակավորող տեղեկության տարածման կանխման նպատակով։ |
Առաջարկը չի ընդունվել, ում փոխանցվելը նշված է 3.2 կետում և անհարկի կրկնությունները Իրավական ակտերում չեն թույլատրվում: Բացի այդ, հետագա ուղղորդումները ոստիկանության որոշմամբ չեն կարող իրականացվել, քանի որ ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողն է երեխայի դեպք վարողը, այլ ոչ թե ոստիկանը: |
|||
| 2 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:15:12 | 1. Հաշվի առնելով համագործակցող ցանցի դերակատարներին, առաջարկում ենք կարգով սահմանել դեպքի համար պատասխանատու մարմինը և մասնագետին։ Երեխան պետք է ունենա մեկ դեպք վարող՝ բռնության հարցերով սոցիալական աշխատողը։ ՄՍԾ-ն այս դեպքում ճիշտ չի ներառել։ Կամ տվյալ պաշտպանության հարցերով սոցիալական աշխատողը պետք է լինի ՄՍԾ աշխատակից, որի կողմից արված աշխատաքնը վերահսկվում է սուպերվիզորի կողմից։ Այլապես 17 կետով սահմանված տարբերակը չի աշխատելու։ |
Առաջարկը չի ընդունվել, համագործակցության հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 2015թ.-ի սեպտեմբերի 15-ի N1044-Ն որոշմամբ: |
|||
| 3 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:15:55 | 1. Կարգի «Ընդհանուր դրույթներ» բաժնի երրորդ կետում թվարկված համագործակցությունը սկզբունքների բաժնում ավելացնել երեխայի անձնական տվյալների գաղտնիության և տեղեկությունը չտարածելու սկզբունքը։ |
Առաջարկը չի ընդունվել: Այդ հարցերը կարգավորվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով: |
|||
| 4 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:17:28 | 1Նախագծում նշվում է երեխայի հանդեպ բռնության մասին։ Առաջարկում ենք ավելացնել նաև «երեխայի հանդեպ ընտանեկան բռնություն» դեպքերը։ |
Առաջարկը չի ընդունվել: Նախ՝ Նախագծում խոսվում է «երեխայի նկատմամբ բռնության» մասին, այլ ոչ թե հանդեպ ու եզրույթը սահմանված է նաև «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքում, իսկ ընտանեկան և կենցաղային բռնության մասին նշվում է 3.4-րդ կետում՝ որպես առանձնահատկություն, իսկ մնացած կարգավորումներն արդեն իսկ կարգավորվում են ոլորտային այլ օրենսդրությամբ, որի համաձայն երեխան ճանաչվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ: |
|||
| 5 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:18:13 | 1. Կարգում օգտագործվում է «Կենտրոն» եզրույթը։ Պարզ չէ՝ ինչ կենտրոնի մասին է խոսքը։ Առաջարկում ենք օգտագործել «Երեխայի աջակցության կենտրոն» եզրույթը։ |
Առաջարկը չի ընդունվել: Նախագծում կիրառվել է «երեխաների խնամքի ցերեկային կենտրոն (այսուհետ՝ ցերեկային կենտրոն)» ձևակերպում: |
|||
| 6 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:18:48 | 1Հաշվի առնելով Արդարադատության համակարգումը ընթացող բարեփոխումները, առաջարկում ենք ավելացնել «երեխայի հարցաքննության անհրաժեշտության դեպքում, ոստիկանը երեխային տեղափոխում է Բարնահուս, որտեղ երեխայակենտրոն միջավայրում մեկ անգամ կազմակերպվում է դատափորձագիտական հարցազրույցը ՝ հարցազրույցի տեսաձայնագրությունը դատարանում որպես ապացույցն օգտագործելու նպատակով։» |
Առաջարկը չի ընդունվել՝ ոստիկանությունը ո՛չ հարցաքննություն, ո՛չ դատափորձագիտական հարցազրույց չի իրականացնում: Ավելին, ոստիկանի լսման ձայնագրությունը դատարանում ապացույց չի կարող դիտվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ապացույցի տեսակ չէ: |
|||
| 7 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:19:32 | 1Հավելված 2-ի երկրորդ կետում թվարկված են բռնության ենթարկված երեխային, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրվող ծառայության ձևերը։ Այդ ցանկում ավելացնել «դատափորձագիտական հարցազրույց Բարնահուսում»։ |
Առաջարկը չի ընդունվել, քանի որ նման ծառայության ձև ՀՀ օրենքներով նախատեսված չէ: |
|||
| 8 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:20:16 | 1Հավելված 3-ը վերնագրված է այսպես «ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»։ Առաջարկում ենք վերնագիրը փոխել այսպես՝ «ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»։ |
Առաջարկը չի ընդունվել, վերնագիրը պայմանավորված է լիազորող նորմով, որն ամրագրված է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով: |
|||
| 9 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:20:56 | Ոստիկանը և սոցիալական աշխատող մասնագետները պետք է աշխատեն նույն ծառայության շրջանակներում, այլապես մշտապես կլինեն ձեռագրերի տարբերություններ և միջգերատեսչական խնդիրներ։ Շատ երկրներում ընդունված է ձևավորել միջգերատեսչական թիմի կառուցվածքով․ երեխայի պաշտպանության ծառայությունը ունի իրեն կցված ոստիկանը, ով պատասխանատու է և մասնագիտացված է բ ռնության հարցերով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն՝ այս առաջարկը Նախագծում որևէ փոփոխության կատարում չի ենթադրում: |
|||
| 10 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:21:33 | Տեղեկության հայտնումը պետք է լինի իսկապես անհապաղ, արձագանքը կարող է լինել ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, իսկ եթե խոսքը կյանքին սպառնացող վիճակների մասին է, ապա առավելագույնը կարճ ժամանակ պետք է տրամադրվի։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն՝ Նախագծում առկա է համապատասխան կարգավորում: |
|||
| 11 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:22:11 | 1Տեղեկության փոխանցումը պետք է լինի անմիջապես, քանի որ խոսքը տեղեկությանն է վերաբերում, օրինակ, բռնության դեպքերի համար տվյալ ծառայությունում ընդունված հեռախոսահամարին զանգ կամ պարզապես պաշտպանության հարցերով սոցաշխատողին զանգ։ Իսկ արձագանքը պետք է լինի ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, եթե կարքի կա տան պայմաններում խնդիրը նայելու, իսկ եթե ոստկանը գտնում է, որ կյանքին վտանգ սպառնացոզ է և արդեն իսկ դուրս է բերել ընտանքից, ապա կամ պետք է հայտնի սոցիալական աշխատողին, որ վերջինս կամ ճգնաժամային խնամատար ըտանիքում արագ կազմակերպի տեղավորումը կամ եթե դա հնարավոր չէ, ապա ոստիկանը տեղափոխում է ապահով վայր, ճգնաժամային ծառայություն, տեղեկացնում սոցիալական աշխատողին՝ հետագա գործողությունների համար։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն՝ համապատասխան կարգավորումները Նախագծում առկա են, բացառությամբ եռժամյա ռեժիմից, որը ներառել նպատակահարմար չէ, քանի որ արձագանքման գործընթացը, ներառյալ՝ տնայցերի կազմերպման ժամկետներն ու կարգը սույն նախագծի կարգավորման առարկայից դուրս են: |
|||
| 12 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:22:52 | 1Այս ձևակերպմամբ «ընթացք» բառը պարզ չէ։ «Ոստիկանությունը երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկության ընթացքը լուծում է՝ առաջնորդվելով օրենսդրությամբ, արձանագրում է երեխայի նկատմամբ բռնության դեպքը, իսկ տեղեկատվական համակարգի առկայության դեպքում՝ մուտքագրում է երեխայի նկատմամբ բռնության դեպքը տեղեկատվական համակարգ և կազմակերպում երեխայի ուղղորդումն աջակցության նպատակով:” |
Առաջարկը չի ընդունվել՝ ընթացքը լուծելը նշանակում է պարզել տեղեկության բնույթը և ըստ դրա որոշել՝ նախաձեռնել վարույթ ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ, որևէ անձին ենթարկքել վարչական պատասխանատվության, թե զեկուցագրով հաղորդում ներկայացնել հանցագործության մասին: |
|||
| 13 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:23:36 | 1Այս կետը խնդրահարույց է “տեղեկությունը փոխանցում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնին՝ ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու նպատակով”։ Սոցիալական աշխատողը պետք է իրականացնի գնահատումը։ ՄՍԾ –ն կներգրավվի այն դեպքում, երբ բռնության հարցերով սոցիալական աշխատողը կկազմի դեպքի պլան և այդ պլանում ՄՍԾ ՏԿ-ն դեր կունենա՝ պետական երաշխքիների տրամադրման հարցերով։ Բռնության հարցերով սոցիալական աշխատողը պետք է լինի բռնության դեպքերի վարողը։ Այլապես գրություններով բավարարվելու է, իսկ նման գործերը անձնական պատասխանատվություն են ենթադրում։ |
Առաջարկը չի ընդունվել: Մեկնաբանվող նորմը նախատեսում է, որ եթե երեխայի մասին տեղեկությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ներկայացվում է ԽՀՄ, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողն այդ տեղեկությունը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում` 1) գրանցում է բռնության մասին տեղեկությունները, իրականացնում է երեխայի լավագույն շահերի ու կարիքների գնահատումը և տեղեկատվական համակարգում ձևավորում է երեխայի պաշտպանության պլան, 2) տեղեկությունը փոխանցում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնին՝ ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու նպատակով, 3) բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցում է ոստիկանություն: Հետևաբար, նորմում ուղիղ ամրագրված է, որ դեպք վարողը մասնագիտացված սոցիալական աշխատողն է, և այդ մասով առաջարկն արդեն ամրագրված է, իսկ ՄՍԾՏԿ-ին տեղեկությունը փոխանցվում է՝ հաշվի առնլով այն հանգամանքը, որ դրսևորվի պրոակտիվություն և ուսումնասիրվի ընտանիքը՝ հնարավոր սոցիալական կարիքների բացահայտման տեսանկյունից: Այսինքն, փորձ է կատարվում արձագանքման մեխանիզմի փոխարեն կիրառել կանխարգելումը, ինչը համահունչ է «Սոցիալական աջակցության մասին» օրենքին: |
|||
| 14 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:24:19 | 1 Նման կարգավորման դեպքում «Սույն հավելվածի 6-րդ կետում նշված դեպքերում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում երեխայի տեղավորմանը հաջորդող աշխատանքային օրը երեխայի փաստացի գտնվելու վայրի ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում ձևավորում է երեխայի անձնական գործը՝ այն հասանելի դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին՝ երեխայի պաշտպանության պլանի կազմման և երեխայի լավագույն շահերից բխող հետագա գործողությունների իրականացման նպատակով։», ԽՀՄ սոցիալական աշխատողը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն կունենա, մինչդեռ երեխայի բնակության վայրի համապատասխան աշխատակիցը «կազատագրվի» դեպքից, ինչը ցանկալի չէ։ Բացի այդ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն դեպքի տեղափոխումը հնարավոր է այն դեպքում, եթե երեխայի ծնողի գտնվելու վայրը անհայտ է։ Մնացած դեպքերում երեխային և ընտանիքին ճանաչումէ իր ԽՀՄ-ն , հետևաբար գերադասելի է, որ այդ ԽՀՄ-ն էլ պատասխանատվություն ունենա շարունակելու գործըթնացը։ |
Առաջարկը չի ընդունվել: Մեկնաբանվող նորմի համատեքստում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, իսկ բարձրաձայնված մտահոգությունները լուծվում են երկու ԽՀՄ- ների մասնագիտացված սոցիալական աշխատողների համագործակցության արդյունքում: |
|||
| 15 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:25:01 | ԽՀՄ չունի բավական ռեսուրսներ երեխայի կարիքի գնահատումն իրականացնելու համար։ Գնահատումը պետք է իրականացնի պաշտպանության հարցերով մասնագիտացած սոցիալական աշխատողը, ով կզեկուցի երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ին իրավիճակի մասին։ |
Առաջարկը չի ընդունվել: Նախագիծն ի սկզբանե գրված է այն տրամաբանությամբ, որ գնահատումն իրականացվելու է մասնագիտացված սոցիալական աշխատողի կողմից: |
|||
| 16 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:25:42 | 1Եթե երեխայի կարիքների գնահատման դեպքոևմ հայտնաբերվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված հիմքերից մեկը, ապա ԽՀՄ-ն դիմում է դատարան այդ երեխայի ծնողին ծնողական իրավունքներից զրկելու համար:». Ճիշտ կլինի նախատեսել երեք տարբերակ՝ ծնողի զգուշացում և ընտանիքին աջակցության նշանակում, որ այլևս նման վարք չկրկվի։ Երկրորդ տարբերակը՝ երեխային ընտանիքից ժամանբակավոր հեռացում՝ ծնողին զրկելով ոչ թե իրավունքներից, այլ որոշակի ժամկետով երեխայի վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավունքից՝ մինչ ընտանիքը կկարգավորի իր ներքին հարցերը, իսկ երրորդ դեպքում, երբ խոսքը գնում է երեխայի հանդեպ նշանակալից վնասի մասին կամ կյանքին վտանգ սպառնալու մասին, ապա նոր իրավուքններից զրկվելու հետ կապված պատիժ։ Այս տարբերակներից յուրաքանչյուրն ունի վնասի չափման հստակ գործիքակազմ, վնասի մակարդակից կախված որոշվում է միջամտության ձևը, չափը, երեխայի վերաբերյալ որոշումներ ընդունելու վերաբերյալ սանկցիաների չափը: |
Առաջարկը չի ընդունվել: Մեկնաբանվող նորմն ուղղակի բխում է ՀՀ ընտանեկան օրենսգրքից։ |
|||
| 17 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:26:20 | 1Այս կետը հակասում է փաստաթղթի ընդհանուր տրամաբանությանը՝ «Հավելված N2-ի 5-րդ կետում «հաստատությունում ծառայություններ տրամադրելը» բառերը փոխարինել «կենտրոնում խնամքի կազմակերպումը» բառերով.»։ Երեխան պետք է ստանա ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում նաև խնամք։ |
Առաջարկը չի ընդունվել: Մեկնաբանվող փոփոխությունը մեկնաբանվել է համատեքստից դուրս, ինչից ելնելով ձևավորվել է տարընկալում:
|
|||
| 18 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 16:27:16 | 14) անհրաժեշտության դեպքում՝ բռնության ենթարկված երեխայի տեղափոխում խնամատար ընտանիք |
Առաջարկն ընդունվել է: |