Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:33:52

Առաջարկում ենք սահմանել հստակ և չափելի չափանիշներ վերապատրաստող կազմակերպությունների ընտրության համար՝ խմբագրելով 7–10-րդ կետերը։ Մասնավորապես՝ առաջարկում ենք ամրագրել առնվազն 5-7 տարվա ապացուցված փորձ երիտասարդական աշխատանքի ոլորտում և տեղական և միջազգային վերապատրաստման ծրագրերում կազմակերպության ներգրավվածության ապացուցված փորձ։ Վերապատրաստման որակը ուղիղ կախված է մատակարարող կազմակերպությունների փորձից և մեթոդաբանական կարողություններից։ 

2 Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:33:52

Առաջարկում ենք սահմանել, որ վերապատրաստումն ավարտելու համար թեկնածուն պետք է անցնի նվազագույն ժամաքանակով դաշտային պրակտիկա և կատարի իրական աշխատանք երիտասարդների հետ։ 

3 Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:33:52

Առաջարկում ենք ավելացնել մենթորության բաղադրիչ՝ յուրաքանչյուր մասնակիցի համար մենթոր հետվերապատրաստումային աջակցություն (3–6 ամիս)։ Փորձը ցույց է տալիս, որ մենթորությունը զգալիորեն բարձրացնում է ուսուցման արդյունքների կիրառումը իրական կյանքում։

4 Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:42:44

Առաջարկում ենք հավաստագրման հանձնաժողովում ավելացնել առնվազն 1 ներկայացուցիչ երիտասարդական կազմակերպությունից՝ երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնից, ինչպես նաև սահմանել ոչ պետական մարմիններից հանձնաժողովի անդամների՝ ոլորտի փորձագետների ընտրության չափանիշները և կարգը։

5 Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:42:44

Առաջարկում ենք ներդնել բազմաստիճան հավաստագրման համակարգ իր 3 մակարդակներով՝ սկսնակ, փորձառու և արհեստավարժ։

6 Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:42:44

Առաջարկում ենք սկբունքներում ավելացնել տրավմազգայուն մոտեցումը, քանի որ Հայաստանի երիտասարդների զգալի մասը անցել է պատերազմի, տեղահանության և սթրեսային իրավիճակների միջով։ 

7 Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:42:44

Գլուխ III–ում՝ դերակատարներ, առաջարկում ենք երիտասարդական կենտրոնների առանձնացումը (կենտրոնները ճանաչել որպես առանձին դերակատար), քանի որ երիտասարդական աշխատանքը հիմնականում իրականացվում է հենց այդ ֆիզիկական տարածքներում։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: