ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:33:52 | Առաջարկում ենք սահմանել հստակ և չափելի չափանիշներ վերապատրաստող կազմակերպությունների ընտրության համար՝ խմբագրելով 7–10-րդ կետերը։ Մասնավորապես՝ առաջարկում ենք ամրագրել առնվազն 5-7 տարվա ապացուցված փորձ երիտասարդական աշխատանքի ոլորտում և տեղական և միջազգային վերապատրաստման ծրագրերում կազմակերպության ներգրավվածության ապացուցված փորձ։ Վերապատրաստման որակը ուղիղ կախված է մատակարարող կազմակերպությունների փորձից և մեթոդաբանական կարողություններից։ |
||||
| 2 | Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:33:52 | Առաջարկում ենք սահմանել, որ վերապատրաստումն ավարտելու համար թեկնածուն պետք է անցնի նվազագույն ժամաքանակով դաշտային պրակտիկա և կատարի իրական աշխատանք երիտասարդների հետ։ |
||||
| 3 | Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:33:52 | Առաջարկում ենք ավելացնել մենթորության բաղադրիչ՝ յուրաքանչյուր մասնակիցի համար մենթոր հետվերապատրաստումային աջակցություն (3–6 ամիս)։ Փորձը ցույց է տալիս, որ մենթորությունը զգալիորեն բարձրացնում է ուսուցման արդյունքների կիրառումը իրական կյանքում։ |
||||
| 4 | Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:42:44 | Առաջարկում ենք հավաստագրման հանձնաժողովում ավելացնել առնվազն 1 ներկայացուցիչ երիտասարդական կազմակերպությունից՝ երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնից, ինչպես նաև սահմանել ոչ պետական մարմիններից հանձնաժողովի անդամների՝ ոլորտի փորձագետների ընտրության չափանիշները և կարգը։ |
||||
| 5 | Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:42:44 | Առաջարկում ենք ներդնել բազմաստիճան հավաստագրման համակարգ իր 3 մակարդակներով՝ սկսնակ, փորձառու և արհեստավարժ։ |
||||
| 6 | Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:42:44 | Առաջարկում ենք սկբունքներում ավելացնել տրավմազգայուն մոտեցումը, քանի որ Հայաստանի երիտասարդների զգալի մասը անցել է պատերազմի, տեղահանության և սթրեսային իրավիճակների միջով։ |
||||
| 7 | Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ 06.04.2026 14:42:44 | Գլուխ III–ում՝ դերակատարներ, առաջարկում ենք երիտասարդական կենտրոնների առանձնացումը (կենտրոնները ճանաչել որպես առանձին դերակատար), քանի որ երիտասարդական աշխատանքը հիմնականում իրականացվում է հենց այդ ֆիզիկական տարածքներում։ |