Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել երիտասարդական աշխատողների պատրաստման և վերապատրաստման միասնական կարգավորում, բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը և արդյունավետությունը, ապահովել ոլորտում մասնագիտական կարողունակությունների համադրելիություն և ճանաչելիություն, ամրապնդել պետական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմները։

Նախագծի ընդունումը անհրաժեշտ և հիմնավորված քայլ է երիտասարդական աշխատողների վերապատրաստման, որակավորման և մեթոդաբանական կարգավորման միասնական համակարգի ձևավորման համար և ուղղված է պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման ապահովմանը։

  • Discussed

    31.03.2026 - 15.04.2026

  • Type

    Order Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 675

Print

Suggestions

Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ

06.04.2026

Առաջարկում ենք հավաստագրման հանձնաժողովում ավելացնել առնվազն 1 ներկայացուցիչ երիտասարդական կազմակերպությունից՝ երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնից, ինչպես նաև սահմանել ոչ պետական մարմիններից հանձնաժողովի անդամների՝ ոլորտի փորձագետների ընտրության չափանիշները և կարգը։

Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ

06.04.2026

Առաջարկում ենք ներդնել բազմաստիճան հավաստագրման համակարգ իր 3 մակարդակներով՝ սկսնակ, փորձառու և արհեստավարժ։

Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ

06.04.2026

Առաջարկում ենք սկբունքներում ավելացնել տրավմազգայուն մոտեցումը, քանի որ Հայաստանի երիտասարդների զգալի մասը անցել է պատերազմի, տեղահանության և սթրեսային իրավիճակների միջով։ 

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: