Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 project.email.general_text 17.03.2026 10:16:25
Էրեբունի բժշկական Ակադեմիա հիմնադրամի անունից ներկայացնում ենք դիտողություններ և առաջարկություններ նախագծի վերաբերյալ, որը նաև ուղարկել ենք ԲԿԳ կոմիտե:

Պայմանավորված առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներով, և կարևորելով ազգային և միջազգային աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համապատասխանող բակալավրի կրթությամբ և մասնագիտական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով հարբժշկական անձնակազմի պատրաստման անհրաժեշտությունը՝ ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշմամբ «Քույրական գործ» մասնագիտությունն ընդգրկել է գործող ցանկերում ու շարունակում է ներառված մնալ նաև այս նախագծում՝ «091․ Առողջապահություն» ոլորտի շրջանակում 0913 դասիչով «Բուժքույրական գործ և մանկաբարձություն»՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման։

ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) ապահովում է նաև համակարգի կառավարելիությունը և միջազգային համադրելիությունը, այդ թվում՝ ավարտական փաստաթղթերի ճանաչման տեսակետից։ Միջազգային հաշվետվողականության նպատակով կրթական ծրագրերը կոդավորվում են՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման, որը մշակվել է UNESCO-ի կողմից։ 

Միաժամանակ միջազգային դասակարգումը կիրառվում է բացառապես որպես վիճակագրական համադրելիության գործիք և չի սահմանում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներքին նորմատիվ կառուցվածքը։

Առաջարկվող մոդելում լիցենզավորումն ու հավատարմագրումը կիրականացվեն բացառապես կրթական ծրագրերի մակարդակում։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելու հարցին՝ հարկ է նշել, որ այդ հարաբերությունները կարգավորվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով, որում հստակ սահմանված են բուժաշխատողներին, այդ թվում՝ բուժքույրերին ներկայացվող, կրթությանը և հետագա գործունեությանը վերաբերող պահանջները, որոնք ամրագրված են լիցենզավորման պայմաններում։ Այս նախագիծը չի կարգավորում առողջապահության ոլորտի օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված և կարգավորվող բնույթ կրող աշխատանքային հարաբերությունները։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նախագիծը համաձայնեցվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ որպես ոլորտի քաղաքականությունը մշակող պետական մարմնի։

2 Քաջիկ Հարությունյան 12.03.2026 14:19:21

1․ Ըստ ISCED-ի Աշխարհագրությունը բաժանված է երկու մեծ հատվածների՝ ֆիզիկական և հասարակական աշխարհագրությունների, որոնցից ֆիզիկական աշխարհագրությունը ներառված է 0532 Գիտությունների Երկրի մասին բլոկի մեջ, իսկ Հասարակական աշխարհագրությունը ներառված է 0314 Սոցիալական կամ Հասարակական և մշակութային գիտությունների բլոկի մեջ։ Ուստի առաջարկում եմ Նախագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որի միջոցով որոշումը ամբողջապես կհամապատասխանի ISCED-ին։

2․ 1013-ը առաջարկում եմ ձևակերպել հետևյալ կերպ․

Հյուրանոցային, ռեստորանային և սննդի մատակարարման

ծառայությունների կազմակերպում։

3․ 1015-ը ձևակերպել հետևյալ կերպ

Զբոսաշրջություն, ռեկրեացիայի և հանգստի կազմակերպում։ 

Այս կերպ ավելի կոնկրետ կսահմանվեն մասնագիտությունների հայերեն անվանումները՝ ընդծելով համապատասխան առաջնահերթությունները։

Ընդունվել է ի գիտություն: Ինչ վերաբերում է աշխարհագրությանը՝ նախագիծը պարունակում է մեկ միասնական խոշոր դասիչ՝ «0532 Գիտություններ Երկրի մասին» վերտառությամբ։ Նույնը վերաբերում է 1013 և 1015 դասիչներին։ Նախագծից հանվել են համապատասխանությանն առնչվող Հավելվածները, սահմանվել է նոր կարգավորում, ըստ որի համապատասխանությունը պիտի իրականացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Առաջարկությունները հաշվի կառնվի հետագայում համապատասխանության գործընթացն իրականացնելիս:

3 Արթուր իկիլիկյան 17.03.2026 14:38:27

Էրեբունի բժշկական Ակադեմիա հիմնադրամի անունից ներկայացնում ենք դիտողություններ և առաջարկություններ նախագծի վերաբերյալ, որը նաև ուղարկել ենք ԲԿԳ կոմիտե:

Դիտել կցված փաստաթուղթը

Ընդունվել է ի գիտություն: 

Պայմանավորված առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներով, և կարևորելով ազգային և միջազգային աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համապատասխանող բակալավրի կրթությամբ և մասնագիտական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով հարբժշկական անձնակազմի պատրաստման անհրաժեշտությունը՝ ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշմամբ «Քույրական գործ» մասնագիտությունն ընդգրկել է գործող ցանկերում ու շարունակում է ներառված մնալ նաև այս նախագծում՝ «091․ Առողջապահություն» ոլորտի շրջանակում 0913 դասիչով «Բուժքույրական գործ և մանկաբարձություն»՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման։

ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) ապահովում է նաև համակարգի կառավարելիությունը և միջազգային համադրելիությունը, այդ թվում՝ ավարտական փաստաթղթերի ճանաչման տեսակետից։ Միջազգային հաշվետվողականության նպատակով կրթական ծրագրերը կոդավորվում են՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման, որը մշակվել է UNESCO-ի կողմից։ 

Միաժամանակ միջազգային դասակարգումը կիրառվում է բացառապես որպես վիճակագրական համադրելիության գործիք և չի սահմանում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներքին նորմատիվ կառուցվածքը։

Առաջարկվող մոդելում լիցենզավորումն ու հավատարմագրումը կիրականացվեն բացառապես կրթական ծրագրերի մակարդակում։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելու հարցին՝ հարկ է նշել, որ այդ հարաբերությունները կարգավորվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով, որում հստակ սահմանված են բուժաշխատողներին, այդ թվում՝ բուժքույրերին ներկայացվող, կրթությանը և հետագա գործունեությանը վերաբերող պահանջները, որոնք ամրագրված են լիցենզավորման պայմաններում։ Այս նախագիծը չի կարգավորում առողջապահության ոլորտի օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված և կարգավորվող բնույթ կրող աշխատանքային հարաբերությունները։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նախագիծը համաձայնեցվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ որպես ոլորտի քաղաքականությունը մշակող պետական մարմնի։

4 Գայանե Շամիրյան 17.03.2026 16:32:41

Բարձրագույն կրթությամբ բուժքույրը միջազգային պրակտիկայում սահմանում է ոլորտային առաջնահերթություններ և կարևոր դեր ունի մասնագիտական գործունեության կազմակերպման գործում։ Ըստ այս նախագծի բուժքույրը 4 տարի սովորելով չի կարող իրականացնել ինքնուրույն մասնագիտական գործունեություն և պետք է սովորի ևս մոտ 2 տարի։ Փաստորեն, միասնական քննությունների արդյունքներով ընդունվելով, մոտ 6 տարվա կրթությունից հետո կարող է որակավորվել որպես քույրական գործի մագիստրոս՝ ստանալով մասնագիտական աշխատանքի իրավունք, ինչ իրատեսական չէ։ Առաջարկում եմ, մինչ կատավարության որոշում ընդունելը, կազմակերպել հանրային լսումներ՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու նպատակով։

Ընդունվել է ի գիտություն: Պայմանավորված առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներով, և կարևորելով ազգային և միջազգային աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համապատասխանող բակալավրի կրթությամբ և մասնագիտական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով հարբժշկական անձնակազմի պատրաստման անհրաժեշտությունը՝ ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշմամբ «Քույրական գործ» մասնագիտությունն ընդգրկել է գործող ցանկերում ու շարունակում է ներառված մնալ նաև այս նախագծում՝ «091․ Առողջապահություն» ոլորտի շրջանակում 0913 դասիչով «Բուժքույրական գործ և մանկաբարձություն»՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման։

Անդրադառնալով առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելու հարցին՝ հարկ է նշել, որ այդ հարաբերությունները կարգավորվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով, որում հստակ սահմանված են բուժաշխատողներին, այդ թվում՝ բուժքույրերին ներկայացվող, կրթությանը և հետագա գործունեությանը վերաբերող պահանջները, որոնք ամրագրված են լիցենզավորման պայմաններում։ Այս նախագիծը չի կարգավորում առողջապահության ոլորտի օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված և կարգավորվող բնույթ կրող աշխատանքային հարաբերությունները։

5 Կաքավ Գալստյան 17.03.2026 17:01:26

Ես բուժքույր եմ, ներկայումս շարունակում եմ կրթությունս Էրեբունի բժշկական ակադեմիայի Քույրական գործի բակալավր մասնագիտությոմբ՝ որպես բարձրագույն կրթություն՝ համաձայն ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշման դրույթների։ Այս նախագծի համաձայն՝ ավարտելուց հետո ինքնուրույն չեմ կարող աշխատել և մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով ստիպված կլինեմ ևս երկու տարի սովորել, այնինչ կրթական ծրագրին դիմելուց օրենսդրական նման կարգավորում չկար։ Նման անհեռանկար, ոչ հստակ կարգավորումներով նախագծին դեմ եմ։

Ընդունվել է ի գիտություն: ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշումը վերաբերում է գործող ցանկերում «Քույրական գործ» մասնագիտության ընդգրկմանը, որը շարունակում է ներառված լինել նաև այս նախագծում՝ «091․ Առողջապահություն» ոլորտի շրջանակում 0913 դասիչով «Բուժքույրական գործ և մանկաբարձություն»՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման։ Անդրադառնալով առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելու հարցին՝ հարկ է նշել, որ այդ հարաբերությունները կարգավորվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով, որում հստակ սահմանված են բուժաշխատողներին, այդ թվում՝ բուժքույրերին ներկայացվող, կրթությանը և հետագա գործունեությանը վերաբերող պահանջները, որոնք ամրագրված են լիցենզավորման պայմաններում։ Այս նախագիծը չի կարգավորում առողջապահության ոլորտի օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված և կարգավորվող բնույթ կրող աշխատանքային հարաբերությունները։

6 Մարինե Ալեքսանյան 17.03.2026 17:17:01

Որպես կրթական ոլորտի ներկայացուցիչ, համարում եմ որ տվյալ որոշման նախագիծը չի արտացոլում որակավորումների ազգային շրջանակը, նախագծում առկա չեն կրթական ծրագրերի անվանումները, չեն արտացոլվում զբաղվածության շրջանակները։ ՀՀ -ում Քույրական գործի բակալավրը քիչ հավանական է որ կշարունակի կրթությունը մագիստրոսական մակարդակում։ Առաջարկում եմ կազմակերպել քննարկումներ մասնագիտական հանրության շրջանում;

Որակավորումների ազգային շրջանակը նկարագրում է կրթության մակարդակները (1-8, տարրական կրթությունից մինչև բարձրագույն կրթության երրորդ մակարդակ) և նրանց ընդհանուր բնութագրիչները՝ յուրաքանչյուր մակարդակի շրջանավարտին ներկայացվող գիտելիքների, հմտությունների և կարողունակությունների նվազագույն շրջանակը։ Անդրադառնալով կրթական ծրագրերին, հարկ է նկատել, որ նախագծում ներառված են միայն մասնագիտություններն ու որակավորումների դասիչները, իսկ դրանցից բխող կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը վերապահված է բուհերի իրավասությանը՝ համապատասխան լիցենզավորման գործընթաց անցնելուց հետո։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը և բարձրագույն կրթություն-տնտեսություն կապը, մասնագիտական զբաղվածության սահմանները։

Միաժամանակ, հարկ է նշել, որ բարձրագույն կրթության մակարդակների միջև շարունակականության ընտրությունը (օրինակ՝ բակալավրից մագիստրատուրա) անձի իրավունք է, և նախագիծը նպատակ չունի կարգավորելու այդ հարցը։

7 Արմիդա Բադալյան 17.03.2026 17:26:29

Այս նախագծում խիստ անընդունելի է քույրական գործ և մանկաբարձություն մասնագիտությունների միավորումը, քանի որ մանկաբարձությունը առանձին կարևորագույն մասնագիտություն է՝ առանձնահատուկ մասնագիտական տրամաբանությամբ։ Առաջարկում եմ վերանայել և խմբագրել նախագիծը։

Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը մշակելիս հիմք են ընդունվել կրթական ծրագրերի դասակարգիչները՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման, որը մշակվել է UNESCO-ի կողմից։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: