ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | project.email.general_text 17.03.2026 10:16:25 | Էրեբունի բժշկական Ակադեմիա հիմնադրամի անունից ներկայացնում ենք դիտողություններ և առաջարկություններ նախագծի վերաբերյալ, որը նաև ուղարկել ենք ԲԿԳ կոմիտե:
|
Պայմանավորված առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներով, և կարևորելով ազգային և միջազգային աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համապատասխանող բակալավրի կրթությամբ և մասնագիտական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով հարբժշկական անձնակազմի պատրաստման անհրաժեշտությունը՝ ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշմամբ «Քույրական գործ» մասնագիտությունն ընդգրկել է գործող ցանկերում ու շարունակում է ներառված մնալ նաև այս նախագծում՝ «091․ Առողջապահություն» ոլորտի շրջանակում 0913 դասիչով «Բուժքույրական գործ և մանկաբարձություն»՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման։ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) ապահովում է նաև համակարգի կառավարելիությունը և միջազգային համադրելիությունը, այդ թվում՝ ավարտական փաստաթղթերի ճանաչման տեսակետից։ Միջազգային հաշվետվողականության նպատակով կրթական ծրագրերը կոդավորվում են՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման, որը մշակվել է UNESCO-ի կողմից։ Միաժամանակ միջազգային դասակարգումը կիրառվում է բացառապես որպես վիճակագրական համադրելիության գործիք և չի սահմանում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներքին նորմատիվ կառուցվածքը։ Առաջարկվող մոդելում լիցենզավորումն ու հավատարմագրումը կիրականացվեն բացառապես կրթական ծրագրերի մակարդակում։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը: Անդրադառնալով առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելու հարցին՝ հարկ է նշել, որ այդ հարաբերությունները կարգավորվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով, որում հստակ սահմանված են բուժաշխատողներին, այդ թվում՝ բուժքույրերին ներկայացվող, կրթությանը և հետագա գործունեությանը վերաբերող պահանջները, որոնք ամրագրված են լիցենզավորման պայմաններում։ Այս նախագիծը չի կարգավորում առողջապահության ոլորտի օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված և կարգավորվող բնույթ կրող աշխատանքային հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նախագիծը համաձայնեցվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ որպես ոլորտի քաղաքականությունը մշակող պետական մարմնի։ |
|||
| 2 | Քաջիկ Հարությունյան 12.03.2026 14:19:21 | 1․ Ըստ ISCED-ի Աշխարհագրությունը բաժանված է երկու մեծ հատվածների՝ ֆիզիկական և հասարակական աշխարհագրությունների, որոնցից ֆիզիկական աշխարհագրությունը ներառված է 0532 Գիտությունների Երկրի մասին բլոկի մեջ, իսկ Հասարակական աշխարհագրությունը ներառված է 0314 Սոցիալական կամ Հասարակական և մշակութային գիտությունների բլոկի մեջ։ Ուստի առաջարկում եմ Նախագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որի միջոցով որոշումը ամբողջապես կհամապատասխանի ISCED-ին։ 2․ 1013-ը առաջարկում եմ ձևակերպել հետևյալ կերպ․ Հյուրանոցային, ռեստորանային և սննդի մատակարարման ծառայությունների կազմակերպում։ 3․ 1015-ը ձևակերպել հետևյալ կերպ Զբոսաշրջություն, ռեկրեացիայի և հանգստի կազմակերպում։ Այս կերպ ավելի կոնկրետ կսահմանվեն մասնագիտությունների հայերեն անվանումները՝ ընդծելով համապատասխան առաջնահերթությունները։ |
Ընդունվել է ի գիտություն: Ինչ վերաբերում է աշխարհագրությանը՝ նախագիծը պարունակում է մեկ միասնական խոշոր դասիչ՝ «0532 Գիտություններ Երկրի մասին» վերտառությամբ։ Նույնը վերաբերում է 1013 և 1015 դասիչներին։ Նախագծից հանվել են համապատասխանությանն առնչվող Հավելվածները, սահմանվել է նոր կարգավորում, ըստ որի համապատասխանությունը պիտի իրականացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Առաջարկությունները հաշվի կառնվի հետագայում համապատասխանության գործընթացն իրականացնելիս: |
|||
| 3 | Արթուր իկիլիկյան 17.03.2026 14:38:27 | Էրեբունի բժշկական Ակադեմիա հիմնադրամի անունից ներկայացնում ենք դիտողություններ և առաջարկություններ նախագծի վերաբերյալ, որը նաև ուղարկել ենք ԲԿԳ կոմիտե: |
Դիտել կցված փաստաթուղթը |
Ընդունվել է ի գիտություն: Պայմանավորված առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներով, և կարևորելով ազգային և միջազգային աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համապատասխանող բակալավրի կրթությամբ և մասնագիտական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով հարբժշկական անձնակազմի պատրաստման անհրաժեշտությունը՝ ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշմամբ «Քույրական գործ» մասնագիտությունն ընդգրկել է գործող ցանկերում ու շարունակում է ներառված մնալ նաև այս նախագծում՝ «091․ Առողջապահություն» ոլորտի շրջանակում 0913 դասիչով «Բուժքույրական գործ և մանկաբարձություն»՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման։ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) ապահովում է նաև համակարգի կառավարելիությունը և միջազգային համադրելիությունը, այդ թվում՝ ավարտական փաստաթղթերի ճանաչման տեսակետից։ Միջազգային հաշվետվողականության նպատակով կրթական ծրագրերը կոդավորվում են՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման, որը մշակվել է UNESCO-ի կողմից։ Միաժամանակ միջազգային դասակարգումը կիրառվում է բացառապես որպես վիճակագրական համադրելիության գործիք և չի սահմանում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներքին նորմատիվ կառուցվածքը։ Առաջարկվող մոդելում լիցենզավորումն ու հավատարմագրումը կիրականացվեն բացառապես կրթական ծրագրերի մակարդակում։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը: Անդրադառնալով առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելու հարցին՝ հարկ է նշել, որ այդ հարաբերությունները կարգավորվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով, որում հստակ սահմանված են բուժաշխատողներին, այդ թվում՝ բուժքույրերին ներկայացվող, կրթությանը և հետագա գործունեությանը վերաբերող պահանջները, որոնք ամրագրված են լիցենզավորման պայմաններում։ Այս նախագիծը չի կարգավորում առողջապահության ոլորտի օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված և կարգավորվող բնույթ կրող աշխատանքային հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նախագիծը համաձայնեցվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ որպես ոլորտի քաղաքականությունը մշակող պետական մարմնի։ |
||
| 4 | Գայանե Շամիրյան 17.03.2026 16:32:41 | Բարձրագույն կրթությամբ բուժքույրը միջազգային պրակտիկայում սահմանում է ոլորտային առաջնահերթություններ և կարևոր դեր ունի մասնագիտական գործունեության կազմակերպման գործում։ Ըստ այս նախագծի բուժքույրը 4 տարի սովորելով չի կարող իրականացնել ինքնուրույն մասնագիտական գործունեություն և պետք է սովորի ևս մոտ 2 տարի։ Փաստորեն, միասնական քննությունների արդյունքներով ընդունվելով, մոտ 6 տարվա կրթությունից հետո կարող է որակավորվել որպես քույրական գործի մագիստրոս՝ ստանալով մասնագիտական աշխատանքի իրավունք, ինչ իրատեսական չէ։ Առաջարկում եմ, մինչ կատավարության որոշում ընդունելը, կազմակերպել հանրային լսումներ՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու նպատակով։ |
Ընդունվել է ի գիտություն: Պայմանավորված առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներով, և կարևորելով ազգային և միջազգային աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համապատասխանող բակալավրի կրթությամբ և մասնագիտական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով հարբժշկական անձնակազմի պատրաստման անհրաժեշտությունը՝ ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշմամբ «Քույրական գործ» մասնագիտությունն ընդգրկել է գործող ցանկերում ու շարունակում է ներառված մնալ նաև այս նախագծում՝ «091․ Առողջապահություն» ոլորտի շրջանակում 0913 դասիչով «Բուժքույրական գործ և մանկաբարձություն»՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման։ Անդրադառնալով առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելու հարցին՝ հարկ է նշել, որ այդ հարաբերությունները կարգավորվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով, որում հստակ սահմանված են բուժաշխատողներին, այդ թվում՝ բուժքույրերին ներկայացվող, կրթությանը և հետագա գործունեությանը վերաբերող պահանջները, որոնք ամրագրված են լիցենզավորման պայմաններում։ Այս նախագիծը չի կարգավորում առողջապահության ոլորտի օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված և կարգավորվող բնույթ կրող աշխատանքային հարաբերությունները։ |
|||
| 5 | Կաքավ Գալստյան 17.03.2026 17:01:26 | Ես բուժքույր եմ, ներկայումս շարունակում եմ կրթությունս Էրեբունի բժշկական ակադեմիայի Քույրական գործի բակալավր մասնագիտությոմբ՝ որպես բարձրագույն կրթություն՝ համաձայն ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշման դրույթների։ Այս նախագծի համաձայն՝ ավարտելուց հետո ինքնուրույն չեմ կարող աշխատել և մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով ստիպված կլինեմ ևս երկու տարի սովորել, այնինչ կրթական ծրագրին դիմելուց օրենսդրական նման կարգավորում չկար։ Նման անհեռանկար, ոչ հստակ կարգավորումներով նախագծին դեմ եմ։ |
Ընդունվել է ի գիտություն: ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշումը վերաբերում է գործող ցանկերում «Քույրական գործ» մասնագիտության ընդգրկմանը, որը շարունակում է ներառված լինել նաև այս նախագծում՝ «091․ Առողջապահություն» ոլորտի շրջանակում 0913 դասիչով «Բուժքույրական գործ և մանկաբարձություն»՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման։ Անդրադառնալով առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելու հարցին՝ հարկ է նշել, որ այդ հարաբերությունները կարգավորվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով, որում հստակ սահմանված են բուժաշխատողներին, այդ թվում՝ բուժքույրերին ներկայացվող, կրթությանը և հետագա գործունեությանը վերաբերող պահանջները, որոնք ամրագրված են լիցենզավորման պայմաններում։ Այս նախագիծը չի կարգավորում առողջապահության ոլորտի օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված և կարգավորվող բնույթ կրող աշխատանքային հարաբերությունները։ |
|||
| 6 | Մարինե Ալեքսանյան 17.03.2026 17:17:01 | Որպես կրթական ոլորտի ներկայացուցիչ, համարում եմ որ տվյալ որոշման նախագիծը չի արտացոլում որակավորումների ազգային շրջանակը, նախագծում առկա չեն կրթական ծրագրերի անվանումները, չեն արտացոլվում զբաղվածության շրջանակները։ ՀՀ -ում Քույրական գործի բակալավրը քիչ հավանական է որ կշարունակի կրթությունը մագիստրոսական մակարդակում։ Առաջարկում եմ կազմակերպել քննարկումներ մասնագիտական հանրության շրջանում; |
Որակավորումների ազգային շրջանակը նկարագրում է կրթության մակարդակները (1-8, տարրական կրթությունից մինչև բարձրագույն կրթության երրորդ մակարդակ) և նրանց ընդհանուր բնութագրիչները՝ յուրաքանչյուր մակարդակի շրջանավարտին ներկայացվող գիտելիքների, հմտությունների և կարողունակությունների նվազագույն շրջանակը։ Անդրադառնալով կրթական ծրագրերին, հարկ է նկատել, որ նախագծում ներառված են միայն մասնագիտություններն ու որակավորումների դասիչները, իսկ դրանցից բխող կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը վերապահված է բուհերի իրավասությանը՝ համապատասխան լիցենզավորման գործընթաց անցնելուց հետո։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը և բարձրագույն կրթություն-տնտեսություն կապը, մասնագիտական զբաղվածության սահմանները։ Միաժամանակ, հարկ է նշել, որ բարձրագույն կրթության մակարդակների միջև շարունակականության ընտրությունը (օրինակ՝ բակալավրից մագիստրատուրա) անձի իրավունք է, և նախագիծը նպատակ չունի կարգավորելու այդ հարցը։ |
|||
| 7 | Արմիդա Բադալյան 17.03.2026 17:26:29 | Այս նախագծում խիստ անընդունելի է քույրական գործ և մանկաբարձություն մասնագիտությունների միավորումը, քանի որ մանկաբարձությունը առանձին կարևորագույն մասնագիտություն է՝ առանձնահատուկ մասնագիտական տրամաբանությամբ։ Առաջարկում եմ վերանայել և խմբագրել նախագիծը։ |
Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը մշակելիս հիմք են ընդունվել կրթական ծրագրերի դասակարգիչները՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման, որը մշակվել է UNESCO-ի կողմից։ |