Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Обсуждалось

    20.01.2026 - 05.02.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 489

Принт

Предложения

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

04.02.2026

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1994-Ն որոշման հավելվածով հաստատվող Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգից հանել հասարակական կազմակերպության ներգրավվածությունը մրցութային հանձնաժողովում, առնվազն միջմարզային և ներմարզային ավտոբուսային մրցութային հանձնաժողովից։ Առաջարկությունը պայմանավորված է միջմարզային և ներմարզային երթուղային ցանցը ձևավորող մարմնի պատասխանատու պետական ծառայողների պրակտիկ գործողություններով՝ ընտրված հասարարական կազմակերպության ներկայացուցչին մրցույթին չհրավիրելով, ներկայացուցչի կողմից ներկայացված բանավոր և գրավոր (մրցութային հաձնաժողովի արձանագրությունում ներկայացվող Հատուկ կարծիք) առաջարկությությունները և թերությունների արձանագրումը անպատասխան թողնելով։

Կարծում եմ, որ նման գործողությունները, հասարակական կազմակերպության մասնակցի ներկայածվությունը մրցութային հանձնաժողովի աշխատանքներում կրում է ձևական բնույթ։ 

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

04.02.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1994-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)․

1.             Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով «երթուղիներում» բառի փոխարինումը «դրանց» բառով հակասում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, համաձայն որի սահմանված է, որ ՀՀ կառավարությունը սահմանում է ներմարզային և բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը։

Կատարվող փոփոխությունը հակասում է նաև միջազգային պրակտիկային և ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորություններին։

Միաժամանակ նշված փոփոխության արդյունքում միասնական երթուղային ցանցերը սպասարկող կազմակերպությունը կարող է ապահովել իր պարկում առկա ավտոբուսների ընդհանուր քանակի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը, սակայն դրանցով փոխադրումներ իրականացնել օրինակ մեկ երթուղում, իսկ տվյալ փոխադրողի կողմից սպասարկվող մյուս երթուղիներում կարող է ներգրավված չլինեն մատչելի տրանսպորտային միջոցներ։ Այսինքն, նշված փոփոխության արդյունքում ՀՀ օրենսդրությամբ հնարավորություն է ընձեռնվում փոխադրողին շահագործել երթուղիներ որտեղ ներգրաված չեն լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցներ։ Առաջարկում եմ սահմանել դրույթ համաձայն որի յուրաքանչյուր երթուղում որտեղ շահագործվում են մինչև 10 տրանսպորտային միջոց պետք է պարտադիր նվազագույնը մեկ շահագործվող տրանսպորտային միջոց հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար։

Կարծում եմ, որ երթուղիների չվացուցակները մշակելիս անհրաժեշտ է ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային մատչելությունը ապահովվելու հարցերը և չվացուցակով սահմանել այն ժամերը, երբ պետք է շահագործվեն մատչելի տրանսպորտային միջոցները, ընդ որում դրանք կարող են ըստ անհրաժեշտության գերազանցել ավտոբուսների ընդհանուր թվի 10 տոկոսը, քանի որ ՀՀ կառավարությանը վերապահված է սահմանել դրանց նվազագույն քանակը։ Ավելին, նպատակահարմար եմ համարում անցնել երթուղում շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների մատչելիության ապահովմանը, քանի որ հաշմանդամություն ունեցող անձը տեղաշարժվելու խնդիրներ ունեցող անձն է, ով կարող է լինել նաև մանկասայլակով երթևեկող՝ մանկահասակ երեխան, կամ ժամանակավոր տեղաշարժվելու խնդիր ունեցող անձը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

04.02.2026

1.             Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում, մրցույթ անցկացնելու օրվանից 14 օրվա ընթացքում նոր մրցույթի անցկացման պարտադիր պայմանի հանումը կառաջացնի կամայականության դրսևորման ռիսկ, հաշվի առնելով, որ հիմնականում ժամանակավոր սպասարկման իրավունքը վերապահվում է տվյալ երթուղու գործող սպասարկողին։

Միաժամանակ հիմնական իրավական ակտի 66-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված էր, որ մրցույթը համարվում է չկայացած, եթե՝ մրցույթին մասնակցելու համար ոչ մի հայտ չի ներկայացվել, կամ ներկայացված հայտում (հայտերում) առկա է սույն կարգով սահմանված հայտի մերժման հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպություններից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում է մրցույթ անցկացնելու օրվանից 14 օրվա ընթացքում տվյալ կարգի պահանջներին համապատասխան, այնինչ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1714-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն նոր մրցույթ անցկացնելու 14 օրվա ժամկետը հանվել է (կարգի 66-րդ կետը խմբագրվել է): Ակամայիս հարց է առաջանում, ինչու Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1714-Ն որոշմամբ, կարգի 46-րդ կետը փոփոխության չի ենթարկվել:

Ըստ կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի Հանձնաժողովը՝ նախապատրաստում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթ անցկացնելու ժամանակացույցը, որը հաստատվելուց հետո 7 օրվա ընթացքում մեկ օրինակը ներկայացնում է լիազոր մարմնին (բացառությամբ լիազոր մարմնի կողմից հաստատված մրցույթների անցկացման ժամանակացույցի), իսկ ըստ կարգի 10-րդ կետի համաձայն N 14 ձևի՝ մրցույթ անցկացնելու ժամանակացույցը կազմվում է մեկ տարվա համար, այն պետք է հաստատվի մինչև նախորդող տարվա նոյեմբերի 1-ը: Մրցույթ անցկացնելու ժամանակացույցը հաստատվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի, ինչպես նաև հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում:

Վերոգրյալ կարգավորումների բովանդակությունից պարզ է դառնում, որ սահմանված ընթացակարգային ժամկետները կարգավորում են մրցույթի կոնկրետ փուլերը: Կարգի 46-րդ և 66-րդ կետերում ընթացակարգային ժամկետներ չսահմանելը հակասություն կառաջացնի վերը նշված կետերի և կարգի 10-րդ կետի միջև, համաձայն որի ժամանակացույցով սահմանվում են մրցույթներ անցկացնելու ընթացակարգային ժամկետներ, իսկ կարգով սահմանված չէ որևէ ընթացակարգային ժամկետ նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելու համար:

 

Տվյալ պարագայում անհրաժեշտ է սահմանել հստակ, թափանցիկ մեխանիզմ, համաձայն որի մի կողմից կբացառվի անընդհատ կրկնակի մրցույթների հայտարարումը, չհասնելով՝ ցանկալի արդյունքի, մյուս կողմից բացառել այն փոխադրողների գործողությունները, որոնք շարունակում են առանց հիմնական ներդրումներ կատարելու՝ մրցույթի մասնակցելու, շահագործել նախկինում իրենց կողմից սպասարկվող երթուղիները։

 

Նշված խնդրի հիմնական պատասխանատուները հանդիսանում են համապատասխան երթուղային ցանցերը ձևավորող մարմինները, որոնց ոչ արհեստավարժ աշխատակիցները ունակ չեն մշակել և առաջարկել գրավիչ երթուղային ցանց։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: