Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական  կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

 Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ ՀՀ կառավարության 03122020թ N 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգում առկա հաշմանդամություն ունցող անձանց մատչելի տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ դրույթ իրավական որոշակիության առումով տարընթերցման տեղի է տալիս՝ մրցույթին ներկայացվող ավտոբուսների ընդհանուր թվի, թե երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների ընդհանուր թվի որոշակիության տեսանկյունից։

    Համաձայն մրցութային կարգի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված տրանսպորտային միջոցների քանակը հաշվարկվում է երթուղային ցանցը սպասարկող ավտոբուսների ընդհանուր թվի 10 տոկոսի չափով։ Տարընթերցման արդյունքում ՊՎԾ-ի կողմից առաջարկվող յուրաքանչյուր երթուղում այն սպասարկող ավտոբուսների 10 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված տրանսպորտային միջոցների պահանջ սահմանելը կհանգեցնի ներդրումների էական ավելացման, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսների արժեքը էականորեն բարձր է սովորական ավտոբուսների արժեքից։ Դրա արդյունքում մրցույթներին մասնակցության հայտերը կնվազեն, միկրոավտոբուսային երթուղիներում նվազեցված քանակով նստատեղերով տրանսպորտային միջոցների շահագործման պայմաններում ուղևորափոխադրման սպասարկման որակը կվատթարանա։

   Բացի այդ՝ միջմարզային և ներմարզային երթուղիներում հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը չի կարող լիարժեք ապահովել սակավաշարժուն անձանց ազատ տեղաշարժման իրավունքը, քանի որ շատ համայնքներում մայթերը և հասարակական նշանակության շինությունները ամբողջովին չեն ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական նորմերով սահմանված մատչելիությունը։

Գործող մրցութային կարգով սահմանված երթուղիների սպասարկման իրավունքը ժամանակավոր հատկացնելու վերաբերյալ կարգավորումները հստակեցման կարիք ունեն կապված ժամկետների հատկացման հետ։

Մրցույթների գնահատման համակարգը նույնպես անհրաժեշտ է կատարելագործել, հաշվի առնելով միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում առաջացած խոչընդոտները, ինչպես նաև փոխադրումների գործընթացում գործարար դրական համբավ և ֆինանսական կայուն վճակ ունեցող կազմակերպությունների ներգրավումը։

2. Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծով՝

- հստակեցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող ավտոբուսների  քանակի առնվազն 10 տոկոսի չափը, այն սահմանվել է ավտոբուսների ընդհանուր քանակի համար՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով

- վերանայվում են երթուղիների սպասարկման իրավունքը ժամանակավոր հատկացնելու վերաբերյալ դրույթները, դրանցում հստակեցնելով գործընթացին վերաբերող դրույթները, մասնավորապես՝ մինչև նոր մրցույթ անցկացնելու և դրա արդյունքներն ամփոփելու փոխարեն սահմանելով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ սպասարկման պայմանագիր կնքելը

- Ձև N 51-ով ներկայացված ավտոբուսների գնահատման թերթիկը խմբագրվել է, դրանում հանվել է տրանսպորտային միջոցի մակնիշի գնահատման պահանջը։

3 Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների հստակեցում և առկա օրենսդրական բացի լրացում։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18112021թ N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրի 37-րդ կետով նախատեսված կանոնավոր ուղևորափոխադրումների կանոնակարգման և հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր երթուղիների կազմակերպման և բնակչության տրանսպորտային սպասարկման գործընթացը կազմակերպելու պահանջներից։

  • Продолжительность

    20.01.2026 05.02.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 197

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: