Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի                        N -Ն

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.      

1.     Հաստատել՝

1)      առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրական փաթեթը՝ համաձայն հավելված 1-ի:

2)     ԱՓ շրջանակներում կանխարգելիչ հետազոտությունների ցանկը՝ համաձայն հավելված 2-ի։

3)     ԱՓ շրջանակներում փոխհատուցվող ախտորոշիչ հետազոտությունների ցանկը՝ համաձայն հավելված 3-ի։

4)     արտահիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա ախտորոշումների և ախտաբանական վիճակների հիվանդանոցային բուժման ուղեգրման ցուցումները՝ համաձայն հավելված 4-ի։

5)            ԱՓ-ում ներառված և հատուցման ենթակա դեղորայքի և/ կամ դրանց   խմբերի՝ համաձայն հավելված 5-ի։

6)           Սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների ցանկը՝ համաձայն հավելված 6-ի։

7)            Ապահովագրական փաթեթում ներառված հիվանդանոցային ծառայությունների նկարագրերը՝ համաձայն հավելված 7-ի։

 

2.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ                                  Ն. Փաշինյան

  • Обсуждалось

    11.12.2025 - 26.12.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3964

Принт

Предложения

Armen \ Manukyan

23.12.2025

Այս նախագծով շատ վատ դրույթ կա` մեր երեխաների մոտ սրտի արատները վիրահատվում էին անվճար, իսկ հիմա այդ վիրահատությունները չեն փոխհատուցվելու, իսկ մարդիկ հնարավորություն չեն ունենալու վիրահատել, այսինքն բացասական ազդեցություն է լինելու այս ապահովագրության ժամանակ,  բայց դեռ բողոքելու փոխարեն առաջարկում եմ, որ սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների ցանկից 6-րդ և 7-րդ կետերը հանել և այդ նույն անվանումները ավելացնել ապահովագրական փաթեթում ներառված և փոխհատուցվող ցանկի մեջ, թե չէ դուրս է գալիս, որ առողջապահագրական ապահովագրությունը ամենավատը անդրադառնալու է երեխաների վրա և չենք ունենա առողջ սերունդ:

Լիլիթ Հարությունյան

22.12.2025

Անաշխատունակ չճանաչված թոշակի չանցած անգործ չափահաս անձանց անգործ վեր ընկնելը խրախուսող հերթական նախագիծ (ՊԷԿ համակարգում հաշվառված ԱՇԽԱՏՈՂ անձի հաշվին)։

Անի Բաբայան

22.12.2025

Հավելում. հարկ է նշել նաև, որ «Սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների» ցանկում 6-րդ և 7-րդ կետերով նշված վիրահատությունները կատարվում են նաև մանկական տարիքում, իսկ այդ ցանկում ներառված լինելու դեպքում խնդիր է առաջանում նաև մինչև 18 տարեկան անձանց բժշկական ապահովագրության հարցում, այն` մինչև այժմ եղել է պետպատվերի շրջանակներում, հիմա կրկին` մինչև 18 տարեկան անձանց համար էլ առաջանում է վատթարացնող նորմ, ուստի ևս մեկ պատճառ, որպեսզի «Սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների» ցանկից հանել 6-րդ և 7-րդ կետերը և դրանք  ներառել` ավելացնել «Ապահովագրական փաթեթում ներառված հիվանդանոցային ծառայությունների» ցանկում:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: