«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 270-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության վարչապետը որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 270-Լ որոշման (այսուհետև՝ Որոշում) հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման հավելվածի 11-րդ կետում․
ա) լրացնել նոր 5․1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«5․1) հանցանքների, հանցանք կատարած անձանց, վարչական իրավախախտումների, հանցանքների ու վարչական իրավախախտումների նախականխման ու կանխման համար անհրաժեշտ այլ տեղեկատվության հաշվառումների իրականացում, միասնական հանրապետական բազաների ձևավորում, պաշտոնական վիճակագրության ձևավորում․»,
բ) 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության վիճակի, հանցավորության շարժընթացի համակողմանի վերլուծության իրականացումը, քրեածին իրավիճակի կանխատեսումը, դրա հիման վրա թեմատիկ, պարբերական հետազոտությունների իրականացում և դրանց հրապարակում, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը և դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը.»
2) Որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6․1-ին ենթակետով․
«6․1) հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ ԵՐԵՎԱՆ
-
Обсуждалось
23.10.2025 - 07.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Публичная служба, Гражданская служба, Управленческие правоотношениями, Общественное управление, Государственная служба
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 1554
Принт