Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 270-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության վարչապետը որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 270-Լ որոշման  (այսուհետև՝ Որոշում) հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման հավելվածի 11-րդ կետում

ա) լրացնել նոր 51-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«51) հանցանքների, հանցանք կատարած անձանց, վարչական իրավախախտումների, հանցանքների ու վարչական իրավախախտումների նախականխման ու կանխման համար անհրաժեշտ այլ տեղեկատվության հաշվառումների իրականացում, միասնական հանրապետական բազաների ձևավորում, պաշտոնական վիճակագրության ձևավորում»,

բ) 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«6) հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության վիճակի, հանցավորության շարժընթացի համակողմանի վերլուծության իրականացումը, քրեածին իրավիճակի կանխատեսումը, դրա հիման վրա թեմատիկ, պարբերական հետազոտությունների իրականացում և դրանց հրապարակում, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը և դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը.»

2) Որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 61-ին ենթակետով

«61) հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ

Ն ՓԱՇԻՆՅԱՆ

ք ԵՐԵՎԱՆ

  • Discussed

    23.10.2025 - 07.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Public service, Civil service, *, Public management, Public services

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1553

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: