Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ»

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին»  օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին «դ» կետի «դ.18»-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2025 թվականի հունիսի 26-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-14-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 556 - Ա որոշման հավելվածի 3-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հաստատել Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի _________________

№ ____________ որոշման

 

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչների սահմանման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության ամրապնդմանը, զարգացնել մարզաառողջարարական ոլորտը, կազմակերպել Հայաստանի Հանրապետության բնակչության ակտիվ ժամանցը, պայքարել մարդկանց վնասակար սովորությունների դեմ, կանխել մարդկանց հիվանդությունների զարգացումը:
  2. Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում իրականացվող մարզաառողջարարական գործունեության ժամանակ պարապողների առողջության համար նվազագույն ռիսկայնության ապահովման պահանջով:
  3. Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչները սահմանվում են ֆիթնեսի տեսակ համարվող մարզական գործունեության համար՝ շեյփինգ, աէրոբիկա, զումբա, ուժային վարժություններ, մարզասարքերով վարժություններ, ջրային աէրոբիկա, մարզաառողջարարական լող, ինչպես նաև մարզական այլ գործունեության համար՝ յոգա, պիլատես, բոդիֆլեքս, ստրետչինգ: Սույն կետում նշված գործունեություն իրակացնելու համար Ֆիթնես կենտրոնները կամ մարզասրահները շահագործվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ի «ՀՀՇՆ 31-03.06-2024 «Մարզական նշանակության օբյեկտներ. ծածկված շենքեր և համալիրներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 09-Ն   և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի  մայիսի 17-ի ««Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր» N 534-Ն հրամանների  համաձայն:

 

 

ԳԼՈՒԽ 2

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

  1. Ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում տեղադրված մարզասարքերը, ինչպես նաև պարապմունքի ժամանակ օգտագործվող առարկաները պետք է լինեն սերտիֆիկացված, չպետք է լինեն ինքնաշեն:
  2. Ֆիթնես կենտրոնի պարապելու սրահների կամ մարզասրահի պատին կարող է ամրացված լինել մարմնամարզական պատ:
  3. Ֆիթնես կենտրոնները կամ մարզասրահները պետք է շահագործվեն համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ի «ՀՀՇՆ 31-03.06-2024 «Մարզական նշանակության օբյեկտներ. ծածկված շենքեր և համալիրներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 09-Ն  հրամանի՝
  • Ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում պարապողները պետք է հաշվարկված լինեն հետևյալ սկզբունքով՝ մեկ պարապողին պետք է հատկացված լինի առնվազն 5 քառակուսի մետր տարածք՝ հաշվի առնելով նաև մարզիչներին հատկացված տարածքը և հեռավորությունը պատերից, մարմնամարզական պատից կամ պատերի մոտ դրված պահարաններից:
  • Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի պարապելու տարածքի բարձրությունը պետք է լինի 4-6 մետր:
  • Մարզասարքերով ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզասրահի մակերեսը որոշվում է սարքավորումների 1 միավորի (մարզասարք) համար՝ 6 քառակուսի մետր հաշվարկով;
  1. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գլխավոր մուտքի մոտ, պատի վրա, հստակ և տեսանելի պետք է գրված կամ փակցված լինեն «(Ֆ)ֆիթնես կենտրոն» կամ «(Մ)մարզասրահ» բառը (բառերը)՝ հնարավոր է նաև այլ բառերի, թարգմանության համակցությամբ:
  2. Ծանրաձողերով մարզումների համար ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում պետք է նախատեսվի մասնագիտացված ծածկույթ:
  3. Եթե ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում իրականացվող պարապմունքը ներառում է գետնին պառկած կամ նստած դիրքերում վարժություններ, ապա պարապմունքի սրահի հատակին պետք փռված լինի հատուկ՝ սպորտային մարզումների համար մասնագիտացված փափուկ ծածկույթ:
  4. Թույլատրելի է, որ հատակի մասնագիտացված փափուկ ծածկույթը զբաղեցնի պարապմունքի սրահի հատակի միայն մի մասը, ինչպես նաև պետք է կիրառել սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված պահանջը և ծածկույթով ծածկված, և ծածկույթից ազատ մասերի համար:
  5. Ֆիթնես կենտրոններում կարող է առկա լինել լողավազան, ֆիթնես կենտրոնների լողավազանները տարանջատվում են որպես մարզական լողի, սինքրոն լողի, ջրագնդակի, ջրացատկի և մարզաառողջարարական լողավազաններ, որոնցից յուրաքանչյուրը պետք է շահագործվի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ի «ՀՀՇՆ 31-03.06-2024 «Մարզական նշանակության օբյեկտներ. ծածկված շենքեր և համալիրներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 09-Ն  և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի  մայիսի 17-ի ««Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր» N 534-Ն հրամանների համաձայն: Ջրային աէրոբիկան իրականացվում է մարզաառողջարարական տիպի լողավազաններում:
  • Обсуждалось

    17.10.2025 - 03.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1001

Принт

Предложения

Կարեն Պապյան

03.11.2025

Շատ տեղին է նման չափորոշիչների սահմանումը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2025

Առաջարկում ենք նախագծում ամրագրել, որ բոլոր ֆիթնես կենտրոնները և մարզասրահները պարտավոր են ապահովել ֆիզիկական, տեղեկատվական և հաղորդակցական մատչելիություն՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2025

Առաջարկում ենք նախագծում ընդծել, որ այս կանոնները տարածվում են նաև ադապտիվ ֆիթնես կենտրոնների և մարզասրահների վրա, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար և կիրառում են հատուկ սարքավորումներ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: