Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ 2025 թվականի N ____ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

 ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) Որոշման N 17 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N հավելվածի.

3) Որոշման N 29 հավելվածում 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

3.

Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը իրականացվել է միայն դրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի, անվանանիշի և տարբերանիշի առկայության դեպքում՝ բացառությամբ Նմուշ 2*-ով սահմանված իրերի

«Թանկարժեք մետաղների մասին» օրենք, հոդված 8, մաս 2

 

 

 

5.0

Տեսազննում

 

».

4) Որոշման N 30 հավելվածում՝

ա. 1-ին կետի «Հղում նորմատիվ իրավական ակտերին» սյունակից հանել պարբերություն 1» բառերը.

բ. 2-րդ կետի «Հղում նորմատիվ իրավական ակտերին» սյունակից հանել պարբերություն 2» բառերը.

5) Որոշման N 31 հավելվածում 5-րդ կետի «Ստուգման տեսակ» սյունակում «Փաստաթղթային» բառը փոխարինել Փորձաքննություն» բառով.

6) Որոշման N 34 հավելվածում՝

ա. 1-ին կետի «Կշիռ» սյունակում «10.0» թիվը փոխարինել «12.0» թվով.

բ. 2-րդ կետի «Կշիռ» սյունակում «10.0» թիվը փոխարինել «12.0» թվով.

գ. 3-րդ կետի «Կշիռ» սյունակում «8.0» թիվը փոխարինել «12.0» թվով.

դ. 6-րդ կետի «Կշիռ» սյունակում «2.0» թիվը փոխարինել «6.0» թվով.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 14-ից:

 

     Հայաստանի Հանրապետության                                                                                                                                     

               Վարչապետ                                                                          Ն. Փաշինյան

 

  • Обсуждалось

    10.06.2025 - 27.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1403

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: