Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 (այսուհետ՝ Օրենք) օրենքի  4-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«28) աղտոտվածության կրիտիկական մակարդակ՝ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության մակարդակ, որը գերազանցելու դեպքում անմիջական վնասակար ներգործության կենթարկվեն բույսերը և բնական էկոհամակարգերը, բայց ոչ մարդիկ.»։

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «10.1», «10.2», «10.3», «15.1»  կետերով.

«10.1) անշարժ աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցի մշակումը և հաստատումը.

10.2) շարժական աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցի մշակումը և հաստատումը.

10.3) մթնոլորտային օդի որակի պահպանության պլանների մշակման  ուղեցույցի մշակումը և հաստատումը.

15.1) տնտեսական օբյեկտների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների վերաբերյալ եզրակացությունների մշակումը և հաստատումը.»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ  7.1-ին հոդվածով.

«Հոդված 7.1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունը

  1. Մշակում և հաստատում է մթնոլորտային օդի որակի պահպանության պլանները՝ նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ։»։

 

Հոդված 4.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինը հաստատում է՝
  3. անշարժ աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,
  4. շարժական աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում,
  5. մթնոլորտային օդի որակի պահպանության պլանների մշակման ուղեցույցը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,
  6. տնտեսական օբյեկտների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների վերաբերյալ եզրակացությունները՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում։
  • Обсуждалось

    05.06.2025 - 20.06.2025

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1657

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: