«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի ապրիլի 15-ի «Օդի աղտոտվածության նվազեցման կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը հաստատելու մասին» N 27-Ա որոշման, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը մոտարկման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի ապահովման պահանջներից։
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքը լրամշակվել է 2022 թվականին։ Սակայն օրենքով սահմանված դրույթների կիրարկման արդյունքում, մասնավորապես, արտանետումների կառավարման, սահմանափակման և գույքագրման գործընթացը ճշգրիտ ապահովելու համար, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կատարման ընթացքում, անհրաժեշտություն առաջացավ օրենքում կատարել փոփոխություն և լրացումներ։
-
Обсуждалось
05.06.2025 - 20.06.2025
-
Тип
Закон
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1652
Принт