Добавить в избранное

<<ՀՀ-ում 2018-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                   Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետությունում 2018-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացումն ապահովելու նպատակով հանրապետությունում 2018-2024 թվականներին խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային և արտադրատնտեսական բարձր արժեք ունեցող կենդանիների գլխաքանակի և կենդանական ծագման արտադրանքի ծավալների ավելացման  անհրաժեշտությամբ։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

1990-ական թվականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իրականացված ագրարային բարեփոխումների արդյունքում գյուղատնտեսական կենդանիների գրեթե 90%-ը կենտրոնացվեց գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում, և ապակենտրոնացման արդյունքում ձևավորված մասնատված նախիրներում հնարավոր չէր իրականացնել լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքներ: Հայաստանի Հանրապետությունում անասնագլխաքանակի մասնատման, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքների ծավալների կրճատման արդյունքում լուրջ խոչընդոտներ են առաջացել լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման գործում, ինչի հետևանքով կովերի միջին կաթնատվությունը տարիներ շարունակ տատանվում է 2000 կգ-ի սահմաններում։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հանրապետությունում տավարաբուծության զարգացման քաղաքականությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրին» համապատասխան, որը նպատակաուղղված է հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, բուծվող ցեղերի կատարելագործմանը, ինչպես նաև կաթի արտադրության ծավալների ավելացմանը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծի շրջանակներում 2018-2024 թվականներին արհեստական սերմնավորման լայնածավալ միջոցառումների իրականացումն է։ Այդ նպատակով նախատեսվում է պետական բյուջեից փոխհատուցել ծառայության մատուցման ծախսը (առաջին երեք տարիներին ամբողջությամբ, հաջորդիվ՝ մասնակի)։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքները

 

<<Հայաստանի Հանրապետությունում 2018-2024 թվականների  տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում տավարաբուծության զարգացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի ցեղայնության բարելավմանը և կատարելագործմանը, կաթի ու մսի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն:

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում` հասարակությանն իրազեկելու նպատակով:

9.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները

 

Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն չկա:

 

  • Обсуждалось

    10.04.2018 - 26.04.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9846

Принт

Предложения

Թաթուլ Ստեփանյան

19.04.2018

16. Ծրագրի ֆինանսկանան բաղադրիչին հաջորդիվ առաջարկում եմ ավելացնել ևս մեկ կամ մի քանի կետեր, որոնցով կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները`  ծրագրի արդյունավետության գնահատումը,  ծրագրի մեթոդաբանությունը,  ինչ արդյունք է ենթադրում և երաշխավորում ծրագիրը /արտահայտված նաև թվերով/,  ինչ կստանա ներդնողը` այս դեպքում պետությունը, ֆինանսավորման դեպքում,  կներկայացվեն պատասխանատուները, ով և ինչ համար է պատասխանատու,  մոնիթորինգային ինչ միջոցառումներ եք նախատեսում, ինչպես և ով է գնահատելու արդյուքները,  ինչ ցուցիչներ եք սահմանում մոնիթորինգի և գնահատման համար,  ֆերմերը ինչ օգուտ ունեն ծրագրում ընդգրվելու դեպքում,  Խոսել եք արդյոք ֆերմերի հետ, ինչ կարծքի ունի նա, միգուցե խոչընդոտելու է ծրագիրը, եթե հարցախույզ եք անցկացրել, ով է արել և ինչ արդյունքներ են գրանցվել, կան արդյոք այլ ռիսկեր և ինչպես եք հաղթահարելու,  ծրագրի փուլերը, եթե առաջին փուլը չհաջողի, ապա ինչպես եք փոփոխություն մտցնելու ծրագրում,  ով և ինչպես է հսկելու ծրագրում ֆերմերի պատրավորությունները եթե նախատեսում եք: ինչ կստացվի եթե օրինակ` դուք սերմնավորեք, իսկ ֆերմերը վաճառի ծվնած հորթը, որտեղ է ծրագրի կայունությունը:  ինչ է լինելու 2024թ ից հետո:

Թաթուլ Ստեփանյան

19.04.2018

28-րդ կետում ներկայացված է սերմնավորող տեխնիկի որակավորման մասին, ինչ է դա ենթադրում, առաջարկում եմ մանրամանսնել: Նույն կետում ներկայացված դասընթացների իրականացման մասին ևս մանրամասներ ներկայացված չեն / ովքեր են կազմակերպելու, ինչ ընթացակարգերով, ինչ թեմաներ են դասավանդվելու, ին չ միջոցների հաշվին և այլն/: Ընդ որում այս կետում խոսվում է կենդանիների համարակալման մասին, առաջարկում եմ լրացուցիչ պարզաբանում մտցնել, թե խոսքը որ կենդանուն է վերաբերում:

Թաթուլ Ստեփանյան

19.04.2018

14. 27-րդ կետում ներկայացված <<Ծրագիրն ակնկալում է պետական աջակցություն, որի համար էլ նախատեսվում է կովերի սերմնավորման ծառայության ծախսերի փոխհատուցում՝ սուբսիդավորման եղանակով։ Այսպես, ծրագրի առաջին երեք տարիների ընթացքում սուբսիդավորման չափը կկազմի 100%, չորրորդ տարում՝ 50%, այնուհետև այն կնվազեցվի տարեկան 10%-ով և 2024 թվականին կկազմի 20%:>> Խոսքը վերաբերում է նույն կենդանուն կատարված սերմնավորմանը, թե` ընդհանրապես:

Узнать больше