Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետությունում 2018-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1.
|
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
|
|
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացումն ապահովելու նպատակով հանրապետությունում 2018-2024 թվականներին խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային և արտադրատնտեսական բարձր արժեք ունեցող կենդանիների գլխաքանակի և կենդանական ծագման արտադրանքի ծավալների ավելացման անհրաժեշտությամբ։
|
2.
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
1990-ական թվականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իրականացված ագրարային բարեփոխումների արդյունքում գյուղատնտեսական կենդանիների գրեթե 90%-ը կենտրոնացվեց գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում, և ապակենտրոնացման արդյունքում ձևավորված մասնատված նախիրներում հնարավոր չէր իրականացնել լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքներ: Հայաստանի Հանրապետությունում անասնագլխաքանակի մասնատման, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքների ծավալների կրճատման արդյունքում լուրջ խոչընդոտներ են առաջացել լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման գործում, ինչի հետևանքով կովերի միջին կաթնատվությունը տարիներ շարունակ տատանվում է 2000 կգ-ի սահմաններում։
|
3.
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
|
|
Հանրապետությունում տավարաբուծության զարգացման քաղաքականությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրին» համապատասխան, որը նպատակաուղղված է հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, բուծվող ցեղերի կատարելագործմանը, ինչպես նաև կաթի արտադրության ծավալների ավելացմանը:
|
4.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Որոշման նախագծի շրջանակներում 2018-2024 թվականներին արհեստական սերմնավորման լայնածավալ միջոցառումների իրականացումն է։ Այդ նպատակով նախատեսվում է պետական բյուջեից փոխհատուցել ծառայության մատուցման ծախսը (առաջին երեք տարիներին ամբողջությամբ, հաջորդիվ՝ մասնակի)։
|
5.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
|
6.
|
Ակնկալվող արդյունքները
|
|
<<Հայաստանի Հանրապետությունում 2018-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում տավարաբուծության զարգացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի ցեղայնության բարելավմանը և կատարելագործմանը, կաթի ու մսի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն:
|
7.
|
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը
|
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում` հասարակությանն իրազեկելու նպատակով:
|
9.
|
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները
|
|
Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն չկա:
|