Добавить в избранное
<<ՀՀ-ում 2018-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 11:22:55 | 1. Ծրագիրը վերնագվրած է <<Հայաստանի Հանրապետությունում 2018–2024 թվականներին տավարաբուծության զարգացման ծրագիր>>, իսկ <<Ծրագրի իրականացման նկարագիրը>> պարբերությունում խոսվում է բացառապես արհեստական սերմնավորման մասին: Արհեստական սերմնավորումը անհրաժեշտ բայց բավարար պայման չէ ծրագրային նպատակին հասնելու համար: Ուստի առաջարկում եմ խմբագրել ծրագրի վերնագիրը: | Ընդունվել է ի գիտություն։ Ծրագրի վերնագրի վերախմբագրման անհաժեշտություն չկա, քանի որ բովանդակային առումով այն բխում է Ծրագրի գլխավոր նպատակից՝ հանրապետությունում բուծվող խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային ու մթերատու հատկանիշների բարելավում և արդյունքում տավարբուծության ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացում։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
2 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:33:47 | 2. 8-րդ կետում խոսվում է մասնատված նախիրներում լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքներ իրականացնելու անհնարինության մասին, ուստի նկարագրեք խնդրում եմ, թե ինչով է տարբերվում ներկայիս տավարաբուծությունը և որն են նախագծի առավելությունները: | Ընդունվել է ի գիտություն։ Ներկայումս կենդանական ծագման արտադրանքի նկատմամաբ պահանջարկի ավելացումը, միավոր արտադրանքի արժեվորումը, ինչպես նաև արոտավայրերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում տավարաբուծության ոլորտի բարելավման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու ուղղությամբ։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի արհեստական սերմնավորման ծառայության՝ մինչև 100% սուբսիդավորման միջոցով խթանել ֆերմերների ներգրավման ակտիվությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության սերտ կապերի ամրապնդումը։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
3 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:34:22 | 3. Նույն կետում մեջբերված միտքը արհեստական սերմնավորման կայանների մասին, տեղեկացնեմ, որ արհեստական սերմնավորման Արարատի մարզի Մխչյան համայնքում տեղակայված կայանը մասնավորեցվել է 2015 թվականին: | Ընդունվել է ի գիտություն։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
4 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:34:38 | 4. 11-րդ կետում ներկայացված <<Վերլուծությունների>> վերաբերյալ, առաջարկում եմ հակիրճ նկարագրել, ով է իրականացրել վերլուծությունը, երբ, ինչ մեթոդով, ինչ արդյունքներ են արձաբագրվել: | Ընդունվել է ի գիտություն։ Վերլուծություններն իրականացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից, հիմք ընդունելով հանրապետությունում տավարաբուծության վարման տեխնոլոգիական մոտեցումները։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
5 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:35:04 | 5. Նույն կետի վերջին պարբորությունում ներկայացված է ծնելիության 85 % ցուցանիշ, իսկ 26-րդ կետում 90 %: Առաջարկում եմ մեկնաբանել տարբերությունը: Պարբերության վերջում ակնկալվում է, որ <<էգ հորթերը (50%) կուղղորդվեն երինջներ աճեցնելու գործընթացին>>, խնդրում եմ նկարագրեք հիմքերը, ստորև ևս ներկայացված չեն դրանք, որտեղ երաշխիքները: | Ընդունվել է։ Անասնաբուծության բնագավառում համընդհանուր մոտեցում է, որ ծնից ստացված էգ մատղաշը (ընտրության արդյունքում) հիմնականում ուղղվում է նախրի կամ հոտի նորոգմանը։ Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա դրա հիմքն է հայրենական և արտասահմանյան մասնագետների ուսումնասիրությունները, տավարաբուծության ոլորտում առկա փորձը և այլն։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
6 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:35:21 | 6. 12-րդ կետում <<տոհմային կենդանիների տեսակարար կշռի բարձրացման հրատապությունը>> պարբերությունը առաջարկում եմ վերախմբագրել, հաշվի առնելով նախագծի նպատակը, քանի որ սա բավարար պայման չէ հավելյալ մթերք ստանալու գործում: | Ընդունվել է։ | Փոփոխություն է կատարվել նախագծի 11-րդ կետում։ |
7 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:35:38 | 7. Նույն կետի վերջին պարբերությունում նկարագրավ է <<տեղի վերարտադրություն>> եզրույթը, որը լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն ունի: Պարբերությունում ներկայացված է նաև …<<անհրաժեշտ է արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացմանը զուգահեռ հանրապետության տավարաբուծական տնտեսություններին տրամադրել>>…: Առաջարկում եմ ստորև մեկնաբանել, քանի որ առաջարկված ծրագրի նախագծից պարզ չէ, նախատեսուվում է թե` ոչ: | Ընդունվել է։ | Փոփոխություն է կատարվել նախագծում |
8 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:35:53 | 8. <<Ծրագրի նպատակը և խնդիրները>> վերախմբագրելու կարիք ունի: այստեղ նկարագրված են որոշ քայլեր, որոնք հստակեցած չեն, ովքեր են իրականացնելու, ինչ միջոցներով, ինչ պարբերականությամբ և այլն: | Ընդունվել է ի գիտություն։ «Ծրագրի նպատակը և խնդիրները» բաժնում քայլերին առնչվող դրույթներ չեն նշվում։ Ինչ վերաբերում է միջոցներին և քայլերին, ապա դրանք ներկայացված են Ծրագրի իրականացման նկարագիրը և «Ծրագրի ֆինանսական բաղադրիչը» բաժիններում։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
9 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:36:09 | 9. 18-րդ կետում ներկայացված <<համալիր միջոցառումներ>> արտահայտությունն առաջարկում եմ ավելի մանրամասնել | Ընդունվել է ի գիտություն։ «համալիր միջոցառումներն» իրեն մեջ ներառում է Ծրագրով նախատեսված բուն արհեստական սերմնավորման միջոցառումների անցկացումը, սերմնավորվող խոշոր եղջերավոր կենդանիների համարակլալում և հաշվառումը, ընտրչության և/կամ զույգընտրության կազմակերպումը, սերմնավորող-տեխնիկների ինստիտուտի ձևավորումը, բարձրարժեք տոհմային կենդանիների գենոֆոնդի օգտագործմամբ բարելավված սերունդի ստացումը, նախրի կառավարման արդյունավետության բարձրացման համար նախադրայլների ստեղծումը, սերմնահեղուկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունների գործունեության խթանումը և այլն | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
10 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:36:23 | 10. 19-րդ կետում ներկայացված <<սուբսիդավորումը>> առաջարկում եմ մանրամասնել, ովքեր կարող են ընդգրկվել, ինչ պայմանների և առկայությունների պայմաններում: | Ընդունվել է | Փոփոխություն է կատարվել նախագծի 19-րդ կետում |
11 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:37:03 | 11. 20-րդ կետում ներկայացված են ծրագրի ընդգրկման ծավալները` մեկնարկայինից մինչև ավարտական տարիները, առաջարկում եմ մանրամասնել, թե ինչով են պայմանավորված ներկայացված քանակները, որն է տրամաբանությունը: | Ընդունվել է ի գիտություն։ Արհեստական սերմնավորման ծավալները հաշվարկվել են հիմք ընդունելով ներկայումս տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպօությունների կողմից մատուցվող ծառայությունների տարեկան ծավալները, անհրաժեշտ սերմնավորող-տեխնիկների թիվը, վերջիններիս վերապատրաստման հնարավորությունները, տարածաշրջաններում ու համայնքներում մասնագետներով ապահովվածությունը, ինչպես նաև նախրի նորոգման համար անհրաժեշտ վերանորոգման մատղաշների նվազագույն քանակները։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
12 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:37:27 | 12. 21-րդ կետի <<Նկար 1-ը>> և 23-րդ կետի <<Նկար 2-ը>> կարծեք թե կից նեկայացված չեն | Ընդունվել է ի գիտություն։ Ծրագրի նախագծի 21-րդ և 23-րդ կետերում ներկայացված միտքը և ցուցանիշները բերված են տվյալ կետերին հաջորդող համապատասխանաբար 1-ին և 2-րդ նկարներում։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
13 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:37:53 | 13. 23, 24 և 25 կետերը առաջարկում եմ մի փոքր ևս մանրամասնել, քանի որ այն վերաբորւմ է բուն աշխատանքների իրականացմանը, փաստաթղթաշրջանառությանը: Կցեք այն փաստաթղթերի օրինակները, որոնք առաջարկում եք կիրառել, /եթե ունեք պատրաստի օրինակներ/, ներկայացրեք նաև թե ով է հաստատում այդ օրինակները: | Ընդունվել է ի գիտություն։ Ծրագրի «V. Ծրագրի իրականացման նկարագիրը» բաժնում ներկայացված է ծրագրի իրականացման հիմնական դրույթները, ինչ վերաբերում է ձևաթղթերին, ապա դրանց օրինակելի ձևերը կհաստատվեն նախարարի հրամանով ՀՀ կառավարության կողմից ծրագրի հաստատումից հետո։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
14 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:38:27 | 14. 27-րդ կետում ներկայացված <<Ծրագիրն ակնկալում է պետական աջակցություն, որի համար էլ նախատեսվում է կովերի սերմնավորման ծառայության ծախսերի փոխհատուցում՝ սուբսիդավորման եղանակով։ Այսպես, ծրագրի առաջին երեք տարիների ընթացքում սուբսիդավորման չափը կկազմի 100%, չորրորդ տարում՝ 50%, այնուհետև այն կնվազեցվի տարեկան 10%-ով և 2024 թվականին կկազմի 20%:>> Խոսքը վերաբերում է նույն կենդանուն կատարված սերմնավորմանը, թե` ընդհանրապես: | Ընդունվել է ի գիտություն։ Ընդհանրապես։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
15 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:39:22 | 28-րդ կետում ներկայացված է սերմնավորող տեխնիկի որակավորման մասին, ինչ է դա ենթադրում, առաջարկում եմ մանրամանսնել: Նույն կետում ներկայացված դասընթացների իրականացման մասին ևս մանրամասներ ներկայացված չեն / ովքեր են կազմակերպելու, ինչ ընթացակարգերով, ինչ թեմաներ են դասավանդվելու, ին չ միջոցների հաշվին և այլն/: Ընդ որում այս կետում խոսվում է կենդանիների համարակալման մասին, առաջարկում եմ լրացուցիչ պարզաբանում մտցնել, թե խոսքը որ կենդանուն է վերաբերում: | Ընդունվել է ի գիտություն։ Համարակալվելու և հաշվառվելու են Ծրագրի շրջանակներում սերմնավորված կեդանիները։ Սերմնավորման ծառայություն մատոցող մասնագետների մասնագիտական ունակությունների բարձրացման նպատակով կազմակերպվող դասընթաները և/կամ վերապատրաստումները նախատեսվում է իրականացնել Հասարակական կազմակերպությունների, Հիմնադրամների, միջազգայինդոնոր կազմակերպությունների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |
16 | Թաթուլ Ստեփանյան 19.04.2018 12:40:09 | 16. Ծրագրի ֆինանսկանան բաղադրիչին հաջորդիվ առաջարկում եմ ավելացնել ևս մեկ կամ մի քանի կետեր, որոնցով կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները` ծրագրի արդյունավետության գնահատումը, ծրագրի մեթոդաբանությունը, ինչ արդյունք է ենթադրում և երաշխավորում ծրագիրը /արտահայտված նաև թվերով/, ինչ կստանա ներդնողը` այս դեպքում պետությունը, ֆինանսավորման դեպքում, կներկայացվեն պատասխանատուները, ով և ինչ համար է պատասխանատու, մոնիթորինգային ինչ միջոցառումներ եք նախատեսում, ինչպես և ով է գնահատելու արդյուքները, ինչ ցուցիչներ եք սահմանում մոնիթորինգի և գնահատման համար, ֆերմերը ինչ օգուտ ունեն ծրագրում ընդգրվելու դեպքում, Խոսել եք արդյոք ֆերմերի հետ, ինչ կարծքի ունի նա, միգուցե խոչընդոտելու է ծրագիրը, եթե հարցախույզ եք անցկացրել, ով է արել և ինչ արդյունքներ են գրանցվել, կան արդյոք այլ ռիսկեր և ինչպես եք հաղթահարելու, ծրագրի փուլերը, եթե առաջին փուլը չհաջողի, ապա ինչպես եք փոփոխություն մտցնելու ծրագրում, ով և ինչպես է հսկելու ծրագրում ֆերմերի պատրավորությունները եթե նախատեսում եք: ինչ կստացվի եթե օրինակ` դուք սերմնավորեք, իսկ ֆերմերը վաճառի ծվնած հորթը, որտեղ է ծրագրի կայունությունը: ինչ է լինելու 2024թ ից հետո: | Ընդունվել է ի գիտություն։ Նշված կետերն արդեն իսկ ներկայացված են Ծրագրի նախագծում, իսկ մյուս մասը տեղ է գտած արդյունքային ցուցանիշների նկարագրություններում և տիտղոսաթերթում։ Ելնելով «Հայաստանի Հանրապետությունում 2018-2024 թվականներին տավարաբուծության զարգացման» ծրագրի իրականացման արդյունքներից կառաջարկվի կամ տվյալ մեխանիզմով ծրագրի շարունակում, կամ նոր ծրագրի իրականացում։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |