Находится в правительстве РА
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - За
-
1 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է .
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին>> N 1119-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման նախաբանում <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 12-րդ մասերի>> բառերը փոխարինել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 8-րդ և 13-րդ մասերով>> բառերով,
2) որոշման 1–ին կետի 1–ին ենթակետով սահմանված հավելված N 1-ի՝
ա. 3-րդ կետում <<զինծառայողին>> բառից առաջ լրացնել <<շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի>> բառերը.
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական ծառայությունից արձակված, սակայն դրամական օգնություն չստացած և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին հերթական անգամ դրամական օգնության իրավունք տվող հիմքով զինվորական ծառայությունից արձակելիս նախկին զինվորական ծառայության ժամանակահատվածի համար դրամական օգնությունը հաշվարկվում է նախկին արձակման օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժի համար տվյալ օրվա դրությամբ գործող օրենքով սահմանված չափերին և պայմաններին համապատասխան:>>.
3) որոշման 1–ին կետի 8–րդ ենթակետով սահմանված հավելված N 8-ի՝
ա. 3-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
<<Ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո զինծառայողին (քրեակատարողական ծառայողին և փրկարար ծառայության ծառայողին) պաշտոնի նշանակելու դեպքում դրամական օգնությունը հաշվարկվում ու վճարվում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն` հիմք ընդունելով նրա մշտական բնակության վայրի և նոր ծառայության վայրի միջև հեռավորությունը:>>,
բ. 5-րդ կետի 1-ին ենթակետի <<ա>> պարբերությունում <> թիվը փոխարինել <> թվով,
4) որոշման 1–ին կետի 9–րդ ենթակետով սահմանված հավելված N 9-ում՝
ա. 1-ին կետում <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ մասի>> բառերը փոխարինել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 9-րդ մասի>> բառերով,
բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում <<ընդհանուր>> բառը փոխարինել <<անընդմեջ>> բառով, իսկ <<(ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը)>> բառերը հանել,
գ. 3-րդ կետի 4-րդ ենթակետում <<իսկ զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) ծնողի մահվան դեպքում` նաև մինչեւ մահանալը համատեղ բնակվելու մասին տեղեկանքը` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան տեղական բաժանմունքի կողմից>> բառերը հանել,
դ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
06.04.2018 - 21.04.2018
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 7395
Принт