Add to favourites

Located in RA Government

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 13-րդ մասով՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է .

     2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին>> N 1119-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխու­թյունները և լրացումը.

     1) որոշման նախաբանում <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 12-րդ մասերի>> բառերը փոխարինել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 8-րդ և 13-րդ մասերով>> բառերով,

     2) որոշման 1–ին կետի 1–ին ենթակետով սահմանված հավելված N 1-ի՝

     ա. 3-րդ կետում <<զինծառայողին>> բառից առաջ լրացնել <<շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի>> բառերը.

     բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    <<Դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական ծառայությունից արձակված, սակայն դրամական օգնություն չստացած և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին հերթական անգամ դրամական օգնության իրավունք տվող հիմքով զինվորական ծառայությունից արձակելիս նախկին զինվորական ծառայության ժամանակահատվածի համար դրամական օգնությունը հաշվարկվում է նախկին արձակման օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժի համար տվյալ օրվա դրությամբ գործող օրենքով սահմանված չափերին և պայմաններին համապատասխան:>>.

    3) որոշման 1–ին կետի 8–րդ ենթակետով սահմանված հավելված N 8-ի՝

    ա. 3-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

   <<Ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո զինծառայողին (քրեակատարողական ծառայողին և փրկարար ծառայության ծառայողին) պաշտոնի նշանակելու դեպքում դրամական օգնությունը հաշվարկվում ու վճարվում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն` հիմք ընդունելով նրա մշտական բնակության վայրի և նոր ծառայության վայրի միջև հեռավորությունը:>>,

     բ. 5-րդ կետի 1-ին ենթակետի <<ա>> պարբերությունում <> թիվը փոխարինել <> թվով,

    4) որոշման 1–ին կետի 9–րդ ենթակետով սահմանված հավելված N 9-ում՝

   ա. 1-ին կետում <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ մասի>> բառերը փոխարինել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 9-րդ մասի>> բառերով,

    բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում <<ընդհանուր>> բառը փոխարինել <<անընդմեջ>> բառով, իսկ <<(ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը)>> բառերը հանել,

   գ. 3-րդ կետի 4-րդ ենթակետում <<իսկ զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) ծնողի մահվան դեպքում` նաև մինչեւ մահանալը համատեղ բնակվելու մասին տեղեկանքը` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան տեղական բաժանմունքի կողմից>> բառերը հանել,

    դ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Discussed

    06.04.2018 - 21.04.2018

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7393

Print