Добавить в избранное

Находится в правительстве РА

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի պահանջների համաձայն զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին) օրենքով սահմանված դրամական օգնությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 13-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
  • Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ զինծառայողները (քրեակատարողական ծառայողները և փրկարար ծառայության ծառայողները) օրենքով սահմանված հիմքերով համապատասխան ծառայությունից արձակվելիս (շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողները՝ նաև ծառայությունը շարունակելիս), ծառայության նոր վայր տեղափոխվելիս, ինչպես նաև մի շարք անձնական դեպքերում իրավունք ունեն ստանալու դրամական օգնություն: Նշված նորմերը գործել են նաև նախկին §Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին¦ ՀՀ օրենքում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ փոփոխել օրենքին կատարվող հղումները, ինչպես նաև իրացնել նշված հարաբերությունների շրջանակներում օրենքում կատարված մի շարք փոփոխություններ:
  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

   Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների) համար սահմանված դրամական օգնությունների տրամադրման գործընթացի պատշաճ իրականացումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Որոշման նախագծի համաձայն որոշման մեջ §Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին¦  ՀՀ օրենքին կատարված հղումները փոխարինվում են §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքին կատարվող հղումներով, ինչպես նաև հստակեցվում են համապատասխան ծառայությունից արձակելիս զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների) նախկինում չստացված դրամական օգնությունների հաշվարկման, ինչպես նաև ծառայության նոր վայր տեղափոխելիս նախկին և նոր վայրերի միջև հեռավորության և ռազմաուսումնական հաստատություններ ավարտածների դրամական օգնության հաշվարկման հետ կապված հարցերը, օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնությունների հաշվարկման գործընթացում զինծառայողի հետ ծնողների համատեղ բնակվելու հանգամանքը հաստատող փաստաթղթերի ներկայացման պահանջը հանվում է, ստացիոնար պայմաններում բուժման դեպքում դրամական օգնության տրման համար նախատեսված տարվա ընթացքում ընդհանուր ժամկետը փոխարինվում է անընդմեջ ժամկետով:  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

    Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերով սահմանված՝ զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների) դրամական օգնությունների տրամադրման գործընթացի պատշաճ իրականացումը:

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

  Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Обсуждалось

    06.04.2018 - 21.04.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7397

Принт