Добавить в избранное

В стадии разработки

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

7%93%

Ի կատարումն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» N 110 որոշման 54-րդ կետի պահանջների՝ գնահատման գործունեության շրջանակներում ծառայությունների մատուցման միասնական շուկան ԵԱՏՄ անդամ երկրների համար գործում է 2025 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունում ընդհանուր մոտեցումներին համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո, անհրաժեշտություն է առաջացել «Գնահատման գործունեության մասին»
օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխանեցնելով Ընդհանուր մոտեցումների դրույթներին։

Նախագծով նախատեսվում է սահմանել «օտարերկյա գնահատող» հասկացությունը, օտարերկյա գնահատողների իրավունքներն ու պարտականությունները, վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության իրականացման իրավունքի ծագման, ինչպես նաև գնահատման գործունեության իրականացման սահմանափակման դեպքերը և կարգը։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնահատողներին և գնահատման կազմակերպություններին համապատասխան ծանուցմներն իրականացնել գործող հաշվառման ծրագրի միջոցով՝ նպատակ ունենալով խուսափել հիշյալ իրավահարաբերություններում առկա խնդիրներից և ծանուցումը դարձնել առավել դյուրին։ Բացի այդ նախատեսվում է նաև, որ պարտադիր դեպքերով գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալներից բացի հաշվառման ծրագիր պետք է մուտքագրվեն նաև գնահատման հաշվետվությունները, ինչը թույլ կտա բացառել Կադաստրի կոմիտեին և շահառուներին ներկայացվող իրարամերժ գնահատման հաշվետվությունների հետ կապված ռիսկերը։ Բացի այդ Նախագծով սահմանվում է նաև, որ անշարժ գույքերի գնահատման բոլոր հաշվետվությունները պետք է մուտքագրվեն Հաշվառման ծրագիր՝ միայն անշարժ գույքի հասցեի նույնականացման տվյալներով, ինչի արդյունքում գեներացվող ծածկագիրը պետք է պարտադիր արտացոլվի համապատասխան գնահատման հաշվետվությունում։ Նշված փոփոխությունները նպատակ են հետապնդում Հաշվառման ծրագրի հասանելությունը սահմանափակելու միջոցով բացառել գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն չունեցող անձանց կողմից համապատասխան գործունեությամբ զբաղվելու հնարավոր դեպքերը։

Նախագծով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր 9-րդ կետով, գնահատման պարտադիր դեպքերի շարքին ավելացնելով նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերը, բացի այդ, Նախագծով սահմանվում է նաև, որ վերոնշյալ դեպքերով կազմված գնահատման հաշվետվությունների իրավաչափության վերաբերյալ հարցերը դուրս են մասնագիտական հանձնաժողովի իրավասությունների շրջանակից։

Նախագծով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով գնահատման կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջը հանվել է, որի արդյունքում Նախագծով սահմանվել է գնահատման կազմակերպություններին լիազոր մարմնում հաշվառելու առավել դյուրին ընթացակարգ, որն է իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։

   Նախագծով իրականացվող փոփոխություններով, ի թիվս այլնի, նախատեսվում է նաև գնահատողների համար սահմանել նոր պատասխանատվության միջոց՝ ներդնելով որակավորման վկայականի կասեցման ինստիտուտը՝ հստակեցնելով որակավորման վկայականների կասեցման և դադարեցման դեպքերն ու պայմանները։

  • Обсуждалось

    11.03.2025 - 31.03.2025

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 557

Принт

Предложения

<<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն

29.03.2025

Առաջարկվում է․ Օրենքի 22-րդ հոդված ի 1-ին մասի 3-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ կերպ կասեցման առումով /մեջբերում/ <<3) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած հինգ և ավել գնահատման հաշվետվություններում կատարել է սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված տարբեր (չկրկնվող)՝պահանջների և պայմանների թվով 10 խախտում >>, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետը ընդհանրապես հանել, քանի որ ներկայումս որևէ իրավական ակտով սահմանված չէ թե արժեքի վրա ազդող գործոնի շեղվածությունը որքան պետք է կազմի։ Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ կերպ կասեցման առումով /մեջբերում/ <<7) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած 10 և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված տարբեր (չկրկնվող)՝պահանջների և պայմանների թվով 20 խախտում:…. իսկ նույն հոդվածի 7-րդ մասի 8-րդ ենթակետը ընդհանրապես հանել, քանի որ ներկայումս որևէ իրավական ակտով սահմանված չէ թե արժեքի վրա ազդող գործոնի շեղվածությունը որքան պետք է կազմի։ Արժեքի վրա ազդող գործոնների հիմքով դադարեցումները և կասեցումները կարող են ավելի խիստ լինել միայն այն պայմաններում երբ կփոփոխվի գնահատման ուսումնասիրությունների կարգը՝ որում հստակ անհրաժեշտ է սահմանել գնահատման հաշվետվության ընթացակարգերը, որոնք հիմնված կլինեն էականության, բավարարելիության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հիմնված կլինեն գնահատման մեթոդաբանության վրա։ Ամփոփելով Օրենքի նախագծում ներկայացված դրույթները, որոնք վերաբերելի են կասեցման, դադարեցման հիմքերին և համադրելով ներկայիս լճացած վիճակին, ինչպես նաև հետևելով առկա միտումներին և զարգացումներին, որոնք առաջացել են Օրենքի նախորդ փոփոխություններից հետո (ընդունված՝ 02․10․2024թ․-ին) կարծում ենք, որ ընդհանուր առմամբ կասեցումների և դադարեցումների հիմքերը պետք է վերանայվեն, քանի որ դրանց կիրառումը ներկայիս առկա գործիքակազմի շրջանակներում խիստ խնդրահարույց է հետևյալ պատճառաբանություններից ելնելով․  1-ին Հայտնի, որ մասնագիտական հանձնաժողովում ներգրավված գնահատող անդամներից շատերը ըստ էության հանդիսանում են այլ գնահատման կազմակերպությունների ղեկավարներ, ինչը նշանակում է, որ իրենք ուսումնասիրության են ենթարկում իրենց մրցակից կազմակերպությունների կողմից հաստատված գնահատման հաշվետվությունները, որն առաջացնում է շահերի բախում։  2-րդ Վերոգրյալ 1-ին պատճառի հետ, մի տեղ կարելի էր չհամաձայնվել, եթե նշված հանձնաժողովի կազմում լինեին հիմնարար փոփոխություններ, սակայն հայտնի է, որ վերջին տարիներին նման զգալի փոփոխություններ չեն արձանագրվել։ Վերջին փոփոխությունը տեղի է ունեցել անհաղթահարելի հանգամանքի հետ կապված, այլ հիմնարար փոփոխություններ չեն եղել։ Վերոգրյալի հետ կապված պետք է նշել, որ երբ Միության կողմից ներկայացվել են մասնագիտական հանձնաժողովի անդամներ, Լիազոր մարմնի կողմից անհասկանալի հիմնավորմամբ այդ թեքնածուների ներգրավումը մերժվել է, ընդ որում այն պայմաններում երբ որակավորման հանձնաժողովում անդամների ընգրկումն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով, սակայն մասնագիտական հանձնաժողովում այդ նույն սկզբունքը չի ապահովում։ Բացի այդ, արդարության տեսանկյունից և շահերի բախման բացառման նպատակով անհրաժեշտ է որպեսզի մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվեն բոլոր հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների (այսուհետ Միություն) կողմից թեքնածուները՝ հավասարաչափ բաշխումով ։  3-րդ Հայտնի է, որ ներկայումս <<Գնահատման հաշվետվությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանալու մասին >> թիվ 877-Ն կառավարության որոշմամբ արտացոլված գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության ընթացակարգերը ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 872-Ն որոշմամբ սահմանված << Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը>> ունեն խորքային լրամշակման կարիք, որի մասին բազմիցս առաջարկվել է։ Բացի այդ, Միության կողմից դասական դասագրքերի և միջազգային փորձի հիման վրա մշակվել է դրանց իրականացման ընթացակարգերը, որում հաշվի են առնվել էականության, բավարարելիության և ամբողջականության սկզբունքները և այդ ամենը ներկայացվել է նաև մասնագիտական հանձնաժողովի անդամներին։  4-րդ Ի հավելումն ներկայացված մտահոգությունների պետք է նշել, որ Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված գնահատող անդամները այդ աշխատանքը իրականացնելու համար չեն վարձատրվում։ Սույնի հետ կապված հայտնի է, որ մասնագիտական հանձնաժողովը կատարում է տիտանական աշխատանք, որն իրենցից խլում է զգալի ժամանակ և նման պայմաններում չվարձատրվող աշխատանքը ըստ էության չի կարող դիտարկվել առավել արդյունավետ տարբերակ։ Ամփոփելով վերոգրյալ դրույթները և համադրելով ներկայիս իրողության հետ, պետք է նշել, որ Օրենքում անհրաժեշտ են խորքային փոփոխություններ։ Կարծում ենք, որ անհրաժեշտ է մշակել և ներդնել անկախ փորձագետի ինստիտուտը, որը չպետք է իրականացնի գնահատումներ, այլ պետք է մասնագիտացած լինի բացառապես գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության հետազոտություններով, ընդ որում ոչ միայն վերահսկողության նպատակով, այլ առավելապես սխալմունքների կանխարգելման նպատակով։ Նման ինստիտուտի ներդնելու և արդյունավետ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ է․  Արդիականացնել և լրամշակել գործող գնահատման ստանդարտները, քանի որ հայտնի է, որ գործող ստանդարտներում արտացոլված որոշ դրույթները հակասական և իրարամերժ են, իսկ որոշների դեպքում նկատվում է հստակեցման կարիք։  Մշակել և ներմուծել գնահատման մեթոդիկաների ողջ գործիքակազմը,  Մշակել գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության այնպիսի կարգ (այսուհետ՝ Կարգ), որտեղ պետք է արտացոլված լինի գնահատման հաշվետվության վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրման սկզբունքները, որոնք իրենց հերթին պետք է հիմնված լինեն միանշանակության, ստուգելիության, բավարարելիության կամ հիմնավորվածության սկզբունքների հիման վրա։ Բացի այդ, Կարգում պետք է արտացոլված լինեն մասնագիտական եզրակացությունների կազմը և բովանդակությունը, ինչպես նաև պետք է ընդլայնել ստուգողների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև սահմանել բոլոր կողմերի իրավունքները և պարտականությունները։  Առնվազն անշարժ գույքի գնահատման արդյունքների վերաբեյալ անհրաժեշտ է մշակել և սահմանել գնահատման արդյունքների թույլատրելի շեղվածության կողմնորոշիչ սանդղակ և շեղվածության արձանագրելու դեպքում կիրառվող միջոցները։ Վերջում պետք է նշեմ, որ բերված մտահոգություններն ուղղված չեն Մասնագիտական հանձնաժողովի հարգելի անդամներին, այլ խնդիրը համակարգային է, որը գոյություն ունի ՀՀ-ում գնահատման գործունեության մեկնարկումից առ այսօր և մինչ օրս գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության բնագավառում որևէ էական բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել։

<<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն

29.03.2025

Խստացումների առումով Օրենքում նախատեսվում է կիրառել 2 ռեժիմներ՝ վկայականի կասեցման և դադարեցման։ Կասեցման առումով /մեջբերում/ <<3) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած երեք և ավել գնահատման հաշվետվություններում կատարել է սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում>>, և << եթե գնահատողը իր կազմած գնահատման հաշվետվությունում կատարել է սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների արժեքի վրա ազդող մեկ խախտում,>> Դադարեցման առումով /մեջբերում/ <<7) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած 10 և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում է կատարել: Սույն կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, >> և <<եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած երկու և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների` արժեքի. վրա ազդող խախտում է կատարել: Սույն կետով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում>> Նշված իրավանորմի կիրառման պայմաններում զանգվածայնորեն կարող են արձանագրվել կասեցումներ, քանի որ հնարավոր չէ լիարժեք կերպով ապահովել գնահատման հաշվետվությունների կատարյալ ճշտությունը։ Օրինակ 1. գնահատողը որպես համադրելի անշարժ գույքի օբյեկտ ընտրել է բնակարան, որը գտնվում է 5-րդ հարկի 4-րդ հարկում։ Ուսումնասիրությունից պարզվում է, որ այդ համադրելի բնակարանը գտնվում է ոչ թե 4-րդ հարկում, այլ գտնվում է 2-րդ հարկում։ Նման պայմաններում ըստ էության գնահատողը կատարել է նորմատիվ իրավական ակտի խախտում, որը կարող է վերագրվել ՀՀ գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին ՀՀ կառավարության թիվ 1355-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ բաժնի 48-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին՝ <<48. Գնահատման հաշվետվությունում չի թույլատրվում` 1) ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ >> Օրինակ 2. գնահատողը որպես համադրելի անշարժ գույքի օբյեկտներ ընտրել է Պատվիրատուի կողմից տրամադրված վաճառքի տվյալները, որոնք գնահատման ամսաթվի դրությամբ դեռևս պետական գրանցում չեն ստացել, և գնահատողը ստուգելով այդ տեղեկատվությունը, այսինքն կատարելով այլ գույքերի համեմամատական վերլուծություն, գտնում է, որ վաճառքի գները շուկայական են և գնահատման հիմքում ըստ էության օգտագործում է վեր նշված տվյալները, ընդ որում այդ տվյալները 1 կամ 2 օր անց ըստ էության հաստավում են գրանցման տվյալներով։ Սակայն, նման պայմաններում ըստ էության ստացվում է, որ գնահատողը նույնպես կատարել է նորմատիվ իրավական ակտի խախտում, որը կարող է վերագրվել ՀՀ գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին ՀՀ կառավարության թիվ 1355-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ բաժնի 48-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին՝ <<48. Գնահատման հաշվետվությունում չի թույլատրվում` 1) ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ >>։ Օրինակ 3. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ գնահատողը ճիշտ է ընտրել գնահատման մոտեցումը և ճիշտ է կիրառել համապատասխան գնահաման մեթոդիկան կամ մեթոդիկաները, սակայն թվաբանական աննշան սխալմունքի հետևանքով գնահատման արդյունքը ոչ թե պետք է կազմեր 12․500․000 ՀՀ դրամ, այլ կկազմեր 12․400․000 ՀՀ դրամ։ Սակայն, նման պայմաններում ըստ էության ստացվում է, որ գնահատողը նույնպես կատարել է նորմատիվ իրավական ակտի խախտում, որը կարող է վերագրվել ՀՀ գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին ՀՀ կառավարության թիվ 1355-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ բաժնի 48-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին՝ <<48. Գնահատման հաշվետվությունում չի թույլատրվում` 1) ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ, >>ընդ որում նախատեսվող Օրենքի կարգավորումներն ուժի մեջ մտնելու դեպքում գնահատողի որակավորումը կասեցվում է 1 /մեկ/ ամիս ժամկետով։

<<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն

29.03.2025

Եթե գործունեության ժամկետի ավարտին գնահատողի որակավորումը չի կասեցվել, ապա Գնահատողի որակավորման վկայականի ժամկետը 5 տարով երկարաձգվում է։ Այս թվացող մեղմացումը սերտ կերպով կախված է կասեցման դեպքերին, որը բավականին խիստ է և որին անրադառնում ենք հաջորդիվ։ Օրենքի 12-րդ հոդվածի 3․2 լրացումով առաջարկվում է /մեջբերում/՝ «3.2. Եթե հայտատուի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում դիմումի ընդունման պահի դրությամբ հարուցված է վարչական վարույթ կամ դիմումի ընդունման պահի դրությամբ որակավորման վկայականը սույն օրենքով սահմանված որևէ մեկի հիմքով կասեցված է, ապա լիազոր մարմինը մերժում է անձի որակավորման քննության մասնակցելու համար ներկայացրած դիմումը:», գտնում ենք, արդարացի չէ, որովհետև վարչական վարույթի հարուցումը դեռ չի նշանակում, որ գնահատողը ամպայմանորեն իրականացրել է խախտումներ։ Կարծում ենք այստեղ թույլատրվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը կարելի է տարածել սույն դրույթի նկատմամբ։ Դիմումի ընդունման պահի դրությամբ կասեցման հիմքով քննության չթույլատրումը կարծում ենք նույնպես որևէ կերպ արդարացված չէ և եթե նույնիսկ գնահատողի որակավորումը գտնվում է կասեցման փուլում, ապա նման պայմաններում գնահատողը հնարավորություն է ունենում կասեցումից դուրս գալուն պես շարունակել իր գործունեությունը։

Узнать больше