88%12%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___» _________ 2025 թվական N __ - Լ

 

ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

          Հայաստանի Հանրապետության

                          վարչապետ                                                         Ն. Փաշինյան

 

  • Обсуждалось

    10.03.2025 - 28.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1281

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Emma Manasyan

21.03.2025

«ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ » իրատեսական է և ողջունելի: Ելնելով Ձեր ներկայացրած ծրագրի, ըստ որի կառավարության 2024 թվականի մարտի 24-ին N 384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության ծրագիրը» դրական ազդեցություն է ունեցել ցանքատարածությունների մակերեսների ավելացման վրա, սակայն դրան զուգահեռ ներկա իրավիճակում հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման խնդիրը շարունակում է մնալ խոցելի, իսկ ՀՀ-ի պես փոքր երկրի դեպքում հարկավոր է զարկ տալ տնտեսությանը, և հացահատիկ, համակցված կերեր նեկրելու փոխարեն դառնալ արտահանող երկիր: Առաջարկում եմ բացի գյուղացուն անվճար խորհրդատվություն տալուց, տրվի նյութական աջակցություն՝ ձեռք բերելու թունաքիմիկատներ վնասատուների դեմ պայքարելու, ինչպես նաև կատարել ռիսկերի գնահատում՝ բնական աղետների դեպքում ստանալ փոխհատուցում:

Узнать больше