Добавить в избранное
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 11.03.2025 08:55:16 | 1.Նախագծի հիմնավորման վերաբերյալ դիտարկումներ Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշմամբ տրամադրվող աջակցությունը ապրիլ ամսվանից դադարեցնելու հանգամանքով: Նշվում է, որ սոցիալական աջակցության շարունակականության ապահովման անհրաժեշտություն է առաջացել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը: Սակայն, ուսումնասիրելով նախագծի բովանդակությունը, հարկ է արձանագրել, որ այն չի կարող լիարժեք իրականացնել այդ նպատակը հետևյալ հիմնավորումներով. Առաջարկվող աջակցության անբավարար չափը Նախագծով նախատեսված աջակցության չափը՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40,000 դրամ, իսկ հաջորդ անդամներից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, ակնհայտորեն անբավարար է Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական պայմաններում: Այս եզրահանգումը պայմանավորված է հետևյալ օբյեկտիվ հանգամանքներով. • Ներկայիս բնակարանների վարձակալության շուկայում միջին վարձավճարները գերազանցում են առաջարկվող աջակցության չափը, • Աշխատաշուկայում առկա են տարիքային խտրականության դրսևորումներ, որոնք սահմանափակում են տեղահանված անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները, • Սպառողական ապրանքների գների շարունակական աճը, որը խիստ անբարենպաստ է ազդում սոցիալապես խոցելի խմբերի վրա: Հետևաբար, առաջարկվող աջակցության չափը չի կարող ծառայել նախագծով հռչակված նպատակին՝ կանխելու վերոնշյալ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը: 2.Եզրութաբանական անճշտությունները Նախագծում գործածված «ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար» ձևակերպումը ճշգրիտ չէ և կարող է գործնականում տարընթերցումների տեղիք տալ: Առավել նպատակահարմար է կիրառել «դիմումը ներկայացրած անձի» կամ «ընտանիքի գլխավոր անդամի» ձևակերպումները, որոնք առավել հստակ են և համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ ընդունված տերմինաբանությանը: 3.Շահառուների սահմանափակ թվի խնդիրը Նախագիծը նախատեսում է աջակցություն տրամադրել ընդամենը 3,000 շահառուի, ինչը ենթադրում է, որ սահմանված պահանջներին համապատասխանող ոչ բոլոր անձինք կունենան հնարավորություն օգտվելու տվյալ ծրագրից: Այս սահմանափակումը կարող է դիմումների մերժման հիմք հանդիսանալ: Նման մոտեցումը խնդրահարույց է մի շարք հիմնարար իրավական սկզբունքների տեսանկյունից․ • Պետության կողմից օգնության տրամադրման սահմանափակումը միայն թվաքանակի հիմքով խախտում է օրենքի առջև բոլորի հավասարության հիմնարար սկզբունքը: Եթե անձն ունի համապատասխան իրավական կարգավիճակ, պետք է ունենա նաև պետության կողմից աջակցություն ստանալու իրավունք՝ անկախ դիմելու ժամանակահատվածից կամ այլ դիմորդների քանակից: • Սոցիալական պաշտպանության համակարգի հիմքում ընկած են հասցեականության, համաչափության և իրավունքների հավասար պաշտպանության սկզբունքները: Համաձայն այս սկզբունքների՝ սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի ըստ կարիքի և խոցելիության, այլ ոչ թե պայմանավորված լինի նախապես սահմանված թվային սահմանափակմամբ: • Սահմանափակ թվով շահառուների ընտրությունը ստեղծում է կամայականության տարր, երբ նույն իրավական կարգավիճակ ունեցող անձինք կարող են ստանալ տարբեր մոտեցումներ՝ պայմանավորված միայն դիմելու ժամանակով կամ այլ ոչ էական հանգամանքներով: • Սահմանափակ շահառուների քանակի պայմաններում կառաջանան լրացուցիչ վարչարարական պարտականություններ՝ 1. Դիմումների ընդունման հստակ ժամանակային սահմանափակումներ 2. Դիմումների գնահատման բարդ չափանիշներ՝ ովքեր պետք է ստանան աջակցություն 3. Բողոքարկման և վերանայման մեխանիզմներ Աջակցության տրամադրման քանակական սահմանափակումը ոչ միայն խախտում է իրավական հիմնարար սկզբունքները, այլև ստեղծում է լուրջ սոցիալական լարվածության ռիսկեր՝ արդեն իսկ խոցելի խմբերի շրջանում: Սա հատկապես անընդունելի է հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը գնում է հարկադիր տեղահանված անձանց մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ ծանր կացության մեջ՝ իրենցից անկախ պատճառներով: 4. Շահառուների ցանկի սահմանափակումը Նախագծով սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել միայն այն ընտանիքներին, որոնց առնվազն մեկ անդամի տվյալներն առկա են ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած ցուցակներում: Այս մոտեցումը բացառում է այն անձանց, ովքեր փաստացի բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, սակայն տարբեր պատճառներով նրանց տվյալները չեն ներառվել վերոնշյալ ցուցակներում: Այս խնդիրը արդեն իսկ բազմիցս արձանագրվել է նախորդ որոշումների կիրառման ընթացքում, սակայն չի ստացել իրավական լուծում: 5. Ընտանիքի հասկացության սահմանման բացակայությունը Նախագծում բացակայում է «ընտանիք» հասկացության սահմանումը, ինչը հետագայում կարող է առաջացնել տարբեր մեկնաբանություններ և գործնական խնդիրներ: Հաշվի առնելով տեղահանված անձանց առանձնահատուկ իրավիճակը, անհրաժեշտ է հստակեցնել, թե ովքեր են կազմում ընտանիքի անդամների շրջանակը՝ սույն որոշման իմաստով: Ամփոփելով վերոնշյալ դիտարկումները, անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ իրավական համակարգում արդեն իսկ գործում են սոցիալապես անապահով ընտանիքների պաշտպանության մեխանիզմներ։ Մասնավորապես, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը սահմանում է ընտանիքների անապահովության գնահատման բազմագործոն համակարգ, որի միջոցով իրականացվում է համակողմանի և օբյեկտիվ գնահատում՝ սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով։ Սակայն, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պարագայում պետք է հաշվի առնել նրանց առանձնահատուկ կարգավիճակից բխող հետևյալ իրավական և փաստական հանգամանքները. • Բռնի տեղահանված անձինք ունեն միջազգային իրավունքով ճանաչված հատուկ կարգավիճակ, որն առաջացնում է պետության լրացուցիչ պարտավորություններ։ • ՀՀ-ն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պարտավոր է ապահովել բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանությունը, այդ թվում՝ նրանց սոցիալ-տնտեսական իրավունքների իրացումը։ • Ի տարբերություն սոցիալապես անապահով այլ խմբերի, բռնի տեղահանված անձինք կորցրել են իրենց բնակարանները, գույքը, աշխատանքը և ապրուստի այլ միջոցները՝ անմիջականորեն հակամարտության արդյունքում։ Վերոնշյալի համատեքստում, առաջարկվող նոր նախագիծը, իր անբավարար աջակցության չափով և շահառուների սահմանափակ շրջանակով, չի կարող ապահովել տեղահանված անձանց սոցիալական պաշտպանության համարժեք մակարդակ։ Հաշվի առնելով այս հանգամանքները, առաջարկում ենք ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշմամբ սահմանված՝ կեցության և կոմունալ ծախսերի համար տրամադրվող սոցիալական աջակցությունը շարունակել նույն պայմաններով՝ որպես առավել համարժեք և արդյունավետ լուծում տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման համար։ Այս որոշումն առավել համապարփակ կերպով է արտացոլում բռնի տեղահանված անձանց իրական կարիքները և ապահովում է նրանց բնակարանային պայմանների տարրական անհրաժեշտությունների բավարարումը։ | ||
2 | Lilia Zaqaryan 12.03.2025 10:07:56 | Sxalmamb koxm em qvearkel.Dem enq es naxagcin.Sharunakeq 40+10 cragir@ bolori hamar |