Добавить в избранное
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ստելլա Աղաբեկյան 06.03.2025 23:40:02 | Սխալ որոշում | ||
2 | Давид Газарян 06.03.2025 23:41:02 | Սխալ որոշում | ||
3 | Թագուհի Գալստյան 06.03.2025 23:43:59 | Ես Թագուհի Հրաչիկի Գալստյանն եմ, ՀՀ Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղից։2011թ սկսած ապրել և աշխատել եմ Արցախում Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի ։Ես և իմ ընտանիքը ոչ մի ծրագրից չենք օգտվում, ոչ մի սոցաշխատող մեր մոտ կարիքի գնահատում չի արել ։Ես ունեմ առողջական լուրջ խնդիրներ, մոտակա ժամանակներում պիտի լյարդի վիրահատություն անեն։Ունենք օգնության կարիք ։Ունեմ երկու անչափահաս տղա երեխա, մեծ տղաս նույնպես ունի առողջական խնդիրներ, երկու բարդ վիրահատություն է տարել իրար հետևից ։ | ||
4 | Թագուհի Գալստյան 06.03.2025 23:43:59 | Ես Թագուհի Հրաչիկի Գալստյանն եմ, ՀՀ Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղից։2011թ սկսած ապրել և աշխատել եմ Արցախում Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի ։Ես և իմ ընտանիքը ոչ մի ծրագրից չենք օգտվում, ոչ մի սոցաշխատող մեր մոտ կարիքի գնահատում չի արել ։Ես ունեմ առողջական լուրջ խնդիրներ, մոտակա ժամանակներում պիտի լյարդի վիրահատություն անեն։Ունենք օգնության կարիք ։Ունեմ երկու անչափահաս տղա երեխա, մեծ տղաս նույնպես ունի առողջական խնդիրներ, երկու բարդ վիրահատություն է տարել իրար հետևից ։ | ||
5 | ՄԵԼԻՆԵ ԲԱԲԱՅԱՆ 06.03.2025 23:54:48 | Ներկա պահին գործող տան վարձերի պայմաններում, անհնարա կլինի առանց 40+10 աջակցության գոյատևել։ Խնդրում ենք շարունակել ծրագիրը, այլապես փաստի առաջ կկանգնենք | ||
6 | Լարիսա Ազիրյան 07.03.2025 01:14:08 | Բռնի տեղահանվածը արդեն համարվում է անապահով, այդ իսկ պատճառով աջակցությունը պետք է շարունակական լինի մինչև չլուծվի բնակարանային հարցը | ||
7 | Tatev Simonyan 07.03.2025 01:17:00 | Մինչև արցախցիներին բնակարանով ապահովվելը խնդրում եմ շարունակել 40+10 աջակցությունը։ Բնակարանների վարձերի բարձր արժեքների և աշխատավարձերի ցածր լինելու պատճառով մենք չենք կարող ամսվա կտրվածքով հոգալ մեր կարիքները։ | ||
8 | Edvin Vardanyan 07.03.2025 01:18:05 | Առաջարկում եմ վերանայել և շարունակել մինչև տարևերջ գոնե | ||
9 | ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՂՅԱՆ 07.03.2025 01:50:04 | Ողջունելի է, որ ՀՀ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ԼՂ տեղահանված անձանց սոցիալական կարիքների բավարարման նպատակով, սակայն առաջարկվող ծրագրով շատ քիչ ընտանիքներ և անձինք են ընդդգրկված, իսկ աջակցության չափը բավարար գումար չէ բնակվարձ տալու համար։ Առաջարկում եմ` շարունակել 40+10 աջակցության ծրագիրը մինչև տվյալ անձի սերտիֆիկատ ստանալու համար դիմելու հնարավորության (ըստ ծրագրի փուլերի) օրը, իսկ այնուհետև աջակցության չափը պարբերաբար նվազեցնել մինչև սերտիֆիկատի իրացման վերջնաժամկետը, վերջինիս լրանալու օրից լրիվությամբ դադարեցնել աջակցության տրամադրումը։ | ||
10 | ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՂՅԱՆ 07.03.2025 01:51:02 | Ողջունելի է, որ ՀՀ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ԼՂ տեղահանված անձանց սոցիալական կարիքների բավարարման նպատակով, սակայն առաջարկվող ծրագրով շատ քիչ ընտանիքներ և անձինք են ընդդգրկված, իսկ աջակցության չափը բավարար գումար չէ բնակվարձ տալու համար։ Առաջարկում եմ` շարունակել 40+10 աջակցության ծրագիրը մինչև տվյալ անձի սերտիֆիկատ ստանալու համար դիմելու հնարավորության օրը, իսկ այնուհետև աջակցության չափը պարբերաբար նվազեցնել մինչև սերտիֆիկատի իրացման վերջնաժամկետը, վերջինիս լրանալու օրից լրիվությամբ դադարեցնել աջակցության տրամադրումը։ | ||
11 | ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՂՅԱՆ 07.03.2025 01:51:09 | Ողջունելի է, որ ՀՀ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ԼՂ տեղահանված անձանց սոցիալական կարիքների բավարարման նպատակով, սակայն առաջարկվող ծրագրով շատ քիչ ընտանիքներ և անձինք են ընդդգրկված, իսկ աջակցության չափը բավարար գումար չէ բնակվարձ տալու համար։ Առաջարկում եմ` շարունակել 40+10 աջակցության ծրագիրը մինչև տվյալ անձի սերտիֆիկատ ստանալու համար դիմելու հնարավորության օրը, իսկ այնուհետև աջակցության չափը պարբերաբար նվազեցնել մինչև սերտիֆիկատի իրացման վերջնաժամկետը, վերջինիս լրանալու օրից լրիվությամբ դադարեցնել աջակցության տրամադրումը։ | ||
12 | Гасян Микаел 07.03.2025 04:52:53 | Թողել նույնը միչև չապահովել բնակարանով ։ | ||
13 | Նանար Մաղաքելյան 07.03.2025 06:43:49 | Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 90% սոցիալապես անապահով են։ Այս նախագիծը պետք է լինի ոչ միանգամյան ,աև պետք է նախատեսված լինի բոլորի համար | ||
14 | Alina Nersesyan 07.03.2025 09:09:20 | Դեմ ենք | ||
15 | Ամիրա Գալստյան 07.03.2025 09:21:21 | Հարգելի պատկան մարմիններ Արցախցուն անհրաժեշտ է տուն ու աշխատանք։ Այդ երկու մինիմալ կարիքներից ոչ մեկը չբավարարվեց։ Դրամական աջակցությունը միայն տան վարձերին է հերիքում: Հիմա ինքներդ ձեզ հարցրեք՝ արդյո՞ք փախստականին օգնում եք, թե ոչ։ Հարգանքով Ա. Գալստյան | ||
16 | VARDAN DADAYAN 07.03.2025 09:30:45 | Պետք է բոլոր տեղահանվածներին ապահովել բնակարաններով, ինչպես օրինակ հարևան պետության իշխանությունն է ապահովում իր քաղաքացիներին՝ ապահովելով բնակարաններով, կառուցելով գյուղեր, քաղաքներ և այլն և այլն | ||
17 | Լիլիթ Ոսկանյան 07.03.2025 10:09:27 | Թողնել անձին 50000-ական նախագիծը մինչև բնակարանով ապահովումը | ||
18 | Մարիանա Գրիգորյան 07.03.2025 11:45:14 | Շարունակել առաջվա ծրագիրը | ||
19 | Ուլզաննա Մանասյան 07.03.2025 13:15:43 | Դեմ եմ | ||
20 | Իրինա Ղազարյան 08.03.2025 13:54:06 | Dem em nor voroshman@!!! | ||
21 | Tigran Avagyan 08.03.2025 22:04:25 | 1. Տասնյակ տարիներ ՀՀ հազարավոր ընտանիքներ անտուն են, ապրում են տնակներում կամ վարձով՝ առանց պետության աջակցության։ 2. 1988-ի երկրաշարժից տուժածները դեռ տուն չունեն, թեև նրանց վաղուց խոստացվել էր լուծում։ 3. ՀՀ քաղաքացին ամբողջ կյանքում հարկ է վճարել իր պետությանը, բայց երբ աջակցություն է տրամադրվում, նրան անտեսում են։ 4. Եթե պետությունն ուներ այդքան ռեսուրս, ինչու՞ չէր ապահովում իր ժողովրդի կարիքները մինչ արցախցիների գալը։ ՀՀ քաղաքացին պետք է լինի պետության առաջնահերթությունը։ Եթե պետությունը կարող է միլիոններ հատկացնել արցախցիների բնակարանային խնդիրների լուծման համար, ապա ինչու՞ նույնը չի արվել ՀՀ քաղաքացիների համար տարիներ շարունակ։ Սա ցույց է տալիս, որ՝ պետական ռեսուրսներ եղել են, բայց դրանք չեն ուղղվել ՀՀ քաղաքացիների խնդիրներին։ ՀՀ քաղաքացին չպետք է երկրորդ պլանում լինի իր իսկ երկրում, մինչդեռ նրա հարկերով այսօր միլիոններ են տրամադրվում ուրիշներին։ Եթե պետությունը սոցիալական աջակցություն է տրամադրում, ապա այն պետք է լինի հիմնված կարիքների վրա, ոչ թե անձի ծագման կամ բնակության վայրի։ Արցախցին չունի տուն ապրում է վարձով,համաձայն եմ։Հհ քաղաքացին էլ չունի տուն և ապրում է վարձով։Ո՞րն է նրանց տարբերությունը:Օգնենք հավասար։ | ||
22 | Զորայր Բաբայան 09.03.2025 10:50:45 | Առաջարկում եմ այս նախագիծը առաջարկողներին ուղղարկել բժշկական հետազոտության` սթափ մտածելու կարողությունը ստուգելու, իսկ հանկարծ եթե ընդունվի ընդունողներին հոգեբուժարան։ | ||
23 | Նարա Հակոբյան 09.03.2025 19:12:18 | Դեմ եմ նախագծին,քանի որ սխալ որոշում է։Թողնել շարունակվի 40+10 նախագիծը մինչև բնակարանով ապահովումը։ | ||
24 | Կարեն Հովսեփյան 10.03.2025 22:11:35 | Չգիտեմ ով է կարդալու գրածս, ուղղակի կուզեմ յուրաքանչյուր որոշում կայացնողի պատկերացրած բարեկեցիկ ապրելու համար ինչքան փող է պետք, որ համ վարձով ապրի և ամեն օր թանկացող երկրում մի ձև գոյատևի։ Ես ապրել և արարել եմ Ստեփանակերտում, հիփոթեքով տուն եմ գնել, վերանորոգել կրկին վարկով։ Ես ու իմ նման շատերը պահանջում ենք, որ մեզ մի համեմատեք ՀՀ այն քաղաքացիների հետ, ովքեր կյանքում նպատակ չեն ունեցել բնակարան ունենալ։ | ||
25 | Հայկ Առուշանյան 11.03.2025 01:10:53 | Դեմ եմ ես և իմ ընտանիքս |