Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - Կողմ
-
492 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 11.03.2025 08:55:16 | 1.Նախագծի հիմնավորման վերաբերյալ դիտարկումներ Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշմամբ տրամադրվող աջակցությունը ապրիլ ամսվանից դադարեցնելու հանգամանքով: Նշվում է, որ սոցիալական աջակցության շարունակականության ապահովման անհրաժեշտություն է առաջացել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը: Սակայն, ուսումնասիրելով նախագծի բովանդակությունը, հարկ է արձանագրել, որ այն չի կարող լիարժեք իրականացնել այդ նպատակը հետևյալ հիմնավորումներով. Առաջարկվող աջակցության անբավարար չափը Նախագծով նախատեսված աջակցության չափը՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40,000 դրամ, իսկ հաջորդ անդամներից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, ակնհայտորեն անբավարար է Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական պայմաններում: Այս եզրահանգումը պայմանավորված է հետևյալ օբյեկտիվ հանգամանքներով. • Ներկայիս բնակարանների վարձակալության շուկայում միջին վարձավճարները գերազանցում են առաջարկվող աջակցության չափը, • Աշխատաշուկայում առկա են տարիքային խտրականության դրսևորումներ, որոնք սահմանափակում են տեղահանված անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները, • Սպառողական ապրանքների գների շարունակական աճը, որը խիստ անբարենպաստ է ազդում սոցիալապես խոցելի խմբերի վրա: Հետևաբար, առաջարկվող աջակցության չափը չի կարող ծառայել նախագծով հռչակված նպատակին՝ կանխելու վերոնշյալ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը: 2.Եզրութաբանական անճշտությունները Նախագծում գործածված «ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար» ձևակերպումը ճշգրիտ չէ և կարող է գործնականում տարընթերցումների տեղիք տալ: Առավել նպատակահարմար է կիրառել «դիմումը ներկայացրած անձի» կամ «ընտանիքի գլխավոր անդամի» ձևակերպումները, որոնք առավել հստակ են և համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ ընդունված տերմինաբանությանը: 3.Շահառուների սահմանափակ թվի խնդիրը Նախագիծը նախատեսում է աջակցություն տրամադրել ընդամենը 3,000 շահառուի, ինչը ենթադրում է, որ սահմանված պահանջներին համապատասխանող ոչ բոլոր անձինք կունենան հնարավորություն օգտվելու տվյալ ծրագրից: Այս սահմանափակումը կարող է դիմումների մերժման հիմք հանդիսանալ: Նման մոտեցումը խնդրահարույց է մի շարք հիմնարար իրավական սկզբունքների տեսանկյունից․ • Պետության կողմից օգնության տրամադրման սահմանափակումը միայն թվաքանակի հիմքով խախտում է օրենքի առջև բոլորի հավասարության հիմնարար սկզբունքը: Եթե անձն ունի համապատասխան իրավական կարգավիճակ, պետք է ունենա նաև պետության կողմից աջակցություն ստանալու իրավունք՝ անկախ դիմելու ժամանակահատվածից կամ այլ դիմորդների քանակից: • Սոցիալական պաշտպանության համակարգի հիմքում ընկած են հասցեականության, համաչափության և իրավունքների հավասար պաշտպանության սկզբունքները: Համաձայն այս սկզբունքների՝ սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի ըստ կարիքի և խոցելիության, այլ ոչ թե պայմանավորված լինի նախապես սահմանված թվային սահմանափակմամբ: • Սահմանափակ թվով շահառուների ընտրությունը ստեղծում է կամայականության տարր, երբ նույն իրավական կարգավիճակ ունեցող անձինք կարող են ստանալ տարբեր մոտեցումներ՝ պայմանավորված միայն դիմելու ժամանակով կամ այլ ոչ էական հանգամանքներով: • Սահմանափակ շահառուների քանակի պայմաններում կառաջանան լրացուցիչ վարչարարական պարտականություններ՝ 1. Դիմումների ընդունման հստակ ժամանակային սահմանափակումներ 2. Դիմումների գնահատման բարդ չափանիշներ՝ ովքեր պետք է ստանան աջակցություն 3. Բողոքարկման և վերանայման մեխանիզմներ Աջակցության տրամադրման քանակական սահմանափակումը ոչ միայն խախտում է իրավական հիմնարար սկզբունքները, այլև ստեղծում է լուրջ սոցիալական լարվածության ռիսկեր՝ արդեն իսկ խոցելի խմբերի շրջանում: Սա հատկապես անընդունելի է հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը գնում է հարկադիր տեղահանված անձանց մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ ծանր կացության մեջ՝ իրենցից անկախ պատճառներով: 4. Շահառուների ցանկի սահմանափակումը Նախագծով սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել միայն այն ընտանիքներին, որոնց առնվազն մեկ անդամի տվյալներն առկա են ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած ցուցակներում: Այս մոտեցումը բացառում է այն անձանց, ովքեր փաստացի բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, սակայն տարբեր պատճառներով նրանց տվյալները չեն ներառվել վերոնշյալ ցուցակներում: Այս խնդիրը արդեն իսկ բազմիցս արձանագրվել է նախորդ որոշումների կիրառման ընթացքում, սակայն չի ստացել իրավական լուծում: 5. Ընտանիքի հասկացության սահմանման բացակայությունը Նախագծում բացակայում է «ընտանիք» հասկացության սահմանումը, ինչը հետագայում կարող է առաջացնել տարբեր մեկնաբանություններ և գործնական խնդիրներ: Հաշվի առնելով տեղահանված անձանց առանձնահատուկ իրավիճակը, անհրաժեշտ է հստակեցնել, թե ովքեր են կազմում ընտանիքի անդամների շրջանակը՝ սույն որոշման իմաստով: Ամփոփելով վերոնշյալ դիտարկումները, անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ իրավական համակարգում արդեն իսկ գործում են սոցիալապես անապահով ընտանիքների պաշտպանության մեխանիզմներ։ Մասնավորապես, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը սահմանում է ընտանիքների անապահովության գնահատման բազմագործոն համակարգ, որի միջոցով իրականացվում է համակողմանի և օբյեկտիվ գնահատում՝ սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով։ Սակայն, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պարագայում պետք է հաշվի առնել նրանց առանձնահատուկ կարգավիճակից բխող հետևյալ իրավական և փաստական հանգամանքները. • Բռնի տեղահանված անձինք ունեն միջազգային իրավունքով ճանաչված հատուկ կարգավիճակ, որն առաջացնում է պետության լրացուցիչ պարտավորություններ։ • ՀՀ-ն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պարտավոր է ապահովել բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանությունը, այդ թվում՝ նրանց սոցիալ-տնտեսական իրավունքների իրացումը։ • Ի տարբերություն սոցիալապես անապահով այլ խմբերի, բռնի տեղահանված անձինք կորցրել են իրենց բնակարանները, գույքը, աշխատանքը և ապրուստի այլ միջոցները՝ անմիջականորեն հակամարտության արդյունքում։ Վերոնշյալի համատեքստում, առաջարկվող նոր նախագիծը, իր անբավարար աջակցության չափով և շահառուների սահմանափակ շրջանակով, չի կարող ապահովել տեղահանված անձանց սոցիալական պաշտպանության համարժեք մակարդակ։ Հաշվի առնելով այս հանգամանքները, առաջարկում ենք ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշմամբ սահմանված՝ կեցության և կոմունալ ծախսերի համար տրամադրվող սոցիալական աջակցությունը շարունակել նույն պայմաններով՝ որպես առավել համարժեք և արդյունավետ լուծում տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման համար։ Այս որոշումն առավել համապարփակ կերպով է արտացոլում բռնի տեղահանված անձանց իրական կարիքները և ապահովում է նրանց բնակարանային պայմանների տարրական անհրաժեշտությունների բավարարումը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն. առաջարկները մասնակի են առնչվում նախագծին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովության պետական ծրագիր է գործում դեռևս 2024 թ.-ից, որի շրջանակներում հավաստագիր են ստացել 835 շահառու, որից 60-ը իրացրել են։ Ծրագրից օգտվելու համար խնդրում ենք ներկայացնել դիմում housing.socservice.am հղումով։ Հարկ է ընդգծել, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է դեռևս 2024 թ.-ին սահմանված բոլոր միջոցառումներին զուգահեռ՝ լրացուցիչ միջոցառում ԼՂ բռնի տեղահանված և որոշակի անապահովության շեմ ունեցող ընտանիքների համար։ Համաձայն նախագծի, ի լրումն մյուս բոլոր գործող աջակցության միջոցառումների (դրամական, բնակարանային ապահովման և զբաղվածության)՝ սոցիալապես անապահով ԼՂ բռնի տեղահանված ընտանիքները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ ընտանիքի հաշվով 40,000 դրամ՝ գումարած 10,000-ական դրամ սկսած 2-րդ անդամից ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Անապահովության գնահատման կարգը և այդ համակարգում ընտանիքի կազմի որոշումը իրականացվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն և 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշումներով սահմանված դրույթներով։ Այն ընտանիքները, որոնք հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և կբավարարեն նախագծով ներկայացված չափանիշներին, կարող են դառնալ այս լրացուցիչ միջոցառման շահառու։ Հասանելի տվյալների վերլուծության արդյունքում գնահատվել է, որ նախագծով առաջարկված անապահովության շեմով ընտանիքների թիվը չի գերազանցի 3000-ը։ Նախագծի հաստատման դեպքում կարիք կլինի դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, իսկ Սյունիքի և Կոտայքի մարզում կարող են նաև դիմել առցանց` e-social.am կայքի միջոցով։ Նախագծով հստակեցված են դիմուների ներկայացման ժամկետները և դիմելու ընթացակարգերը, քանի որ տրամադրվող պետական աջակցությունները տրամադրվում են միայն ՀՀ կառավարության որոշումների շրջանակներում, ուստի ժամկետները և շահառուների շրջանակը պետք է հստակ լինեն։ Նախագծի իմաստով սահմանվում են ովքեր են հանդիսանում շահառու, ինչպես մյուս սոցիալական աջակցությունների միջոցառումների, այնպես էլ առաջարկվող նախագծով, պետական մարմինը պարտավոր է առաջնորդվել՝ չափելի, ստուգելի և հասանելի տվյալներով։ Ընդ որում, 2024 թ.-ին ՀՀ կառավարության հաստատած որոշմամբ 40+10 հազարական դրամների աջակցությունը կգործի նաև 2025 թ.-ի ողջ ընթացքում՝ ԼՂ բռնի տեղահանված առանձին սոցիալական խմբերի համար և որոշակիորեն փոփոխված՝ նվազեցվող եղանակով։ Միաժամանակ աջակցությունը 2025 թ․ ընթացքում շահառուներին հասանելի կլինի՝ անկախ ՀՀ կառավարության 2024 թ․ N710 որոշման շրջանակներում պետական բնակարանային ապահովման ծրագրով բնակելի տարածք ձեռք բերելուց։ Հատկանշական է, որ սոցիալական աջակցության ծրագրերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին ժամանակավոր աջակցություն տրամադրելն է՝ հարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ։ ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց կայուն զբաղվածության ապահովման նպատակով դեռևս 2024 թ․-ից իրականացվում է «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում»՝ 3 բաղադրիչով ծրագիրը։ Ծրագրի շնորհիվ մինչ օրս աշխատանքի են տեղավորվել ավելի քան 2000 անձ, իսկ ներառյալ զբաղվածության խորհրդատվության շնորհիվ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 6000 անձ. ԼՂ բռնի տեղահանվածներից Հայաստանի ֆորմալ աշխատանքային շուկայում ինտեգրվել են ավելի քան 26000 անձ։ Զբաղվածության ծրագիրը ԼՂ բռնի տեղահանվածների համար շարունակվելու է նաև 2025 թ. ընթացքում. օգտվելու, ինչպես նաև զբաղվածության հարցերով խորհրդատվություն ստանալու նպատակով խնդրում ենք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Միաժամանակ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում մասնավոր և պետական ոլորտների թափուր աշխատատեղերի մասին ինքնուրույն իրազեկվելու կամ աշխատանք փնտրելու համար խնդրում ենք գրանցվել e-work.am հարթակում։ Ինտերնետի անհասանելիության կամ այլ դժվարություն ունենալիս կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ. այստեղ ձեզ կօգնեն գրանցվել e-work.am հարթակում, կտրամադրեն զբաղվածության խորհրդատվություն, ինչպես նաև կներկայացնեն «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը։ Ըստ անհրաժեշտության, կարող եք ստանալ նաև սոցիալական աշխատանքի խորհրդատվություն։ | |
2 | Lilia Zaqaryan 12.03.2025 10:07:56 | Sxalmamb koxm em qvearkel.Dem enq es naxagcin.Sharunakeq 40+10 cragir@ bolori hamar | Առաջարկն ընդունվել է ի գիտություն. առաջարկը չի առնչվում նախագծին։ Հարկ է ընդգծել, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է դեռևս 2024 թ.-ին սահմանված բոլոր միջոցառումներին զուգահեռ՝ լրացուցիչ միջոցառում ԼՂ բռնի տեղահանված և որոշակի անապահովության շեմ ունեցող ընտանիքների համար։ Համաձայն նախագծի, ի լրումն մյուս բոլոր գործող աջակցության միջոցառումների (դրամական, բնակարանային ապահովման և զբաղվածության)՝ սոցիալապես անապահով ԼՂ բռնի տեղահանված ընտանիքները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ ընտանիքի հաշվով 40,000 դրամ՝ գումարած 10,000-ական դրամ սկսած 2-րդ անդամից ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Այն ընտանիքները, որոնք հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և կբավարարեն նախագծով ներկայացված չափանիշներին, կարող են դառնալ այս լրացուցիչ միջոցառման շահառու։ Անապահով ճանաչվելու և նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում ընտանիքները կստանան նաև անապահովության կամ ընտանեկան/սոցիալական նպաստ։ Նախագծի հաստատման դեպքում կարիք կլինի դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, իսկ Սյունիքի և Կոտայքի մարզում կարող են նաև դիմել առցանց` e-social.am կայքի միջոցով։ Ընդ որում, 2024 թ.-ին ՀՀ կառավարության հաստատած որոշմամբ 40+10 հազարական դրամների աջակցությունը կգործի նաև 2025 թ.-ի ողջ ընթացքում՝ ԼՂ բռնի տեղահանված առանձին սոցիալական խմբերի համար և որոշակիորեն փոփոխված՝ նվազեցվող եղանակով։ Միաժամանակ աջակցությունը 2025 թ․ ընթացքում շահառուներին հասանելի կլինի՝ անկախ ՀՀ կառավարության 2024 թ․ N710 որոշման շրջանակներում պետական բնակարանային ապահովման ծրագրով բնակելի տարածք ձեռք բերելուց։ Հատկանշական է, որ սոցիալական աջակցության ծրագրերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին ժամանակավոր աջակցություն տրամադրելն է՝ հարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ։ | |
3 | Ժորա Հայրապետյան 20.03.2025 09:18:46 | Հարգելի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն սույն որոշման ընդունման դեպքում Արցախցիների մեծամասնությունը կհայտնվի դրսում, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին N 1833-Լ որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման կապակցությամբ հայտնում եմ, որ իրականացվող միջոցառումների նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական կարիքներին արձագանքելն է, այլ Արցախից բռնի տեղահնավծա անձնաց ավելի ծանր սոցիալական կացության մեջ դնելն է: պարզ է և հասկանալի, որ նախարարությունը չի ցանականում անժամկետ աջակցել Արցախցիներին քանի, որ առաջ է քաշվել տապալված բանակարանային ապահովման ծրագիր: Պահանջում ենք շարունակել 50,000 դրամ աջակցությունը յուրանքանչուր անձին: Դեմ ենք սույն նախագծին: | Առաջարկն ընդունվել է ի գիտություն. դիտարկումը չի առնչվում նախագծին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովության պետական ծրագիր է գործում դեռևս 2024 թ.-ից, որի շրջանակներում հավաստագիր են ստացել 835 շահառու, որից 60-ը իրացրել են։ Ծրագրից օգտվելու համար խնդրում ենք ներկայացնել դիմում housing.socservice.am հղումով։ Հարկ է ընդգծել, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է դեռևս 2024 թ.-ին սահմանված բոլոր միջոցառումներին զուգահեռ՝ լրացուցիչ միջոցառում ԼՂ բռնի տեղահանված և որոշակի անապահովության շեմ ունեցող ընտանիքների համար։ Համաձայն նախագծի, ի լրումն մյուս բոլոր գործող աջակցության միջոցառումների (դրամական, բնակարանային ապահովման և զբաղվածության)՝ սոցիալապես անապահով ԼՂ բռնի տեղահանված ընտանիքները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ ընտանիքի հաշվով 40,000 դրամ՝ գումարած 10,000-ական դրամ սկսած 2-րդ անդամից ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Այն ընտանիքները, որոնք հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և կբավարարեն նախագծով ներկայացված չափանիշներին, կարող են դառնալ այս լրացուցիչ միջոցառման շահառու։ Անապահով ճանաչվելու և նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում ընտանիքները կստանան նաև անապահովության կամ ընտանեկան/սոցիալական նպաստ։ Նախագծի հաստատման դեպքում կարիք կլինի դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, իսկ Սյունիքի և Կոտայքի մարզում կարող են նաև դիմել առցանց` e-social.am կայքի միջոցով։ Ընդ որում, 2024 թ.-ին ՀՀ կառավարության հաստատած որոշմամբ 40+10 հազարական դրամների աջակցությունը կգործի նաև 2025 թ.-ի ողջ ընթացքում՝ ԼՂ բռնի տեղահանված առանձին սոցիալական խմբերի համար և որոշակիորեն փոփոխված՝ նվազեցվող եղանակով։ Միաժամանակ աջակցությունը 2025 թ․ ընթացքում շահառուներին հասանելի կլինի՝ անկախ ՀՀ կառավարության 2024 թ․ N710 որոշման շրջանակներում պետական բնակարանային ապահովման ծրագրով բնակելի տարածք ձեռք բերելուց։ Հատկանշական է, որ սոցիալական աջակցության ծրագրերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին ժամանակավոր աջակցություն տրամադրելն է՝ հարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ։ | |
4 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 21.03.2025 18:35:14 | ՔԱ Վանաձորի գրասենյակը (այսուհետ՝ Կազմակերպություն) ներկայացնում է կարծիք՝ 06․03․2025 թվականին հանրային քննարկման դրված «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-L որոշման մեջ լրացում կատարելու մասին » նախագծի1 (այուհետ՝ Նախագիծ) ընդունման վերաբերյալ։ Կազմակերպությունը արձանագրել է որոշ խնդիրներ և դիտարկումներ Նախագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ։ Նախագծով իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) նշվել է․ «Նախագծի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է»: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունք նշվել է․ «Իրավական ակտի կիրառման դեպքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3000 սոցիալապես անապահով ընտանիքներ մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ կստանան ամենամսյա դրամական աջակցություն՝ դրանով իսկ կանխարգելելով նրանց սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը»: Որպես առկա խնդիր նշվել է․ «Սոցիալական աջակցության շարունակակականության ապահովման անհրաժեշտություն է առաջացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների դեպքում՝ կանխելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը»: Որպես առկա խնդրի առաջարկվող լուծում նշվել է․ «Նախագծով նախատեսվում է հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին, բացառությամբ՝ 1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին. 2) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին․ 3) ընտանիքների, որոնց անդամներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք»։ Այսպես, ինչպես տեսնում ենք նախագծի նպատակը և առկա խնդրի առաջարկվող լուծումը հակասում են միմյանց։ Նախագծով բարձրացվել են խնդիրներ, որոնք համապատասխան ուսումնասիրության և վիճակագրություն չեն արժանացել։ Նախագծով արդեն իսկ սահմանվել է անապահով ընտանիքների թիվը և տրվել գնահատական անապահովությանը՝ չունենանալ հստակ գնահատման մեխանիամներ և անապահով ընտանիքների ռեալ և վերջնական ցուցակ։ Կազմակերպության փորձը թույլ է տալիս արձանագրելու, որ մի շարք սոցիալապես անապահով ընտանիքներ ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել ցուցակից և չեն հանդիսանում շահառու, ինչպես նաև թույլ է տալիս արձանագրելու, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին և պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքները այն ընտանիքնեն են, որոնք ճարահատված, ընտանիքի մեծության, վարձավճարի հնարավորության և այլ ընտրության տարբերակ չունեցող անապահով ընտանիքներն են։ Տվյալ դեպքում ինչպես տեսնում ենք նախագծի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է, իսկ ցուցակում չնդգրկված և աջակցության ծրագրերի մասնակցության հնարավորությունից զրկված, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին և պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին բացառության մեջ ընդգրկելը արդեն իսկ խտրրական վերաբերմունք է վերը նշված անձանց նկատմամբ։ Վերը նշված ընտանիքները ևս ունեն սոցիալ-տնտեսական կարիքներ, որոնք կրկին զրկվում են պետության աջակցություննից և սոցիալ-տնտեսական կարիքները բարելավելու հնարավորությունից։ Տվյալ դեպքում առաջարկում ենք՝ 1․ Սահմանել ընտանիքի սոցիալ-տնտեսական կարիքները գնահատող հստակ մեխանիզմ, 2․ ցուցակները վերանայել, ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների մասնակցության հնարավորությունը պետական աջակցության ծրագրերին, 3․ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին և պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին հանել բացառությունների ցանկից։ 4. Նշվում է աջակցության շահառուների ցանկը, որի համար հիմք է ընդունվում օպերատիվ շտաբի տրամադրած տեղեկատվությունը, սակայն մեր նախկին փորձից գիտենք, որ օպերատիվ շտաբը բոլոր արցախցիների տվյալները չի փոխանցել Նորք կենտրոնին, որի հիմքով մի շարք քաղաքացիներ չճանաչվեցին աջակցության շահառու, (Այս մասով առաջարկում եմ կատարել ստուգում այն անձանց մասով ովքեր նախկինում շահառու չեն հանդիսացել խնդրի մասով, և ապահովվել վերջիններիս մասնակցությունը)։ | Առաջարկը չի ընդունվել։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են սոցիալ–տնտեսական կարիքների գնահատման մեխանիզմները, միաժամանակ ոլորտային օրենսդրությունը գտնվում է վերանայման և բարեփոխումների գործընթացում. 2024 թ․ նոյեմբերի 14–ին ուժի մեջ է մտել ՀՀ սոցիալական աջակցության մասին օրենքի նոր խմբագրված տարբերակը, որի հիմքով և ՀՀ վարչապետի 47-Ա որոշմամբ մշակվում կամ վերանայվում են 47 ենթաօրենսդրական ակտեր։ Հարկ է ընդգծել, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է դեռևս 2024 թ.-ին սահմանված բոլոր միջոցառումներին զուգահեռ՝ լրացուցիչ միջոցառում ԼՂ բռնի տեղահանված և որոշակի անապահովության շեմ ունեցող ընտանիքների համար։ Համաձայն նախագծի, ի լրումն մյուս բոլոր գործող աջակցության միջոցառումների (դրամական, բնակարանային ապահովման և զբաղվածության)՝ սոցիալապես անապահով ԼՂ բռնի տեղահանված ընտանիքները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ ընտանիքի հաշվով 40,000 դրամ՝ գումարած 10,000-ական դրամ սկսած 2-րդ անդամից ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Անապահովության գնահատման կարգը և այդ համակարգում ընտանիքի կազմի որոշումը իրականացվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն և 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշումներով սահմանված դրույթներով։ Այն ընտանիքները, որոնք հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և կբավարարեն նախագծով ներկայացված չափանիշներին, կարող են դառնալ այս լրացուցիչ միջոցառման շահառու։ Հասանելի տվյալների վերլուծության արդյունքում գնահատվել է, որ նախագծով առաջարկված անապահովության շեմով ընտանիքների թիվը չի գերազանցի 3000-ը։ Նախագծի հաստատման դեպքում կարիք կլինի դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, իսկ Սյունիքի և Կոտայքի մարզում կարող են նաև դիմել առցանց` e-social.am կայքի միջոցով։ Հատկանշական է, որ սոցիալական աջակցության ծրագրերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին ժամանակավոր աջակցություն տրամադրելն է՝ հարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ։ Նախագծի իմաստով սահմանվում են ովքեր են հանդիսանում շահառու, ինչպես մյուս սոցիալական աջակցությունների միջոցառումների, այնպես էլ առաջարկվող նախագծով, պետական մարմինը պարտավոր է առաջնորդվել՝ չափելի, ստուգելի և հասանելի տվյալներով։ ԼՂ բռնի տեղահանվածների համար դրամական սոցիալական աջակցության միջոցառումների հիմնական նպատակն է լրացուցիչ աջակցությամբ նպաստել կեցության խնդիրների լուծմանը։ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվող անձանց դեպքում լրացուցիչ աջակցությունները չեն նախատեսվում, քանի որ վերջիններս արդեն գտնվում են հանրային հոգացության ներքո։ Միաժամանակ այդ ընտանիքները ամբողջովին ինտեգրված են Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգում և, կախված իրենց կարգավիճակից, ստանում են կենսաթոշակներ և նպաստներ, ինչպես նաև կարող են դիմել անապահովության գնահատման միջոցով տրամադրվող նպաստներին և մյուս ծառայություններին։ | |
5 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 21.03.2025 18:35:14 | 5. Նախագծով սահմանվում է,որ անապահովության գնահատման համակարգը սահմանվում է 14 միավոր, մինչդեռ այս շեմի հիմքը հստակ նախատեսված չէ, քանի որ չի սահմանվում կոնկրետ գնահատման մեխանիզմները, իսկ անապահովության կարևորագույն գնահատման հիմքը դա բնակարանային ապահովումն է, հետևաբար եթե անձը բնակվում է վարձակալած և կենցաղայաին պայմաններով ապահով բնակարանում այն չի կարող ապահովության հիմք հանդիսանալ։ 6.Նախագծով սահմանվում է առնվազն 3000 շահառուի մասին տվյալներ, մինչդեռ վերոնշյալի հիմքով պետք է այս թիվը այնպես համապատասխանեցնել, որպեսզի ըստ անապահովության գնահատման համակարգերի այն չլինի տարբեր, օրինակ 14 անապահովության միավորով անձը դառնա աջակցության շահառու, իսկ 26 անապահովության միավոր ունեցող անձը ոչ, այն դեպքում երբ արդեն նախատեսված 3000 շահառուն սպառված լինեն։ 7. Նախագծով սահմանվում է, որ շահառու չեն կարող լինել Հայաստանի Հանրապետությունում սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք ունեցող անձին, մինչդեռ ևս մեր նախկին փորձից գիտենք, որ Կադաստրի կոմիտեից են տվյալներ փոխանցվում և գույքը փաստացի բնակելի չլինելով դիտարկվում է բնակելի և մերժում անձանց աջակցության տրամադրումը։ 8. Մերժումը նաև վերաբերում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին և պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին, մինչդեռ նախագծի նպատակը կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է, ուստի այն դեպքում երբ անձինք բնակվում են վերոհիշյալ տարածքներում, ապա վերջիններս ենթակա են շահառու հանդիսանալու։ 9. առաջարկում ենք նախագիծը վերանայել և հստակեցնել։ | Առաջարկը չի ընդունվել։ Սույն նախագծի շրջանակում գնահատման մեխանիզմները նկարագրելը նպատակահարմար չէ, քանի որ անապահովության գնահատման կարգը և այդ համակարգում անապահովության որոշման մեխանիզմը արդեն իսկ սահմանված է օրենսդրությամբ և իրականացվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն և 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշումներով սահմանված դրույթներով։ Հասանելի տվյալների վերլուծության արդյունքում գնահատվել է, որ նախագծով առաջարկված անապահովության շեմով ընտանիքների թիվը չի գերազանցի 3000-ը։ Ինչպես վերևում նույն դիտարկմանն արդեն արձագանքել ենք, ԼՂ բռնի տեղահանվածների համար դրամական սոցիալական աջակցության միջոցառումների հիմնական նպատակն է լրացուցիչ աջակցությամբ նպաստել կեցության խնդիրների լուծմանը։ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվող անձանց դեպքում լրացուցիչ աջակցությունները չեն նախատեսվում, քանի որ վերջիններս արդեն գտնվում են հանրային հոգացության ներքո։ Միաժամանակ այդ ընտանիքները ամբողջովին ինտեգրված են Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգում և, կախված իրենց կարգավիճակից, ստանում են կենսաթոշակներ և նպաստներ, ինչպես նաև կարող են դիմել անապահովության գնահատման միջոցով տրամադրվող նպաստներին և մյուս ծառայություններին։ | |
6 | «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 21.03.2025 19:31:22 | ԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁՆԱՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձաց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցությունը (50000 դրամ) տրամադրվելու է մինչև 2025 թ․ մարտ ամիսը ներառյալ, որից հետո՝ 2025 թ․ ապրիլ ամսվանից սոցիալական աջակցություն է տրամադրվելու բռնի տեղահանված առանձին խոցելի խմբերի անձանց։ Սոցիալական աջակցություն չի տրամադրվում այն անձանց, ովքեր՝ բնակվում են սոցիալական պաշտպանության հաստատություններում, պետական կամ համայնքային տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում, ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են հավաստագիր, ունեն սեփականության իրավունքով (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) անշարժ գույք, որը պատկանում է իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին (ամուսին, մինչև 18 տարեկան երեխայի ծնող), բացառությամբ՝ եթե այն փոքր է 20 քառակուսի մետրից կամ եթե ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակներում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրրել է։ Բացի վերոնշյալ սոցիալական աջակցության ծրագրից, ՀՀ կառավարությունը նախատեսում է անցում կատարել նոր սոցիալական քաղաքականության, որն իր հիմքում ունենալու է ընտանիքների անապահովության գնահատման գործող համակարգը։ ՀՀ կառավարության սոցիալական աջակցության տրամադրման քաղաքականության փոփոխությունը ակնհայտորեն չի արտացոլում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական վիճակը, քանի որ առաջարկվող ծրագրերը ուղղված են միայն առանձին խմբերի և ընտանիքների աջակցությանը, ինչը հաշվի չի առնում բռնի տեղահանված անձանց հատուկ կարիքները և իրավիճակը։ Անցումը սոցիալական աջակցության նոր քաղաքականության՝ առանց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների համապարփակ գնահատման և հաշվառման, ինչպես նաև առանց արդյունավետ մշտադիտարկման մեխանիզմների, որոնք այդպես էլ չեն ներդրվել, գնահատում ենք որպես բռնի տեղահանված անձանց կյանքի որակի վատթարացման գործոն։ 2025 թ․-ի մարտի 6-ին հանրային քննարկման դրված ՀՀ կառավարության որոշման նախագծով[1] նախատեսվում է աջակցության տրամադրումը միայն սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք համապատասխանում են ներքոնշյալ չափանիշներին։ · Ընտանիքը հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, որի անապահովության միավորը գերազանցում է «14.00» միավորը կամ · Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է այն սահմանային շեմից, որն նախատեսված է «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստված կարգով՝ 160%-ով նվազագույն եկամտի չափից (55329.6 դրամ): · Ընտանիքը պետք է համարվի սոցիալապես անապահով ըստ ընտանիքի անապահովության գնահատման կարգի, ինչի արդյունքում նրանք ունեն իրավունք ստանալու համապատասխան սոցիալական աջակցություն։ Աջակցության ծրագրից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնք ժամանակավորապես բնակվում են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում, կամ այն ընտանիքները, որոնց անդամներից մեկը Հայաստանում ունի 50 տոկոս և ավելի մասնաբաժնով սեփականություն հանդիսացող բնակելի անշարժ գույք։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։ Սոցիալական աջակցության ամսական չափը հաշվարկվում է ընտանիքի համար՝ հիմք ընդունելով ընտանիքում բռնի տեղահանված անդամների թիվը: Ընդ որում սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է՝ 1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ. 2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող 50,000 դրամ աջակցությունը համարվում է այդ ընտանիքների համար ամենակենսական հարցերի լուծման միջոց։ 50,000 դրամ աջակցության անհրաժեշտությունը դեռևս առկա է, հատկապես հաշվի առնելով, որ լուծվաց չեն բնակարանային, զբաղվածության և այլ սոցիալական խնդիրները։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ եթե ընտանիքը միաժամանակ օգտվի երկու ծրագրերից, ապա, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կնվազի։ «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ի (Կազմակերպություն) գործունեության ընթացքում արձանագրվել է, որ բռնի տեղահանումը ծանր սոցիալ-հոգեբանական ազդեցություն է ունեցել, հատկապես կանանց վրա։ Կազմակերպությունը, աշխատելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց հետ, արձանագրել է, որ կանայք, բացի համայնքներում ինտեգրվելու դժվարություններից, նաև բախվում են մի շարք խնդիրների, որոնց թվում են՝ անվտանգության ապահովման, աշխատանքային հնարավորությունների սահմանափակման, հոգեբանական աջակցության բացակայության, երեխաների խնամքի կազմակերպման դժվարությունները և այլ սոցիալ-տնտեսական մարտահրավերներ։ Այս պայմաններում, առանց համապատասխան թիրախային ծրագրերի մշակման, նրանք մնում են անտեսված և աջակցությունից դուրս։ Խնդիրը հատկապես սրվում է կանանց զբաղվածության ապահովման հարցում։ Բռնի տեղահանված կանայք հաճախ բախվում են աշխատանք գտնելու դժվարությունների, որոնք հանգեցնում են ֆինանսական կախվածության և զգալիորեն ազդում նրանց կյանքի որակի վրա։ Այս իրավիճակը պայմանավորված է մի շարք գործոններով՝ մասնագիտական հմտությունների, կարողությունների բացակայություն, համպատասխան կրթության ցածր մակարդակով, ինչպես նաև աշխատանքային շուկային չտիրապետելը։ Բացի այդ, կանայք հաճախ հանդիպում են դժվարությունների՝ աշխատանք գտնելու հարցում, քանի որ չեն կարողանում գտնել այնպիսի աշխատանք, որը ոչ միայն կհամապատասխանի իրենց հմտություններին, այլ նաև կթույլատրի համատեղել երեխայի խնամքը և աշխատանքային պարտականությունները։ Այդ պատճառով, կանայք մնում են առավել խոցելի սոցիալական ու տնտեսական տեսանկյուններից, և նրանց համար անհրաժեշտ են հատուկ ծրագրեր, որոնք կվերացնեն այս խոչընդոտները։ Այդպիսի իրավիճակները, ինչպես նաև սոցիալական աջակցության նվազումը, հանգեցնում են հոգեբանական և սոցիալական խնդիրների կուտակմանը, ինչը կարող է բացասաբար ազդել նրանց կյանքի որակի վրա։ Նման սոցիալ-տնտեսական և հոգեբանական պայմանները ոչ միայն բարձրացնում են խոցելիության մակարդակը, այլև կարող են երկարաժամկետ հեռանկարում սահմանափակել նրանց հնարավորությունները՝ լիարժեք սոցիալական ինտեգրման և արժանապատիվ կյանք ունենալու տեսանկյունից։ ՀՀ կառավարության կողմից մշակվող ռազմավարությունները, որոնք վերաբերում են գենդերային և զբաղվածության քաղաքականություններին, հաշվի չեն առնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, հատկապես կանանց, հատուկ կարիքներն ու պահանջները։ Մինչ այժմ պետությունը չի ձևավորել մեկ միասնական համակարգ, որն ուղղված կլինի բռնի տեղահանված անձանց կարիքների բացահայտմանը և դրանց համապատասխան արձագանքմանը՝ ստեղծելով կայուն հիմքեր սոցիալական պաշտպանության համակարգի համար։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն. մասնակի է առնչվում նախագծին։ Հարկ է ընդգծել, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է դեռևս 2024 թ.-ին սահմանված բոլոր միջոցառումներին զուգահեռ՝ լրացուցիչ միջոցառում ԼՂ բռնի տեղահանված և որոշակի անապահովության շեմ ունեցող ընտանիքների համար։ Համաձայն նախագծի, ի լրումն մյուս բոլոր գործող աջակցության միջոցառումների (դրամական, բնակարանային ապահովման և զբաղվածության)՝ սոցիալապես անապահով ԼՂ բռնի տեղահանված ընտանիքները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ ընտանիքի հաշվով 40,000 դրամ՝ գումարած 10,000-ական դրամ սկսած 2-րդ անդամից ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Այն ընտանիքները, որոնք հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և կբավարարեն նախագծով ներկայացված չափանիշներին, կարող են դառնալ այս լրացուցիչ միջոցառման շահառու։ Անապահով ճանաչվելու և նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում ընտանիքները կստանան նաև անապահովության կամ ընտանեկան/սոցիալական նպաստ։ Նախագծի հաստատման դեպքում կարիք կլինի դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, իսկ Սյունիքի և Կոտայքի մարզում կարող են նաև դիմել առցանց` e-social.am կայքի միջոցով։ Ընդ որում, 2024 թ.-ին ՀՀ կառավարության հաստատած որոշմամբ 40+10 հազարական դրամների աջակցությունը կգործի նաև 2025 թ.-ի ողջ ընթացքում՝ ԼՂ բռնի տեղահանված առանձին սոցիալական խմբերի համար և որոշակիորեն փոփոխված՝ նվազեցվող եղանակով։ Միաժամանակ աջակցությունը 2025 թ․ ընթացքում շահառուներին հասանելի կլինի՝ անկախ ՀՀ կառավարության 2024 թ․ N710 որոշման շրջանակներում պետական բնակարանային ապահովման ծրագրով բնակելի տարածք ձեռք բերելուց։ Հատկանշական է, որ սոցիալական աջակցության ծրագրերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին ժամանակավոր աջակցություն տրամադրելն է՝ հարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ: Նախագիծը սոցիալ–հոգեբանական ծառայություններին չի վերաբերում։ Միաժամանակ առաջարկում ենք սոցիալ–հոգեբանական ծառայությունների կարիք ունեցող անձանց դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ սոցիալական աշխատողի խորհրդատվության, ինչպես նաև պետական դրամաշնորհային ծրագրերի և գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով ծառայությունների տրամադրումը կազմակերպելու նպատակով։ ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց կայուն զբաղվածության ապահովման նպատակով դեռևս 2024 թ․-ից իրականացվում է «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում»՝ 3 բաղադրիչով ծրագիրը։ Ծրագրի շնորհիվ մինչ օրս աշխատանքի են տեղավորվել ավելի քան 2000 անձ, իսկ ներառյալ զբաղվածության խորհրդատվության շնորհիվ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 6000 անձ. ԼՂ բռնի տեղահանվածներից Հայաստանի ֆորմալ աշխատանքային շուկայում ինտեգրվել են ավելի քան 26000 անձ։ Զբաղվածության ծրագիրը ԼՂ բռնի տեղահանվածների համար շարունակվելու է նաև 2025 թ. ընթացքում. օգտվելու, ինչպես նաև զբաղվածության հարցերով խորհրդատվություն ստանալու նպատակով խնդրում ենք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Միաժամանակ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում մասնավոր և պետական ոլորտների թափուր աշխատատեղերի մասին ինքնուրույն իրազեկվելու կամ աշխատանք փնտրելու համար խնդրում ենք գրանցվել e-work.am հարթակում։ Ինտերնետի անհասանելիության կամ այլ դժվարություն ունենալիս կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ. այստեղ ձեզ կօգնեն գրանցվել e-work.am հարթակում, կտրամադրեն զբաղվածության խորհրդատվություն, ինչպես նաև կներկայացնեն «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը։ Ըստ անհրաժեշտության, կարող եք ստանալ նաև սոցիալական աշխատանքի խորհրդատվություն։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են սոցիալ–տնտեսական կարիքների գնահատման մեխանիզմները, միաժամանակ ոլորտային օրենսդրությունը գտնվում է վերանայման և բարեփոխումների գործընթացում. 2024 թ․ նոյեմբերի 14–ին ուժի մեջ է մտել ՀՀ սոցիալական աջակցության մասին օրենքի նոր խմբագրված տարբերակը, որի հիմքով և ՀՀ վարչապետի 47-Ա որոշմամբ մշակվում կամ վերանայվում են 47 ենթաօրենսդրական ակտեր։ Բացի այդ, բռնի տեղահանվածների կարիքների գնահատման, ինչպես նաև ոլորտային խնդիրների զանգվածային ուսումնասիրության նպատակով ԱՍՀՆ–ն միջազգային և տեղական գործընկերների հետ ձեռնարկել է մի շարք հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները ներկայացվել են հանրությանը և ոլորտային պատասխանատու մարմիններին։ Մշակվել և գործարկվել է համալիր կարիքների գնահատման առանձին գործիք՝ միայն բռնի տեղահանվածների համալիր կարիքների վերհանման նպատակով, որի արդյունքներով մշակվել են պետական սոցիալական աջակցության միջոցառումներ և առանձին պիլոտային ծրագրեր։ Միաժամանակ, այդ աշխատանքը շարունակական է։ | |
7 | «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 21.03.2025 19:31:22 | Անհասկանալի է մնում նաև, թե ինչու են ծրագրերից դուրս մնում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվող անձինք։ Եթե պետության սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնված է կարիքահեն մոտեցման վրա և ուղղված է խոցելի խմբերի ու դժվարին իրավիճակներում հայտնված անձանց կարիքների բավարարմանը, ապա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվող ընտանիքները, լինելով սոցիալապես անապահով, խոցելի և ստիպված լինելով համատեղությամբ ապրել այլ աձանց հետ, կարիք ունեն հատուկ ուշադրության և սոցիալական աջակցության։ Այս ընտանիքները հաճախ ապրում են դժվարին պայմաններում՝ չունենալով իրենց սեփական բնակելի տարածքը, ինչը բացասական ազդեցություն է ունենում նրանց բարեկեցության վրա՝ թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան առողջության, ինչպես նաև սոցիալական ինտեգրման տեսանկյունից։ Համատեղ բնակությունը, սահմանափակ տարածքները և չբավարարող պայմանները կարող են առաջացնել լրացուցիչ սոցիալական ու հոգեբանական խնդիրներ։ Այդ անձինք հիմնականում միայնակ են, տարեցներ կամ մարդիկ, ովքեր ունեն հոգեկան ու ֆիզիկական առողջության խնդիրներ։ Նրանք ավելի խոցելի են սոցիալական ու տնտեսական դժվարություններին, քանի որ չունեն բավարար աջակցություն և դժվարանում են ինտեգրվել հասարակություն ու ապահովել իրենց բարեկեցությունը։ Հետևաբար, քանի դեռ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերը չեն ստացել համակարգային և թիրախային լուծումներ, ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման և դրա մշտադիտարկման մեխանիզմը չի ներդրվել, սոցիալական համընդհանուր աջակցության տրամադրումը պետք է շարունակվի։ Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք շարունակել 50,000 աջակցությունների տրամադրումը՝ զուգահեռաբար հայտնաբերելով և հաշվառելով այն անձանց, որոնք այս պահին գտնվում են ծանր սոցիալական պայմաններում։ Ավելին, կարևոր է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, ինչպես նաև պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվող անձինք դուրս չթողնվեն սոցիալական աջակցության ծրագրերից։ Հասկանալով, որ դրամական աջակցության տրամադրումը պետք է ունենա ժամանակավոր բնույթ, անհրաժեշտ է կազմակերպել հանրային լայն քննարկումների շարք՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ֆինանսական անկախության և ինտեգրման արդյունավետ համակարգի մշակման և ներդրման նպատակով։ | ԼՂ բռնի տեղահանվածների համար դրամական սոցիալական աջակցության միջոցառումների հիմնական նպատակն է լրացուցիչ աջակցությամբ նպաստել կեցության խնդիրների լուծմանը։ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվող անձանց դեպքում լրացուցիչ աջակցությունները չեն նախատեսվում, քանի որ վերջիններս արդեն գտնվում են հանրային հոգացության ներքո։ Միաժամանակ այդ ընտանիքները ամբողջովին ինտեգրված են Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգում և, կախված իրենց կարգավիճակից, ստանում են կենսաթոշակներ և նպաստներ, ինչպես նաև կարող են դիմել անապահովության գնահատման միջոցով տրամադրվող նպաստներին և մյուս ծառայություններին։ |