Добавить в избранное

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Վաղինակ Հովհաննիսյան 10.03.2025 14:40:17 Նախագծի 4-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթին, համաձայն որի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը: Ասվածից հետևում է, որ չկա լիազորող նորմ Երևանի քաղաքապետի համար օրենքով այլ տարիքային ցենզ սահմանելու համար, բացի նրանից ինչն ամրագրված է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող Սահմանադրությունում կամ Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում: Չի ընդունվել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 187-րդ հոդվածի համաձայն՝ Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով։ Փոփոխություններ չեն կատարվել:
2 Վաղինակ Հովհաննիսյան 10.03.2025 15:24:51 11-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:»: Առաջարկությունը բխում է նախագծի 20-րդ,21-րդ և 24-րդ հոդվածների 3-րդ բովանդակությունից, համաձայն որոնց, նիստի օրակարգը քաղաքապետի կողմից հաստատվելուց հետո նիստի օրակարգը և որոշումների նախագծերը տրամադրվում են ավագանու անդամներին: Իսկ քաղաքապետ չառաջադրելու դեպքում հստակ չէ, թե ինչ բովանդակությամբ օրակարգ և որոշման նախագիծ է ներկայացվելու ավագանու անդամներին: Եվ սա այն դեպքում, երբ անգամ ավագանու՝ օրենքի ուժով գումարվող նիստը պետք է ունենա հստակ օրակարգ: Չի ընդունվել: Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը բխում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածից: Փոփոխություններ չեն կատարվել:
3 Վաղինակ Հովհաննիսյան 10.03.2025 15:33:32 Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է հստակեցնել՝ հաշվի առնելով իրավական բախումը «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2. հոդվածի 2-րդ մասի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, թե այդ դեպքում երբ է համայնքի ղեկավարը համարվում ընտրված և երբ է կազմակերպվելու երդման արարողությունը: Առաջարկը բխում է նրանից, որ, դիցուք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 2 ամիս առաջ և կուսակցություններից կամ դաշինքներից մեկը ստացել է ավագանու անդամների տեղերի (մանդատների) 50 տոկոսից ավելին և տվյալ քաղաքական ուժի ցուցակը գլխավորող անձը համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Հետևաբար, ըստ նախագծում բերված շարադրանքի պետք է ընտրվելուն հաջորդող երրորդ օրացուցային օրը երդմամբ ստանձնի իր լիազորությունները, այն դեպքում, երբ դեռևս երկու ամիս ժամանակ կա համայնքային գործող իշխանության լիազորությունների ավարտին: Չի ընդունվել: Ներկայացված իրավիճակը չի կարող տեղի ունենալ, քանի որ նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը:»: Իսկ համայնքի ղեկավարն ընտրվում է առաջին նիստի ընթացքում: Փոփոխություններ չեն կատարվել:
4 Վաղինակ Հովհաննիսյան 10.03.2025 15:35:14 Նախագծի 79-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք հանել կամ շարադրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի, նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Չի ընդունվել. «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Տվյալ պարագայում Նախագծով օրենքում նախատեսվում է ընդհանուր կանոնից բացառություն նախատեսող դրույթ: Փոփոխություններ չեն կատարվել:
5 Վաղինակ Հովհաննիսյան 17.03.2025 10:15:33 Ի հավելումն մեր կողմից արված թիվ 1 առաջարկության՝ նշենք, որ եթե ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար, ապա արդյոք համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իրավասու է անտեսել ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջները և որևէ քաղաքական ուժի առաջին համար չգրանցել 30 տարին չլրացած անձի՝ հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը: Չի ընդունվել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 187-րդ հոդվածի համաձայն՝ Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Փոփոխություններ չեն կատարվել: