Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն oրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը սահմանում է Երևան քաղաքում (այսուհետ` Երևան) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկություններն ու լիազորությունները:

 

Հոդված 2.

Երևանի իրավական կարգավիճակը

 

  1. Երևանը համայնք է՝ Երևանի բնակչության հանրություն:
  2. Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
  3. Երևանը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:
  4. Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
  5. 5. Երևանի վարչական սահմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
  6. 6. Երևանը բաժանվում է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:
  7. 7. Երևանի վարչական շրջանների սահմանները սահմանվում են Երևան քաղաքի ավագանու որոշմամբ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասից հետո լրացնել նոր 6-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

            «6. Ապահովագրական պատահարի դեպքում պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցները տիրապետող անձինք պարտավոր են ճանապարհի երթևեկելի մասը ազատել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:»:

            Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

     «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ‑134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետից հետո  լրացնել նոր  31-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«31) ավտոմատ ինքնասպասարկող սարք՝ առևտրային գործառնությունների իրականացման համար նախատեսված էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարք, որն ապահովում է առևտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումն առանց աշխատակցի անմիջական միջամտության:».

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 5.5-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «Հոդված 5.5. Համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումը

  1. Համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնել կամ ծառայություններ մատուցել կարող են միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։
  2. Համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ։»:

Հոդված 3. Օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (այդ թվում՝ հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ժամկետում: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի՝

            1) 1-ին մասից հանել «՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ» բառերը և կետադրական նշանը.

            2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

            Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

            «1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 1000 դրամ ներառյալ.

            2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.

            3) մեկ շաբաթվա համար` մինչև 10000 դրամ ներառյալ.

            4) մեկ ամսվա համար` մինչև 80000 դրամ ներառյալ.

            5) մեկ տարվա համար` մինչև 1000000 դրամ ներառյալ:».

            Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

            «Հոդված 18. Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները վերադարձնելը

  1. Ավտոկայանատեղի վճարի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման նաև այն դեպքերում, երբ սույն օրենքով նախատեսված տեղական վճարը վճարվել է ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի հաշվառման համարանիշի նշմամբ, որը տեղական վճարը վճարելու պահից մինչև վճարված գումարը վերադարձնելու դիմումի ներկայացման պահը հատկացված չի եղել (ներառված է եղել ազատ համարանիշների ցանկում) կամ համապատասխան վավերապայմաններով նշված հաշվառման համարանիշ առկա չէ: Սույն մասում նախատեսված դեպքերում տեղական վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումի հիմքում ընկած փաստերի ապացուցման պարտականությունը կրում է դիմումատուն: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստերն ապացուցված չլինելու դեպքում դիմումը ենթակա է մերժման՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում:
  4. Ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը ենթակա չէ վերադարձման և (կամ) հաշվանցման (այլ ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի համար կիրառման):»:

            Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
  2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված կարգավորումների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված ավտոկայանատեղի տեղական վճարի դրույքաչափերը սահմանող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում դրանք շարունակում են գործել որպես ընթացիկ՝ հաջորդ տարիների համար տվյալ համայնքում սահմանված ավտոկայանատեղի տեղական վճարի դրույքաչափերը սահմանող իրավական ակտեր:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի՝

            1) 1-ին մասից հանել «կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող» բառերը, իսկ «վարձակալը, անհատույց օգտագործողը» բառերը փոխարինել «վարձակալը կամ անհատույց օգտագործողը» բառերով.

            2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

            Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի՝

            1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև քսանհինգ Հայաստանի Հանրապետության դրամ:».

            2) 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

            3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «4. Աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են տվյալ համայնքի ավագանու որոշմամբ՝ օրենքով սահմանած կարգով` սույն հոդվածով  սահմանված դրույքաչափերի սահմաններում: Համայնքի ավագանու կողմից ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ կարող են սահմանվել այլ՝ ավելի նվազ, դրույքաչափեր:»:

            Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.1-ին հոդվածում «բյուջեների վրա» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը և կետադրական նշանը.

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածը չի տարածվում Երևան քաղաքի կողմից վարկերի, փոխառությունների ներգրավման և համայնքային պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկման (տեղաբաշխման) գործընթացի վրա:».

Հոդված 3. Օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 2-րդ կետի «բ» ենթակետում «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ՝ Երևան քաղաքի) կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը» բառերով.

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «5. Սույն հոդվածը չի տարածվում Երևան քաղաքի կողմից վարկերի, փոխառությունների ներգրավման և համայնքային պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկման (տեղաբաշխման), ինչպես նաև Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին վարկերի, փոխառությունների տրամադրման և արժեթղթերի ձեռքբերման գործընթացի վրա:».

Հոդված 5. Օրենքի ամբողջ տեքստում «փոխատվություն» բառը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «փոխառություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի

1) 13-րդ հոդվածի 12-րդ մասում լրացնել նոր 3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) բացակայում է փոխադրամիջոցի գույքահարկի ժամկետանց պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը:».

2) 24-րդ հոդվածի 4-րդ մասի «վիրավորվել են» բառերը փոխարինել «ծանր կամ  միջին ծանրության վիրավորում են ստացել» բառերով.

2) 24-հոդվածի 4.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է միայն գույքային վնաս և մարդանց առողջությանը չի պատճառվել սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծանր կամ միջին ծանրության վնաս, և եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը և ցանկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջև՝

1) առաջացնում են տարաձայնություններ կամ չեն առաջացնում տարաձայնություններ, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) չեն համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն, և մինչև ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալը լուսանկարահանման և տեսանկարահանման միջոցով ամրագրել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերը, առարկաները, տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասվածքները,  ապահովել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների՝ պատահարի պահից ոչ ուշ, քան 15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի մասից ազատումը (բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տրանսպորտային միջոցը ճանապարհի երթևեկելի մասից ազատելու օբյեկտիվ անհնարինություն) և սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի անձանց ներկայանալուն:

2) չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն և կարող են՝

ա. ինքնուրույն ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին համապատասխան, և պատահարի պահից ոչ, ուշ, քան 15 րոպեի ընթացքում թողնել պատահարի վայրը, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) համապատասխանում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին,

բ. չձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել են միայն դրա մասնակիցների տրանսպորտային միջոցները կամ այլ գույքը, և ոչ մի մասնակից չունի նշված փաստաթղթերը ձևակերպելու և (կամ) միմյանց նկատմամբ (այդ թվում` ապահովագրական ընկերությունների միջոցով) պահանջներ ներկայացնելու ցանկություն:»

բ. 4.3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ոստիկանությունը ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հավաքում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների և պատահարի հանգամանքների վերաբերյալ տվյալներ` կազմելով պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրություններ: Պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունը կարող է չկազմվել, եթե ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ցերեկը` օրվա լուսավոր ժամի, բավարար տեսանելիության պայմաններում, և առկա է դրա տեղի ունենալու պահի և դրան անմիջապես հաջորդող` պատահարի մասնակիցների գործողությունների տեսագրություն: Պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունները, ինչպես նաև տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ նյութ կարող է ցանկացած եղանակով տրամադրվել (հասանելի դարձվել) Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին և (կամ) դրա անդամ ապահովագրական ընկերություններին և (կամ) երրորդ անձանց՝ ճանապարհատրանսպորտային պատահարի գծով իրականացվող հատուցման գործընթացի կարգավորման, ներառյալ՝ փորձաքննությունների իրականացման և ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողությունների իրականացման համար: Պատահարի մասին արձանագրության ձևը և դրանում պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նաև պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները հաստատում է ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքի ընդունումից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն oրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը սահմանում է Երևան քաղաքում (այսուհետ` Երևան) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկություններն ու լիազորությունները:

 

Հոդված 2.  

Երևանի իրավական կարգավիճակը

 

  1. Երևանը համայնք է՝ Երևանի բնակչության հանրություն:
  2. Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
  3. Երևանը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:
  4. Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
  5. 5. Երևանի վարչական սահմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
  6. 6. Երևանը բաժանվում է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:
  7. 7. Երևանի վարչական շրջանների սահմանները սահմանվում են Երևան քաղաքի ավագանու որոշմամբ:

 

 

 

 Հոդված 3.

Երևանի տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքները

 

 

  1. Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

1) ընդհանուր իրավասությունը` համայնքային շահերին վերաբերող, ցանկացած գործունեության իրականացման իրավունքն է, եթե օրենքով այլ մարմինների դրանք վերապահված չեն.

2) տեղական ինքնակառավարման իրավունքի իրականացումը՝ ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ, ընդհանուր, հավասար, ազատ ընտրական իրավունքի հիման վրա ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով.

3) պետական մարմինների լիազորությունների փոխանցումը տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե այդ լիազորություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում.

4) համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության՝ օրենքով սահմանված կարգով պաշտպանությունը.

5) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ամբողջականությունն ու բացառիկությունը: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացմանը միջամտության դեպքերն ու կարգը սահմանվում են միայն օրենքով.

6) համայնքների սահմանների փոփոխությունների իրականացումն օրենքով սահմանված կարգով՝ հանրային շահերից ելնելով, լսելով համայնքի կարծիքը.

7) տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այլ համայնքների հետ համագործակցելը և միջհամայնքային միավորումներ ստեղծելը.

8) տեղական ինքնակառավարման մարմինների ներքին կառուցվածքների համապատասխանեցումը համայնքային խնդիրների լուծմանը.

9) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության համաչափությունը.

10) տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանությունը.

11) համայնքների բյուջեների ինքնուրույնությունը` տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով սահմանված աղբյուրներից համայնքային բյուջե ձևավորելու և սեփական պատասխանատվությամբ այն տնօրինելու հնարավորությունն է.

12) համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցման նպատակով ֆինանսական համահարթեցման միջոցով աջակցությունը.

13) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը.

14) տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը:

                                                       

Հոդված 4.

Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց ձևավորման կարգը, իրավական կարգավիճակը և այլ պաշտոնները զբաղեցնելու սահմանափակումները

 

  1. Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են`

1) Երևանի ավագանին (այսուհետ` ավագանի).

2) Երևանի քաղաքապետը (այսուհետ` քաղաքապետ):

  1. 2. Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:
  2. 3. Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից:
  3. 4. Ավագանին կազմված է 65 անդամից։
  4. 5. Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
  5. 6. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 10-րդ օրը: Այս դեպքում ավագանու ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսուն օրվա ընթացքում:
  6. Ավագանու անդամը չի կարող միաժամանակ աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, զբաղեցնել պաշտոն Երևանի ենթակայության կազմակերպություններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված hանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ, զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը:
  7. Սույն հոդվածով սահմանված անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով:
  8. Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:
  9. Քաղաքապետը`

1) ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում.

2) ղեկավարում է քաղաքապետարանի աշխատանքները.

3) ավագանու անդամ է.

4) ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով.

5) օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի (Երևանի) ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում՝ ներկայացնելով Երևանը՝ որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:

  1. Ավագանու և քաղաքապետի ընտրության անցկացման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:

 

Հոդված 5.

Երևանում տեղական ինքնակառավարման իրավական հիմքերը

 

  1. Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են սույն օրենքով:
  2. Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և այլ օրենքներով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:
  3. Սույն օրենքով նախատեսված համայնքային քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջների հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով: 

 

Հոդված 6.

Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը և պաշտոնական համացանցային կայքը

 

  1. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` Արգիշտի փողոց 1 հասցեում:
  2. Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել նաև այլ վայրում:
  3. 3. Երևանի պաշտոնական համացանցային կայքն է՝yerevan.am:

 

Հոդված 7.  

Տարածքային կառավարումը Երևանում

 

  1. Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը: Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իրավական ակտերով մարզպետներին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինն այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին։
  2. Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել պետական կառավարման համակարգի այլ մարմինների։
  3. Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

 

Հոդված 8.

Երևանի խորհրդանիշերը

 

  1. Երևանի խորհրդանիշներն են`

1) Երևանի զինանշանը.

2) Երևանի դրոշը.

3) Երևանի օրհներգը:

  1. Երևանի զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև Երևանի օրհներգը սահմանում է ավագանին:
  2. Ավագանու, քաղաքապետի նստավայրի շենքի վրա, ավագանու նիստերի դահլիճում և քաղաքապետի աշխատասենյակում տեղադրվում են Երևանի դրոշն ու զինանշանը:
  3. Երևանի խորհրդանիշների օգտագործման կանոնները և պահանջները, ինչպես նաև դրանց պարտադիր օգտագործման դեպքերը և կարգը սահմանում է ավագանին:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ԱՎԱԳԱՆԻՆ

  

Հոդված 9.

Ավագանու լիազորությունները

 

  1. Ավագանին`

1) ընդունում է իր կանոնակարգը.

2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրում է քաղաքապետին.

3) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ.

4) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան) կանոնադրության վերաբերյալ.

5) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի զարգացման հնգամյա և անհրաժեշտության դեպքում այլ ծրագրերի մասին.

6) քաղաքապետի ներկայացմամբ օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ (ներառյալ՝ համայնքի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ): Նշված լիազորության իրականացման ընթացքում ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում` տարբեր հարկերի, տուրքերի, վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ.

7) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի սեփականություն համարվող գույքի գույքագրման և կառավարման կարգի վերաբերյալ, որում պետք է նշվեն Երևանի սեփականությունը համարվող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման եղանակը, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում՝ օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում՝ վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը, ընդ որում՝ որոշմամբ օտարման առաջարկվող հողամասերի դեպքում պետք է նշվեն նաև հողամասերի գտնվելու վայրը, ծածկագրերը:

8) սահմանում է Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը.

9) որոշում է ընդունում փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ, ինչպես նաև սահմանում է պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը.

10) ի լրումն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` սահմանում է Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ.

11)  որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության և այդ մասնակցության դադարեցման մասին.

12) որոշում է ընդունում Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փոփոխությունների վերաբերյալ.

13) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում նախագծման առաջադրանքի, Երևանի գլխավոր հատակագծի և դրա փոփոխությունների հաստատման  վերաբերյալ.

14) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երևանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.

15) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.

16) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում այլ քաղաքների և այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ.

17) քաղաքապետի կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում. 

18) որոշում է ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև նրա մահվան հինգ տարին լրանալը անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա.

19) ի լրումն առևտրի (այդ թվում՝ բացօթյա) և ծառայությունների ոլորտում գործունեության կանոնների` սահմանում է Երևանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, կանոններ և վաճառքի ենթակա լրացուցիչ ապրանքների տեսակները.

20) ի լրումն աղմուկի և փոշու արտանետումների օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` սահմանում է Երևանում լրացուցիչ չափեր, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմաններ և կանոններ՝ ըստ առանձին վայրերի.

21) սահմանում է մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևանի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները.

22) սահմանում է առևտրի և ծառայությունների ոլորտի անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչները, դրանց շնորհման, կասեցման և դադարեցման կարգը.

23) սահմանում է շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները.

24) սահմանում է շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը.

25) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը.

26) որոշում է ընդունում Երևանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների վերաբերյալ.

27) որոշում է ընդունում Երևանում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (այդ թվում՝ հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ. 

28) որոշում է ընդունում Երևանում գտնվող գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման կարգի, շահագործման լրացուցիչ կանոնների և սահմանափակումների վերաբերյալ.

29) սահմանում է այն շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ.

30) որոշում է ընդունում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ.

31) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» և «Թափոնների մասին» օրենքներով նախատեսված լիազորություններ.

32) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ.

33) քաղաքապետի առաջարկությամբ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.

34) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու կարգը.

35) քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է քաղաքապետին և վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները.

36) սահմանում է Երևանում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը.

37) սահմանում է Երևանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման սեզոնների (ամառային և ձմեռային) ժամկետները, տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները.

38) սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, իսկ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանում է լրացուցիչ պահանջները.

39) սահմանում է Երևանի ենթակայության արտադպրոցական կազմակերպություններում և կենտրոններում (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն) ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման կարգը:

40) սահմանում է Երևանի վարչական տարածքում բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) և մատակարարման կազմակերպման լրացուցիչ պահանջները, պայմանները, սահմանափակումները.

41) սահմանում է Երևանում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի  միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները.

42) սահմանում է Երևանի խորհրդանիշների օգտագործման կանոնները և պահանջները, ինչպես նաև դրանց պարտադիր օգտագործման դեպքերը և կարգը.

43) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) արգելափակոցների տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.

44) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում և տանիքին՝ սարքերի, սարքավորումների, այդ թվում՝ արևային կայանների, դեկորատիվ առարկաների  և այլ պարագաների ու տարրերի տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.

45) սահմանում է Երևանի վարչական տարածքում ինքնակամ կառույցներ իրականացրած անձանց սեփական նախաձեռնությամբ դրանց քանդման (ապամոնտաժման) դեպքում քանդման ծախսերի իրականացման համար օժանդակության տրամադրման չափը և կարգը.

46) սահմանում է Երևանի վարչական տարածքում զբոսաշրջային գործունեություն իրականացնող տրանսպորտային միջոցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, դրանց հատուկ կայանման և կանգառի թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները.

47) սահմանում է Երևանի վարչական տարածքում ավագանու կամ քաղաքապետի կողմից կայացրած վարչական ակտերի հիման վրա (առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տիրապետման թույլատրելի դեպքերը, կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.

48) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի կամ շինությունների առանց շինարարության իրականացման նպատակային նշանակության փոփոխության կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.

49) սահմանում է Երևանի վարչական տարածքում գործող բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը, պահանջները, պայմանները.

50) սահմանում է Երևանի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև ի լրումն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում սահմանված նորմերի՝ Երևանի վարչական տարածքում հեծանիվով, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով և առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարման համար նախատեսված այլ տրանսպորտային միջոցներով երթևեկելու լրացուցիչ պայմանները, պահանջները և սահմանափակումները.  

51) հաստատում է քաղաքապետարանի կանոնադրությամբ նախատեսված՝ ավագանու կողմից հաստատման ենքակա պայմանագրերը (ներառյալ՝ դրանց փոփոխությունները).

52) սահմանում է Երևանի վարչական տարածքում կենդանիներ պահելու կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները և կենդանիների հաշվառման կարգը.

53) տեղական ինքնակառավարմանը վերաբերող և օրենքով այլ մարմինների լիազորություններին չվերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է իրավական ակտեր:

  1. Իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 10.

Ավագանու անդամի թափուր տեղը համալրելը

 

  1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ դադարման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում գտնվող անձին: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

 

 

 Հոդված 11.

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելը

 

  1. Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե`

1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.

2) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում.

3) ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում քաղաքապետի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում։

  1. Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
  2. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
  3. Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը:
  4. Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո իրավունք չունի ընդունելու տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում, անվստահություն հայտնելու քաղաքապետին, կատարելու պաշտոնների նշանակումներ, ընդունելու կամ փոփոխելու Երևանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգը:
  5. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

 

 Հոդված 12.

Ավագանու անդամի իրավունքները և պարտականությունները

 

  1. Ավագանու անդամն իրավունք ունի`

1) նախաձեռնելու ավագանու ակտերի ընդունումը, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով և այլ օրենքներով այդ ակտերն ընդունվում են միայն քաղաքապետի առաջարկությամբ կամ այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է բացառապես ավագանու խմբակցությանը կամ ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին.

2) ստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների.

3) ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու.

4) կատարելու Երևանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ.

5) առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

6) ավագանու և քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու կամ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով.

7) իրականացնելու սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

  1. 2. Ավագանու անդամը պարտավոր է`

1) մասնակցել ավագանու նիստերին.

2) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.

3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երևանի բնակիչների ընդունելություններին.

4) պահպանել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները և անցագրային ռեժիմը.

5) իրականացնել սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 13.

Ավագանու անդամի շահերի բախումը

 

  1. Ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել ավագանու որոշումների քվեարկությանը:
  2. Ավագանու անդամը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ քաղաքապետին:

 

Հոդված 14.

Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

 

  1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝

1) դադարել են ավագանու լիազորությունները.

2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.

6) նա հրաժարական է տվել:

  1. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
  2. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա քաղաքապետի կողմից կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն, որը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:
  4. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը անձամբ ներկայացնում է քաղաքապետին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ քաղաքապետին ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացվում է խմբակցության ղեկավարի կամ ավագանու անդամի ներկայացուցչի միջոցով:

 

Հոդված 15.

Ավագանու անդամի գործունեության համար փոխհատուցումն ու գործունեության երաշխիքները

 

  1. Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու սահմանած կարգով կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի եռապատիկի, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը և խմբակցության քարտուղարը՝ քառապատիկի, իսկ մշտական հանձնաժողովի նախագահը և խմբակցության ղեկավարը՝ հինգապատիկի չափով:
  2. Քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան գրավոր դիմումը ներկայացնելուց մեկ շաբաթվա ընթացքում ընդունել նրան:
  3. Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է ավագանու անդամի պահանջով ամսական առնվազն մեկ օր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի վարչական շենքերում կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել ավագանու անդամին` Երևանի բնակիչների ընդունելության, ինչպես նաև հանրային հանդիպումներ կազմակերպելու համար:
  4. Ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել ավագանու՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ` քվեարկության, ինչպես նաև ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ:
  5. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով որպես նվազագույն աշխատավարձի հաշվարկային հիմք ընդունվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

 

Հոդված 16.

Ավագանու իրավական ակտերը և դրանց ընդունման կարգը

 

  1. Ավագանին ընդունում է որոշումներ, իսկ Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին:
  2. 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման Երևանի վարչական տարածքում:
  3. Ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի։
  4. 4. Ավագանու հայտարարությունները և ուղերձները մեկշաբաթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է քաղաքապետը:
  5. 5. Ավագանու որոշումները ստորագրում և հրապարակում է քաղաքապետը սույն օրենքով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
  6. 6. Ավագանու նորմատիվ իրավական ակտերն ընդունվելուց, իսկ անհատական և ներքին իրավական ակտերն՝ ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով: Ավագանու նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտերը ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում և ուժի մեջ մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
  7. Քաղաքապետը ավագանու ընդունած ուղերձը ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պարտավոր է քննության առնել այն և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:

 

Հոդված 17.

Ավագանու որոշումների, հայտարարությունների, ուղերձների ընդունման նախաձեռնությունը, քննարկումը

 

  1. Ավագանու որոշումների, ուղերձների և հայտարարությունների ընդունումը նախաձեռնելու իրավունքը պատկանում է քաղաքապետին, ինչպես նաև ավագանու անդամին, սույն օրենքով նախատեսված դեպքերում` ավագանու խմբակցությանը, ավագանու անդամների մեկ երրորդին՝ բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով միայն քաղաքապետի առաջարկությամբ քննարկվող նախագծերի: Քաղաքապետի պահանջով իր ներկայացրած նախագիծը քննարկվում է արտահերթ:
  2. Ավագանու որոշումների, ուղերձների, հայտարարությունների ընդունումը կարող է նախաձեռնել նաև ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը:
  3. Ընտրողների նախաձեռնությունները կատարելու և ավագանու նիստում դրանք քննարկելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
  4. Որոշումների, ուղերձների և հայտարարությունների ընդունման նախաձեռնությունները քննարկվում են ավագանու նիստում ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում:

 

Հոդված 18.

Ավագանու գործունեության կազմակերպումը

 

  1. Ավագանին գործում է իր կանոնակարգին համապատասխան` նիստերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքի միջոցով:
  2. Քաղաքապետն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ավագանու՝ սույն օրենքով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով սահմանված կարգով գործունեության իրականացման համար:
  3. Ավագանու նիստերն արձանագրվում են: Այդ արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում:

 

Հոդված 19.

Ավագանու հերթական նստաշրջանները և նիստերը

 

  1. Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ, որոնց օրերը որոշում է ավագանին: Ավագանու որոշած օրը նիստը չկայացած համարվելու դեպքում, հաջորդ նիստի օրը որոշում է քաղաքապետը:

 

 Հոդված 20.

 

Ավագանու հերթական նիստի օրակարգը և որոշման, հայտարարության, ուղերձի նախագծեր ներկայացնելը

 

  1. Ավագանու նիստերի օրակարգը նիստից առնվազն երկու շաբաթ առաջ կազմում և հաստատում է քաղաքապետը:
  2. Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող՝ ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում կարող են ընդգրկվել նիստից առնվազն երկու օր առաջ:
  3. Նախաձեռնության հեղինակը պետք է ներկայացնի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծը և օրենսդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերը: Յուրաքանչյուր նախագծի կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները:
  4. Նիստի օրակարգը, դրանում ընդգրկված որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերը և դրանց կից փաստաթղթերը օրակարգը հաստատելուց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տրամադրվում են ավագանու անդամներին՝ կանոնակարգով սահմանված կարգով:

 

Հոդված 21.

Ավագանու օրենքի ուժով գումարվող նիստի օրակարգը և որոշման, հայտարարության, ուղերձի նախագծեր ներկայացնելը

 

  1. Ավագանու օրենքի ուժով գումարվող նիստեր են համարվում նորընտիր ավագանու առաջին, նստաշրջանների առաջին նիստերը, քաղաքապետի ընտրության նիստը և սույն օրենքով նախատեսված օրենքի ուժով գումարվող այլ նիստերը:
  2. Ավագանու օրենքի ուժով գումարվող նիստն անցկացվում է սույն օրենքով և այլ օրենքներով՝ տվյալ նիստի անցկացման համար սահմանված ժամկետներում:
  3. Ավագանու օրենքի ուժով գումարվող նիստի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը ներկայացվում են դրանց՝ հերթական նիստերին ներկայացման կարգով և ժամկետներում:
  4. Ավագանու օրենքի ուժով գումարվող նիստի օրակարգը հաստատում է քաղաքապետը սույն օրենքով նշված պարտադիր քննարկման ենթակա հարցերի և այլ հարցերի ներգրավմամբ:

 

Հոդված 22.

Հանրության տեղեկացումը ավագանու հերթական նիստերի մասին

 

  1. Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ քաղաքապետը Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ` կցելով նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի մասին որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերը:

 

Հոդված 23.

Ավագանու նիստը

 

  1. Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
  2. Ավագանու նիստը վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` քաղաքապետի առաջին տեղակալը: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում քաղաքապետը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
  3. Ավագանու նիստը, բացառությամբ օրենքի ուժով հրավիրվող նիստերի իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է ավագանու անդամների օրենքով սահմանված ընդհանուր թվի կեսից ավելին:
  4. 4. Ավագանու անդամի գրանցումն իրականացվում է կանոնակարգով սահմանված կարգով՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, նիստերի սկզբում: Գրանցումից ուշացած ավագանու անդամի պահանջով նրան սահմանված կարգով գրանցում է աշխատակազմի ծառայողը:
  5. 5. Ավագանու անդամը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը և գրանցմանն ավագանու անդամի մասնակցությունը հաշվառվում է քվեարկությունների թվում:
  6. 6. Եթե գրանցված ավագանու անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով ավագանու անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

1) ապահովման դեպքում նիստը վարողը ավագանու անդամներին տեղեկացնում է նիստը սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում` հերթական կամ արտահերթ նիստերը համարվում են չկայացած:

  1. Ավագանու օրենքի ուժով հրավիրվող նիստը իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է ավագանու անդամների օրենքով սահմանված ընդհանուր թվի մեկ երրորդից ավելին:
  2. Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ։
  3. Ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակման իրականացումն ապահովում է քաղաքապետարանի աշխատակազմը:
  4. Քաղաքապետի տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, ունենալ արտահերթ ելույթներ։
  5. Ավագանու նիստերին խմբակցությունների առաջարկության հիման վրա և նիստը վարողի հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք:
  6. Երևանի ավագանու հրապարակային նիստում, ավագանու անդամներից բացի, կարող են ներկա լինել օրենքով նման իրավունք ունեցող անձինք, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատողները:
  7. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա լինելու ավագանու հրապարակային նիստերին՝ Երևանի քաղաքապետարանում առանձնացված տեղում:
  8. Ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

 

Հոդված 24.

Ավագանու արտահերթ նիստը

 

  1. Ավագանու արտահերթ նիստ գումարում է քաղաքապետը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
  2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից:
  3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և դրանց կցված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը պետք է տեղադրվեն նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում:

 

Հոդված 25.

Ավագանու խմբակցությունների ստեղծման կարգը

 

  1. Ավագանու խմբակցությունները համարվում են ստեղծված նորընտիր ավագանու առաջին նիստի օրը` հետևյալ սկզբունքին համապատասխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:
  2. Ավագանու խմբակցությունը ստեղծվելուց հետո քաղաքապետին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:
  3. Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին և քաղաքապետին:
  4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից:

5․  Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման մասին գրավոր տեղեկացվում է քաղաքապետին, որն այդ մասին հայտարարում է ավագանու առաջիկա նիստում:

 

Հոդված 26.

Խմբակցությունների գործունեության ապահովումը

 

  1. Ավագանու նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:
  2. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում կամ Երևանի ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով:
  3. 3. Խմբակցության գործավարը և փորձագետներն աշխատանքի են ընդունվում աշխատակազմի ղեկավարի կողմից՝ ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին:
  4. 4. Մինչև 7 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և մեկ փորձագետ, 7-ից 11 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է մեկ գործավար և 2 փորձագետ, իսկ 11-ից ավելի անդամ ունեցողը` մեկ գործավար և 3 փորձագետ:

 

Հոդված 27.

Ավագանու մշտական հանձնաժողովները

 

  1. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման և նախապատրաստման, ինչպես նաև ավագանու անունից վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է ոչ ավելի, քան 4 մշտական հանձնաժողով:
  2. Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ` ավագանու կանոնակարգով սահմանված կարգով։
  3. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում ավագանու անդամների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Գխ=Ախ /(Պխ +1), որտեղ՝

1) Գխ-ն խմբակցության գործակիցն է,

2) Ախ-ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,

3) Պխ-ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է:

  1. Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունն ստանում է մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնի ընտրության և դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հերթական պաշտոնի ընտրության և դրանում թեկնածու առաջադրելու իրավունքն ստանում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությունը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը: Հավասար՝ ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վիճակահանությամբ: Եթե խմբակցությունը չի առաջադրում մշտական հանձնաժողովի նախագահի և (կամ) տեղակալի թեկնածու, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
  2. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխարինել և (կամ) միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի և (կամ) նրա տեղակալի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը:
  3. Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչական շրջանների ղեկավարը, Երևանի ենթակայության կազմակերպությունները ավագանու մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ։
  4. Մշտական հանձնաժողովն իր նիստին կարող է հրավիրել քննարկվող հարցին առնչվող քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  5. Ավագանու անդամների` այս կամ այն մշտական հանձնաժողովին անդամակցելու հարցը լուծում է համապատասխան խմբակցությունը, իսկ դրա անհնարինության դեպքում հարցը լուծվում է ավագանու անդամի դիմումի հիման վրա:

 

Հոդված 28.

Ժամանակավոր հանձնաժողովները

 

  1. Ավագանու առանձին որոշումների, հայտարարությունների, ուղերձների նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ ավագանուն եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար ավագանու որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ։
  2. Ժամանակավոր հանձնաժողովը գործում է մինչև սույն հոդվածի 1-ին մասի լիազորությունների իրականացումը, սակայն ոչ ավելի, քան 2 ամիս: Երևանի ավագանու որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները կարող են երկարաձգվել ևս 2 ամսով:
  3. Ժամանակավոր հանձնաժողովների վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:

 

Հոդված 29.

Քննող հանձնաժողովը 

 

  1. Ավագանու որևէ խմբակցության պահանջով Երևանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով։ Պահանջի հետ ներկայացվում է նաև հանձնաժողովի նախագահի անունը:
  2. Խմբակցությունը քննող հանձնաժողով ստեղծելը կարող է նախաձեռնել օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:
  3. Քննող հանձնաժողովը գործում է մինչև տվյալ փաստը պարզելը, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս:
  4. Քննող հանձնաժողովը բաղկացած է խմբակցությունների մեկական ներկայացուցչից, եթե ավագանին որոշում չի ընդունում այլ հավասար ներկայացուցչության մասին։
  5. Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչական շրջանների ղեկավարը, Երևանի ենթակայության կազմակերպությունները քննող հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների մեկ հինգերորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր: Քննող հանձնաժողովի նիստերը հրապարակային են, հանձնաժողովի ընդհանուր թվի կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել փակ նիստեր:
  6. Քննող հանձնաժողովի վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:

 

Հոդված 30.

Այլ պաշտոնատար անձանց պարտադիր մասնակցությունը ավագանու նիստերին 

 

  1. Ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի պահանջով քաղաքապետը, նրա տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են մասնակցել ավագանու կողմից որոշված նիստերին և պատասխանել ավագանու անդամների հարցերին։ 

 

Հոդված 31.

Ավագանու անդամի գրավոր և բանավոր հարցերը

 

  1. Ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին։ Այդ նիստերի սղագրությունը նիստից հետո՝ երեք շաբաթվա ընթացքում, տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
  2. Ավագանու անդամն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու քաղաքապետին, որն այդ հարցերին պատասխանում է երեք շաբաթվա ընթացքում։ Գրավոր հարցերի պատասխանները ավագանու նիստում չեն ներկայացվում:

 

Հոդված 32.

Հրատապ թեմայով քննարկումները

  1. Ավագանու հերթական նիստում ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ։

 

 Հոդված 33.

Հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունելը և լսումներ անցկացնելը

 

  1. Ավագանին տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ քաղաքապետի նախաձեռնությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  2. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչև հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունել տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում, որի արդյունքները պարտադիր բնույթ չունեն:

 

Հոդված 34.

Քաղաքապետին անվստահություն հայտնելը

 

  1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
  2. Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:
  3. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:
  4. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
  5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
  6. Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
  7. Գործող քաղաքապետը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով:
  8. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել քաղաքապետի լիազորություններն ստանձնելուց կամ անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
  9. Քաղաքապետին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

 

Հոդված 35.

Քաղաքապետարանի կանոնադրությունը

 

  1. Քաղաքապետարանի կանոնադրությամբ սահմանվում են.

1) քաղաքապետարանի կառուցվածքին և հաստիքացուցակին ներկայացվող պահանջները, քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքապետարանի համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց առավելագույն թվաքանակը, պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև հավելավճարների, լրավճարների չափերը և դրանց տրամադրման դեպքերը.

2) ավագանու կողմից հաստատման ենթակա պայմանագրերի տեսակները (ներառյալ` դրանց փոփոխությունները).

3) քաղաքապետի տեղակալների և վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների շրջանակը.

4) համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը, անհրաժեշտ ֆինանսական միջոցները և դրանց իրականացման կարգը.

5) սույն օրենքով քաղաքապետարանի կանոնադրությամբ սահմանվող այլ կարգավորումներ:

  1. Քաղաքապետարանի կանոնադրությամբ վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետի տեղակալներին կարող են պատվիրակվել քաղաքապետի այն լիազորությունները, որոնք կապված չեն համայնքի բյուջեի տնօրինման, գույքի օտարման և ավագանու հարաբերությունների հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

 

Հոդված 36.

Քաղաքապետի լիազորությունների դադարումը, դադարեցումը

 

  1. Քաղաքապետի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորություններն ստանձնելու պահից:
  2. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`

1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.

2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

3) հրաժարական է տվել.

4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.

5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.

6) մահացել է:

  1. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում:
  2. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքի, ավագանին կազմում է քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:
  3. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ:

 

Հոդված 37.

Քաղաքապետի լիազորությունների ստանձնումը

 

  1. Քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու`օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ.

Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:

Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:»:

  1. Քաղաքապետի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

 

Հոդված 38.

Քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը

 

  1. Քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ և կարող է ունենալ ևս ոչ ավելի, քան 5 տեղակալ:
  2. Քաղաքապետի առաջին տեղակալը կատարում է քաղաքապետի պարտականությունները ընտրված քաղաքապետ չլինելու, քաղաքապետի արձակուրդի կամ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, ինչպես նաև քաղաքապետի հանձնարարությամբ (որոշմամբ)՝ վերջինիս գործուղման ժամանակ կամ հարգելի բացակայության այլ դեպքերում:
  3. 3. Քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորությունները ստանձնելու պահից:
  4. Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ, որին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին, իսկ ազատում է քաղաքապետը:
  5. Քաղաքապետի տեղակալներին, բացառությամբ առաջին տեղակալի, պաշտոնի նշանակում և ազատում է քաղաքապետը:
  6. Քաղաքապետի տեղակալներն իրականացնում են քաղաքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:
  7. 7. Քաղաքապետի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի (Երևանի) ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում:
  8. 8. Քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետի տեղակալներից մեկը հանդիսանում է Երևանի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավար (հրամանատար): Քաղաքապետի տեղակալը Երևանի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացնում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
  9. 9. Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաև այլ լիազորություններ:
  10. 10. Քաղաքապետը կարող է ունենալ խորհրդականներ, այդ թվում՝ հասարակական հիմունքներով, օգնականներ և մամուլի քարտուղար:
  11. Քաղաքապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը:

 

Հոդված 39.

Քաղաքապետի իրավական ակտերը 

 

  1. Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր՝ որոշումներ, արձակում կարգադրություններ:
  2. Քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերն ընդունվելուց, իսկ անհատական և ներքին իրավական ակտերն՝ ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով (բացառությամբ աշխատանքային հարաբերություններից բխող իրավական ակտերի): Քաղաքապետի նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտերը ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում և ուժի մեջ մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:

 

 Հոդված 40.

Քաղաքապետի գործունեության կազմակերպումը  

 

  1. Քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալի (տեղակալների), վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և համայնքային հիմնարկների միջոցով:

 

Հոդված 41.

Քաղաքապետարանի աշխատակազմը 

 

  1. Քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
  2. Քաղաքապետարանի աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայությունը կարգավորվում է համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ:
  3. Քաղաքապետարանի աշխատակազմն ունի կառուցվածքային (դեպարտամենտ, վարչություն, քարտուղարություն, բաժին, ծառայություն և այլն) և առանձնացված (վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ) ստորաբաժանումներ:
  4. Դեպարտամենտի կազմում կարող են ներառված լինել վարչություններ և (կամ) բաժիններ:
  5. Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները քաղաքապետի կողմից լիազորվելու դեպքում կարող են որպես համայնքի ներկայացուցիչ հանդես գալ դատարանում, ինչպես նաև տալ դատարանում Երևան համայնքի անունից հանդես գալու լիազորագրեր:
  6. Ավագանու որոշմամբ սահմանվում է աշխատակազմին փոխանցվող (սեփականության կամ օգտագործման իրավունքով) գույքի ցանկը, որի տնօրինումը իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:
  7. Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը`

1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը և համակարգումը.

2) հսկողություն է իրականացնում քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքի նկատմամբ և դրանց մասին զեկուցում քաղաքապետին.

3) ապահովում է Երևանի բյուջետային ծախսերի կատարումը.

4) կազմակերպում է Երևանի բնակիչների ընդունելությունը, նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը.

5) հաստատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից զբաղեցված շենքերում և դրանց տարածքում գործող անվտանգության կանոնները և անցագրային ռեժիմը.

6) ըստ անհրաժեշտության սահմանում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների համազգեստի և անհրաժեշտ տարբերանշանների ձևերը:

7) իրականացնում է օրենքով և քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

  1. Քաղաքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը: 

 

Հոդված 42.

 Քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը 

 

  1. Քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է ավագանու աշխատանքները և ապահովում նրա բնականոն գործունեությունը, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

2) առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին կամ աշխատակազմի ղեկավարին. 

3) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անշարժ գույքի հասցեավորումը և համարակալումը, տրամադրում է անշարժ գույքի հասցե.

5) տալիս է համայնքի կամ համայնքի վարչական շրջանների անվանումներըը կամ խորհդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքային կազմակերպությունների ղեկավարներին և հաստատում է նրանց հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.

7) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների, այդ թվում՝ հիմնարկների, կառուցվածքի, աշխատողների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ. 

8) հաստատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը.

9) նշանակում և ազատում է վարչական շրջանի ղեկավարներին.

10) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.

11) վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի ղեկավարի գործունեության նկատմամբ և պատասխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար.

12) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը.

13) ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.

14) Հայաստանի Հանրապետության վարչապետին է առաջարկում օրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր.

15) անհրաժեշտության դեպքում ձևավորում է աշխատանքային խմբեր, այդ թվում՝ մասնագիտական կառույցների մասնագետների և այլ անձանց ներգրավմամբ, որի տրված եզրակացությունները հիմք են քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը կամ ինքնակամ կառույցների օրինականացումը մերժելու համար.

16) Երևանի քաղաքապետին կից համապատասխան բնագավառի խորհրդակցական խորհրդի եզրակացության հիման վրա տրամադրում է ավագանու կողմից հաստատված չափորոշիչներից, կանոններից, պահանջներից և սահմանափակումներից բացառություն նախատեսող թույլտվություններ.

17) ավագանու սահմանած կարգով տալիս է Երևանի վարչական տարածքում կենդանիներ պահելու թույլտվություն.

18) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

  1. Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով լուծում է Երևանի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.

2) մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.

3) օրենքով Երևանի քաղաքապետի համար պատվիրակված այլ լիազորություններ:

 

Հոդված 43.

Քաղաքապետի լիազորությունները ֆինանսների բնագավառում

 

  1. Քաղաքապետը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմում է Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում ավագանուն.

2) տնօրինում է Երևանի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.

3) հսկում է գլխավոր ֆինանսիստի և քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ֆինանսական գործունեությունը.

4) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի ու հողի հարկի գանձումը, տեղական հարկերի և տուրքերի և իրենց մատուցած ծառայությունների դիմաց վճարների, Երևանի սեփականություն համարվող գույքի օգտագործումից և օտարումից մուտքերի գանձումն ու վերահսկումը.

5) Երևանի բյուջեի հարկերը և օրենքով սահմանված այլ մուտքերը (բացառությամբ եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական հարկի գծով) չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.

6) ավագանու առջև հանդես է գալիս բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ.

7) ապահովում է օրենսդրության շրջանակներում քաղաքապետարանում ներքին աուդիտի համակարգի առկայությունը:

 

 Հոդված 44.

Քաղաքապետի լիազորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում

 

  1. Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) «Քաղաքաշինության մասին» օրենքով և այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին քաղաքաշինության ոլորտում վերապահված լիազորությունների մասով քաղաքաշինական գործունեության ոլորտում լիազորությունն իրականացնում է քաղաքապետը.

2) օրենքով սահմանված կարգով տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

3) տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով կազմակերպում է Երևանի վարչական տարածքում գտնվող կառավարման մարմին չունեցող բազմաբնակարան շենքերի կառավարումը.

4) սահմանված կարգով վերաhսկողություն է իրականացնում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության նկատմամբ.

5) որոշում է ընդունում Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի կամ շինությունների առանց շինարարության իրականացման նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ.

6) քաղաքաշինական օբյեկտներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու ծրագիր.

7) ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը. 

7) կազմակերպում է ինքնակամ կառուցման կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները.

8) վերահսկողություն է իրականացնում Երևանի տարածքում գտնվող հողամասերի, շենքերի և շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

9) կազմակերպում է քաղաքային գերեզմանատների գործունեությունը, վերահսկողություն է իրականացնում մասնավոր գերեզմանատների գործունեության նկատմամբ.

10) կազմակերպում է Երևանի սեփականություն համարվող հաղորդակցության ուղիների, ջրամատակարարման համակարգերի, կոյուղու, գազի, ոռոգման, ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.

11) կազմակերպում է աղբահանությունը, փողոցների, հրապարակների, այգիների և ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի մաքրումը, բարեկարգումը և կանաչապատումը, վերահսկում է գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից պարտադիր բարեկարգման իրականացումը.

12) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» և «Թափոնների մասին» օրենքներով նախատեսված այլ լիազորություններ.

13) կազմում է Երևանի քաղաքաշինական կանոնադրության նախագիծը և ներկայացնում ավագանուն.

14) ներկայացնում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված և չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունների քանդման (ապամոնտաժման) և նախկին վիճակի վերականգնման պահանջներ.

15) ներկայացնում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերը և շինությունները օրենդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան շահագործելու և պահպանելու պահանջներ.

16) ներկայացնում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առանձին շինությունների արտաքին պատերի ձևափոխումները, այդ թվում՝ երեսպատման, փոփոխելու և նախկին տեսքին բերելու պահանջներ.

17) սահմանված կարգով կասեցնում է նախագծման թույլտվության և (կամ) շինարարության թույլտվության հայտի, դիմումի քննարկումը , եթե ներկայացված հայտի, դիմումի քննարկման արդյունքում պարզվում են կամ ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնց արդյունքում  առաջանում է  քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխման անհրաժեշտություն, այդ թվում՝ քննարկվող հողամասում քաղաքաշինական գործունեության սահմանափակման կամ բացառման նպատակով, և դիմում է իրավասու մարմիններին համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով: Սույն ենթակետով նախատեսված դեպքում հայտի, դիմումի քննարկումը, իսկ վարչական վարույթ հարուցված լինելու դեպքում՝ վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:

  1. Սույն հոդվածով նախատեսված պահանջները ներկայացվում են գրավոր կերպով, առանց վարչական վարույթի հարուցման, Երևանի քաղաքապետի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի (անձանց) կողմից և ենթակա են կատարման գրավոր պահանջը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում, եթե օրենքով կամ գրավոր ներկայացված պահանջով ավելի երկար ժամանակ սահմանված չէ: Պահանջները փոստային առաքմամբ ուղարկվում են՝ իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով և միաժամանակ տեղադրվում են նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որից հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան պահանջները համարվում են հանձնված (ստացված):
  2. Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) ընդունում է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:

 

 Հոդված 45.

Քաղաքապետի լիազորությունները հասարակական կարգի պահպանության բնագավառում

 

  1. Հասարակական կարգի պահպանության բնագավառում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) հետևում է համակեցության կանոնների պահպանմանը.

2) հետևում է ավագանու հաստատած կարգերի, պայմանների, պահանջների, սահմանափակումների և կանոնների պահանջների պահպանմանը.

3) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում վարչական պատասխանատվության է ենթարկում վարչական իրավախախտում կատարած անձանց և միջոցներ է ձեռնարկում այդ իրավախախտումների կանխարգելման, նվազեցման, կանխման և բացահայտման համար.

4) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների կանխարգելման, նվազեցման, կանխման և բացահայտման նպատակով իրավասու է ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը կամ անձանց տեղաշարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ կատարելու համար, այդ թվում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով կանգնեցնելու տրանսպորտային միջոցներին։ Տրանսպորտի երթևեկությունը և անձանց տեղաշարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաև հավաքների և հանրային միջոցառումների անցկացման ժամանակ.

5) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերի առկայության դեպքում իրավասու է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխել հատուկ տարածք: Հատուկ տարածք կարող են տեղափոխվել նաև երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը.

6) իրավասու է ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ) վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների և այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը. ընդ որում՝

ա) դադարեցումը առաջին անգամ կարող է իրականացվել 5 օր ժամկետով, երկրորդ անգամ՝ 10 օր ժամկետով, երրորդ և հաջորդ բոլոր դեպքերում 1 ամիս ժամկետով,

բ) սույն մասով սահմանված լիազորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ համապատասխան վարչական ակտը ընդունվում է Երևանի քաղաքապետի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից՝ առանց լսումներ իրականացնելու, որով կարող է նախատեսվել համապատասխան ագրեգատը, շենքը, շինությունը կամ այլ օբյեկտը կարող են կապարակնքվել (կնքվել):

7) իրավասու է առգրավելու.

ա) վարչական իրավախախտման կատարման ընթացքում օգտագործվող (վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող) և վարչական իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաները.

բ. Երևանի վարչական տարածքում, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային հատվածում) կամ տանիքին՝ ավագանու սահմանած կարգի, պահանջների, պայմանների, սահմանափակումների խախտմամբ կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեղադրված սարքերը, սարքավորումները (այդ թվում՝ արևային կայանները) դեկորատիվ առարկաները,  այլ պարագաններն ու տարրերը (արտաքին գովազդի տեղաբաշխման միջոցներ, կանգնակներ,  հովանոցներ, ծածկոցներ և այլն).

գ) Երևանի վարչական տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի իմաստով հայտնաբերված տիրազուրկ գույքը.

դ) սույն կետով նախատեսված առգրավումը անհրաժեշտության դեպքում կատարվում է տեխնիկական միջոցների կիրառմամբ, այնպես, որ առգրավվող առարկային պատճառվի նվազագույն վնաս, իսկ առգրավման ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է և կազմվում է առգրավման վերաբերյալ արձանագրություն: Առգրավված գույքի վերադարձման կարգը սահմանում է ավագանին:

8) իրականացնում է համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պահպանություն.

9) իր իրավասության շրջանակներում ապահովում է փողոցներում կամ այլ ընդհանուր օգտագործման տարածքներում երթևեկությունը սահմանափակելու կամ արգելելու որոշումների կատարումը.

10) իրավասու է գրանցելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց՝ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունը արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման, լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաև այլ տեխնիկական և հատուկ միջոցներ.

11) իրավասու է կրելու և կիրառելու հատուկ տեխնիկական միջոցներ (սարքեր, սարքավորումներ, առարկաներ, նյութեր): Հատուկ միջոցների ցանկը, դրանք բնութագրող չափանիշները, հատուկ միջոցները գործադրելու դեպքերը, կարգը և դրանք հատկացնելու, հետ վերցնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է Երևանի քաղաքապետը: Հատուկ միջոցներ կիրառելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված քաղաքապետի լիազորությունները իրականացվում են աշխատակազմի ստորաբաժանումների և Երևանի հասարակական կարգի պահպանության մունիցիպալ ծառայության միջոցով:
  2. Երևանի քաղաքապետը սույն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անհատույց և ազատ ստանում է առցանց հասանելիություն պետական կառավարման համակարգի մարմինների մոտ գտնվող բոլոր էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին:

 

Հոդված 46.

Քաղաքապետի գործառույթները հանրային միջոցառումների կանոնակարգման բնագավառում

 

  1. Հանրային է հավաք չհամարվող այն միջոցառումը (տոնակատարություններ, մշակութային և մարզական միջոցառումներ և այլն), որը տեղի է ունենում բացօթյա վայրում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն), կամ որին կարող են մասնակցել անձինք, որոնց շրջանակը անհատապես որոշված չէ հանրային միջոցառման կազմակերպչի կողմից:
  2. Ծիսակատարությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:
  3. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է քաղաքապետի տեղեկացմամբ: Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով:
  4. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը չի գերազանցելու երեք հարյուրը, ապա տեղեկացում չի պահանջվում, սակայն հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարող է հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել քաղաքապետին:
  5. Տեղեկացումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

1) հանրային միջոցառման վայրը,

2) հանրային միջոցառման սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,

3) մասնակիցների սպասվող թիվը,

4) հանրային միջոցառման անցկացման համար օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները,

5) հանրային միջոցառման կազմակերպչի անունը, ազգանունը և առկայության դեպքում` հեռախոսահամարները։

  1. Քաղաքապետը հանրային միջոցառումն անցկացնելու մասին տեղեկացումը քննարկում է հանրային միջոցառման մասին տեղեկացումը ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Եթե պատասխանի ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա պատասխանը ներկայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
  2. Եթե քաղաքապետին ներկայացված տեղեկացումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հանրային միջոցառման ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել սույն հոդվածի 14-րդ մասում նշված վտանգների առաջացմանը, ապա լիազոր մարմինը հանրային միջոցառման անցկացման համար կարող է առաջադրել պայմաններ։ Դրանք կարող են վերաբերել բացառապես հանրային միջոցառման անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին։
  3. Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հանրային միջոցառման ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին։
  4. Հանրային միջոցառման անցկացման համար սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հանրային միջոցառման նպատակը կամ հանրային միջոցառման մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հանրային միջոցառման անցկացման ժամանակի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնել հանրային միջոցառման փաստացի արգելմանը։
  5. Այլ վայր առաջարկվելու դեպքում մասնավորապես պետք է ապահովվի տեղեկացման մեջ նշված՝ մասնակիցների սպասվող թվով մասնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի տեղեկացման մեջ նշված վայրին։
  6. Հանրային միջոցառման մասին տեղեկացման մեջ հիշատակված ժամանակում և վայրում այլ հանրային միջոցառման անցկացումն ինքնին հիմք չէ հանրային միջոցառման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ։ Հակառակ դեպքում տեղեկացումն ավելի ուշ ներկայացրած հանրային միջոցառման հանդեպ կիրառվում են սույն հոդվածով սահմանված սահմանափակումները:
  7. Եթե ներկայացվել են միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք և հանրային միջոցառում անցկացնելու դիմումներ, ապա նախապատվությունը տրվում է հանրային հավաքին:
  8. Եթե միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, նախապատվությունը տրվում է հանրային հավաքին, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) հանրային միջոցառումն ակնկալվող մասնակիցների թվով էականորեն գերազանցելու է հանրային հավաքի մասնակիցների թիվը, կամ

2) հանրային միջոցառումը նախօրոք պլանավորված է եղել, և դրա տեղափոխումն այլ վայր կառաջացնի անհամարժեք բարդություններ կամ ծախսեր, և հանրային հավաքի անցկացման համար հնարավոր է առաջարկվել այլընտրանքային վայր, որը չի հանգեցնի հավաքի նպատակի աղավաղման կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն չի նվազեցնի դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով չի հանգեցնի հավաքի փաստացի արգելմանը։

  1. Քաղաքապետը կարող է արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե դա անհրաժեշտ է`

1) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության համար.

2) հանրության համար առաջացող էական անհարմարությունները կանխելու համար.

3) շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգը կանխելու համար:

  1. Քաղաքապետը չի կարող արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե միջոցառման անցկացման սահմանափակումների միջոցով հնարավոր է կանխել սույն հոդվածի 14-րդ մասում նշված վտանգները:
  2. Եթե չեն առաջանում սույն հոդվածով սահմանված հանրային միջոցառումն արգելելու հիմքերը, ապա տեղեկացումը համարվում է ի գիտություն ընդունված: Տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին քաղաքապետն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնում տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։
  3. Հանրային միջոցառման կազմակերպիչը`

1) որոշում է հանրային միջոցառման ընթացքը,

2) պարտավոր է ներկա լինել հանրային միջոցառմանը և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,

3) հանրային միջոցառման ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հանրային միջոցառման մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,

4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հանրային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հանրային միջոցառման բնականոն ընթացքը,

5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։

 

 Հոդված 47.

Քաղաքապետի լիազորությունները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում

 

  1. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է քաղաքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, թունելների, արհեստական և ճանապարհային ինժեներական այլ կառույցների՝ շինարարությունը, պահպանումը և շահագործումը.

2) աջակցում է Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.

3) կազմակերպում է Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացառությամբ Երևանի մետրոպոլիտենի).

4) իրականացնում է հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագիր.

5) սահմանված կարգով որոշում է կայացնում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների (ճանապարհային նշաններ, գծանշում, լուսացույցներ, ճանապարհային ցանկապատներ, բազրիքներ, պարապետներ, ուղղորդ կարճասյուներ, անվտանգության կղզյակներ, արհեստական անհարթություններ և այլն) ներդնելու վերաբերյալ, մշակում և հաստատում է ճանապարհային նշանների տարաբաշխումները.

6) իր իրավասության շրջանակներում վերահսկողություն է իրականացնում Երևանի վարչական տարածքում բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) և մատակարարման կազմակերպման լրացուցիչ պահանջների, պայմանների, սահմանափակումների պահպանման նկատմամբ:

  1. Քաղաքապետը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը` ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.

2) կազմակերպում է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները:

 

Հոդված 48.

Քաղաքապետի լիազորությունները հողօգտագործման բնագավառում

 

  1. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.

2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով: 

  1. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական տարածքում գտնվող հողերի ընթացիկ հաշվառումը, ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը, կազմում է Երևանի հողային հաշվեկշիռը.

2) իր լիազորությունների շրջանակում տիրապետում և օգտագործում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականության հողերը:

 

Հոդված 49.

Քաղաքապետի լիազորությունները առևտրի և ծառայությունների բնագավառում

 

  1. Առևտրի և ծառայությունների բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի, կենցաղային և սահմանափակման ենթակա ծառայությունների ոլորտում.

2) ավագանու սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան` առևտրի և ծառայությունների ոլորտի անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին շնորհում է որակի աստիճաններ և կասեցնում ու դադարեցնում է դրանք.

3) Երևանի վարչական տարածքում տալիս է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն.

4) Երևանի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի  միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու ավագանու որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին, սահմանափակումներին համապատասխան, տալիս է ավտոմատ ինքնասպասարկող սարքերի  միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվություն.

5) Երևանի վարչական տարածքում ավագանու սահմանած կարգին համապատասխան տալիս է հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ.

6) Երևանի վարչական տարածքում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում սահմանված կարգով կիրառում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Քաղաքապետի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց:

7) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն.

8) սահմանված կարգով տալիս է Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.

9) որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշելու և համապատասխան նշանով կահավորելու վերաբերյալ.

10) սահմանված կարգով տալիս է Երևանում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվություն.

11) առևտրի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն.

12) համաքաղաքային կանոններին համապատասխան Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.

13) հանրային սննդի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:

  

Հոդված 50.

Քաղաքապետի լիազորությունները կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառում

 

  1. Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական, երիտասարդական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները.

2) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին սույն ոլորտում վերապահված սեփական լիազորությունները:

  1. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.

1) կազմակերպում է համապետական մշակութային, մարզական, երիտասարդական, ինչպես նաև պետական, ազգային տոների, հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ:

 

 Հոդված 51.

Քաղաքապետի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

  1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կառավարում է Երևանի սեփականություն համարվող առողջապահական և մարզական կազմակերպությունները.

2) Երևանի տարածքում ապահովում է համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.

3) կազմակերպում է քաղաքային հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը.

4) «Հանրային առողջապահության մասին » օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով կայացնում է կարանտին սահմանելու մասին որոշում.

5) Երևանի ենթակայության կազմակերպության միջոցով կազմակերպում և իրականացնում է շտապ բժշկական օգնության իրականացումը.

6) ապահովում է սպորտային ենթակառուցվածքների ընդլայնումը Երևան քաղաքում.

7) ապահովում է Երևան քաղաքի հավաքական թիմերի մասնակցությունը հանրապետական և միջազգային խոշոր մրցաշարերին:

  1. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով մասնակցում է պետական սեփականություն համարվող առողջապահական և մարզական կազմակերպությունների կառավարմանը.

2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այդ թվում՝ վերջինիս ենթակայությամբ գործող բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների միջոցով իրականացվող կանխարգելիչ, հակահամաճարակային և կարանտին սահմանելու դեպքում կիրառվող սահմանափակող  միջոցառումների իրականացմանը.

3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով գնահատում է Երևանի բնակիչների առողջության ցուցանիշները և առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին.

4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է Երևանում պետական առողջապահական միջոցառումների իրականացմանը։

 

Հոդված 52.

Քաղաքապետի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում

 

  1. Սոցիալական պաշտպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունը.

1) կազմակերպում է քաղաքային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը

2) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին սույն ոլորտում վերապահված սեփական լիազորությունները:

  1. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) իրականացնում է օրենքներով սույն ոլորտում համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունները.

 

 Հոդված 53.

Քաղաքապետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

 

  1. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) մշակում և իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.

2) քաղաքապետը ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար Երևանի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը:

  1. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երևանի տարածքում.

2) աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների, անտառային տարածքների պահպանությանը և օգտագործմանը, այդ տարածքներում որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը։

 

Հոդված 54.

Քաղաքապետի հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ

 

  1. Քաղաքապետը պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում`

1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ.

2) պետական կառավարման համակարգի Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երևանին առնչվող խնդիրների վրա.

3) Երևանի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ինչպես նաև հողազավթումների և այլ իրավախախտումների կանխման և արգելման հետ կապված` կարող է դիմել ոստիկանություն և ստանալ համապատասխան աջակցություն, որի պարագայում ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Երևանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով.

4) քաղաքապետը ոստիկանությանը տեղեկացնում է Երևանում կազմակերպվող միջոցառումների (ներառյալ` հավաքների և հանրային միջոցառումների) վերաբերյալ, որի պարագայում ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ այդ միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պահպանելու, ինչպես նաև Երևանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով.

5) քաղաքապետն իրավունք ունի պետական կառավարման համակարգի մարմին ներկայացնելու գրավոր, փաստարկված առաջարկություն` վերջինիս տարածքային ծառայության գործունեության վերաբերյալ։

 

Հոդված 55.

Քաղաքապետի լիազորությունները արտակարգ իրավիճակներում   բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում

 

  1. Քաղաքապետը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է.

2) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքապետն իրականացնում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և բնագավառը կարգավորող այլ օրենքներով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ:

 

Հոդված 56.

Քաղաքապետի լիազորությունները էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրեհեռացման գազամատակարարման բնագավառներում

 

  1. Էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) Երևանի տարածքում էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, ջրահեռացման, խնդիրների առնչությամբ քաղաքապետը հրավիրում է համապատասխան կազմակերպությունների պաշտոնատար անձանց, անցկացնում է խորհրդակցություններ և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա.

2) էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գերիշխող օպերատորները, ինչպես նաև էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, հեղեղատար համակարգի սպասարկման, գազամատակարարման բնագավառներում ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները յուրաքանչյուր տարին մեկ քաղաքապետին են ներկայացնում հաղորդում` իրենց կատարած աշխատանքների ու պլանավորվող միջոցառումների վերաբերյալ. առանց քաղաքապետին նախօրոք տեղեկացնելու և նրա հետ համաձայնեցնելու` այս կազմակերպություններն իրավունք չունեն 3 ժամից ավելի երկար ժամանակով դադարեցնելու էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարումը, բացառությամբ վթարային դեպքերի:

 

Հոդված 57.

Քաղաքապետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում

 

  1. Երևան քաղաքում պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.

2) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:

3) իրականացնում է «Պաշտպանության մասին» օրենքով համայնքի ղեկավարին վերապահված այլ լիազորություններ.

  1. Պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.

1) ապահովում է Երևան քաղաքի վարչական շրջանների աշխարհազորային պայմանական բրիգադների համալրումն աշխարհազորայիններով` Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների հաշվառված քաղաքացիներից:

 

Հոդված 58.

Քաղաքապետի՝ համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները

 

  1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված սեփական և պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաև ավագանու սահմանած կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:
  2. Համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են քաղաքապետարանի կանոնադրությամբ:

 

 

Գ Լ ՈՒ Խ   4

ԵՐԵՎԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Հոդված 59.

Երևանի սեփականությունը

 

  1. Երևանը ունի սեփականություն, որի իրավունքը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:
  2. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Երևանի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:
  3. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ղեկավարը ենթարկում է գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք ավագանին հաստատում է առաջիկա նիստում:
  4. Քաղաքապետն ավագանու հաստատմանն է ներկայացնում Երևանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգը, դրան համապատասխան՝ տնօրինում է Երևանի սեփականություն համարվող գույքը:
  5. Երևանին նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ տրվող գույքը ընդունվում է քաղաքապետի որոշմամբ:

 

 Հոդված 59.

Երևանի բյուջեն

                    

  1. Երևանի բյուջեն Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երևանի զարգացման ծրագրի, Երևանի ավագանու և քաղաքապետի՝ սույն օրենքով և այլն օրենքներով սահմանված լիազորությունների իրականացմանը:
  2. Երևանի բյուջեն ընդունվում է մեկ տարով:
  3. Բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից: Բյուջեն կատարվում է օրենքով սահմանված կարգով:
  4. Երևանի բյուջեից քաղաքապետի պատվիրակված լիազորությունների իրականացումը չի կարող ֆինանսավորվել սույն օրենքի 62-րդ հոդվածով սահմանված (բացառությամբ 20-րդ կետում նշվածի) մուտքերի աղբյուրներից:
  5. Տվյալ տարվա համար հաստատվող Երևանի բյուջեում սույն օրենքի 62-րդ հոդվածում ներկայացված մուտքերի աղբյուրներից (բացառությամբ 3-5-րդ, 18-րդ, 20-րդ, 23-28-րդ կետերում նշվածների) միջոցների ստացումների ընդհանուր ծրագրված ծավալի առնվազն 3 տոկոսը նախատեսվում է համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված լիազորությունների ֆինանսավորման համար:
  6. Երևան համայնքի բյուջեի հետ կապված սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով, այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

 

Հոդված 60.

Երևանի բյուջեի քննարկումը և հաստատումը

 

  1. Քաղաքապետը Երևանի բյուջեի նախագիծը ավագանու քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն 20 օր առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով Երևանին տրամադրվող դոտացիայի նախնական թիվը փոփոխվում է, ապա քաղաքապետը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:
  2. Երևանի բյուջեի նախագիծը քննարկվում է ավագանու օրենքի ուժով հրավիրվող նիստում, որը տեղի է ունենում նստաշրջանի վերջին օրվա նախորդող շաբաթվա երեքշաբթի օրը, իսկ բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով և ավագանու կանոնակարգով:
  3. Երևանի բյուջեն չընդունվելու դեպքում բյուջեի նոր նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել ավագանին՝ համաձայնեցնելով քաղաքապետի հետ, կամ քաղաքապետը՝ հրավիրելով ավագանու արտահերթ նիստ:
  4. Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը Երևանի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում քաղաքապետը պարտավոր է կատարել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:
  5. Բյուջետային տարվա ընթացքում քաղաքապետը կարող է տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ հաստատված հատկացումների ընդհանուր գումարի մինչև 10 տոկոսի սահմաններում վերաբաշխել հաստատված հատկացումների գումարները այդ որոշմամբ սահմանված ծախսային ծրագրերի միջև: Բյուջետային տարվա ընթացքում քաղաքապետը կարող է կատարել յուրաքանչյուր ծրագրի գծով Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 17 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև, եթե տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
  6. Պետական լիազորված մարմինը մեթոդական և խորհրդատվական օգնություն է ցույց տալիս Երևանի բյուջեի նախագծի մշակման նախապատրաստման ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վերահսկում է բյուջետային գործընթացը:
  7. Երևանի բյուջեն կազմելու և ներկայացնելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով:

 

Հոդված 61.

Երևանի բյուջեին ներկայացվող պահանջները

 

  1. Բյուջետային տարվա համար Երևանի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերով նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:
  2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը՝ բյուջեի դեֆիցիտը (այսուհետ՝ պակասուրդ):
  3. Երևանի բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու, Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխառությունների վերադարձից ստացվող, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով կատարված մասնավորեցումների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից Երևանի բյուջե օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին: Երևանի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:
  4. Երևանի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է Երևանի ավագանու՝ տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին որոշմամբ:
  5. Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող Երևանի բյուջեի՝

1) վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված պակասուրդի գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա Երևանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող տարիներին Երևանի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխառությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք և նախորդ տարիներին ստացված փոխառության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը.

2) ֆոնդային մասի պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող բյուջետային տարվա Երևանի բյուջեի փաստացի ստացված սեփական եկամուտների 30 տոկոսը, ընդ որում, միայն համայնքային պարտքային արժեթղթերի թողարկումից և տեղաբաշխումից միջոցների զուտ մուտքերի գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող բյուջետային տարվա Երևանի բյուջեի փաստացի ստացված սեփական եկամտի 25 տոկոսը:

  1. Եթե Երևանի բյուջեն հաստատվում է առանց պակասուրդի, ապա պետական լիազորված մարմինը բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է միայն իրավական վերահսկողություն:
  2. Երևանի բյուջեի պակասուրդային լինելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ վերջինիս սահմանած կարգով մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր:
  3. Ծրագրի իրականացման ժամանակահատվածում այն բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ վարկային պարտքը մարելու ծրագրի իրականացման առնչությամբ:
  4. Երևանի բյուջեում պետք է առանձին բաժիններով սահմանվեն Երևանի վարչական շրջանների ծախսերը:

 

 Հոդված 62.

Երևանի բյուջեի ձևավորման աղբյուրները

 

  1. Երևանի բյուջեն ձևավորվում է Երևանի բյուջեին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերի աղբյուրներից, ներառյալ՝

1) հողի հարկ՝ Երևանի վարչական տարածքում գտնվող հողի համար.

2) գույքահարկ՝ Երևանի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

3) Երևանի տարածքում գանձվող եկամտային հարկից մասհանումներ.

4) Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումներ.

5) բնապահպանական հարկից մասհանումներ.

6)  հողի հարկի, գույքահարկի և տեղական հարկերի գծով Երևանի բյուջե կատարվող վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ.

7) պետական տուրք` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար.

8) պետական տուրք` նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.

9) տեղական հարկեր, տուրքեր և վճարներ.

10) Երևանի սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, ինչպես նաև Երևանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող այն հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, որոնց կառավարումը հանձնված է Երևանի քաղաքապետին.

11) Երևանի սեփականություն համարվող այլ գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ.

12) վարչական իրավախախտումների համար քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ.

13) Երևանի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից Երևանի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ.

14) քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող և Երևանի բյուջեի եկամուտներին հաշվանցման ենթակա վճարներ.

15) Երևանի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով Երևանին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհամարվող գույքի օտարումից եկամուտներ.

16) պետության կողմից քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար Երևանի բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ.

17) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով Երևանին որպես սեփականություն անցած դրամական միջոցներ.

18) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, ներառյալ` համայնքի սեփականություն համարվող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող, ինչպես նաև համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցներ.

19) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ.

20) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ).

21) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ.

22) վարկերի և փոխառությունների ձևով ներգրավված միջոցներ, ընդ որում` քաղաքապետարանի թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ.

23) Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին Երևանի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը.

24) Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, ներառյալ` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներ` ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով, որոնք ուղղվում են Երևանի բյուջեի ֆոնդային մաս` համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը: Նշված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

25) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում առաջացած ֆինանսական միջոցներ, եթե ՊՄԳ ծրագիրը նախատեսում է Երևանի համար նման ֆինանսական միջոցների առաջացում:

  1. Եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական հարկի գումարներից Երևանի բյուջե կատարվող մասհանումների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

 

Հոդված 63.

Երևանի բյուջեի վարչական և ֆոնդային մասերը

 

  1. Երևանի բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին Երևանի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները՝ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
  2. Երևանի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), պետության կողմից պատվիրակված լիազորությունների կատարման և ֆոնդային մասի միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխառությունների մարումը, ինչպես նաև բյուջետային փոխառությունների տրամադրումը:
  3. Երևանի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի, փոխառությունների և տեղաբաշխված պարտքային արժեթղթերի մարումը, Երևանի համայնքային (բյուջետային) երաշխիքներով երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարների վճարումը, ինչպես նաև բյուջետային փոխառությունների տրամադրումը:

 

Հոդված 64.

Երևանի բյուջեի պահուստային ֆոնդը

 

  1. Երևանի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:
  2. Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների մինչև 30 տոկոսի չափով:
  3. Երևանի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը: Երևանի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել ֆոնդային մաս: Ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման համար՝ ավագանու առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղելու դեպքերի (ընդ որում` այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության մեկ երկրորդը):
  4. Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն ավագանու որոշմամբ: Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչև նույն բյուջետային տարվա ավարտը ամբողջ ծավալով Երևանի բյուջեի ֆոնդային մաս չվերադարձնելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու ծրագիր` մեկ բյուջետային տարվա կտրվածքով: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա Երևանի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրաված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:

 

Հոդված 65.

Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

 

  1. Երևանի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը Երևանի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:
  2. Երևանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է՝

1) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված՝ առկա պարտավորությունների կատարմանը.

2) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է Երևանի բյուջեի ֆոնդային մաս՝ ավագանու որոշմամբ սահմանված ելքերի ֆինանսավորման համար:

 

 Հոդված 66.

Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը

 

  1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
  2. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն Երևանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:

 

Հոդված 67.

Երևանի բյուջեի կատարումը

 

  1. Քաղաքապետը Երևանի բյուջեի հիման վրա ճշտում է քաղաքապետարանի աշխատակազմի, դրա կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և քաղաքային ենթակայության կազմակերպությունների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:
  2. Քաղաքապետը օրենքով սահմանված կարգով ապահովում է բյուջեի կատարումը և հսկում է ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:
  3. Երևանի ենթակայության կազմակերպությունների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:

 

 Հոդված 68.

Երևանի բյուջեի կատարման սպասարկումը 

 

  1. Երևանի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ՝ գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով, որտեղ Երևանն ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:
  2. Երևանի հաստատված բյուջեն, ինչպես նաև բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում են Երևանի բյուջեն սպասարկող գանձապետական ստորաբաժանում, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են Երևանի բյուջեով, և ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձապետական ստորաբաժանում ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. 3. Գանձապետական ստորաբաժանումները Երևանի բյուջեի մուտքերի և ելքերի մասին քաղաքապետին ներկայացնում են ամենօրյա տեղեկություններ:

 

Հոդված 69.

Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունը

 

  1. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Երևանի ավագանին, որն իրավազոր է ստուգելու յուրաքանչյուր բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջելու հաշվետվություններ՝ կատարված ծախսերի վերաբերյալ:
  2. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից:
  3. Պետությունը Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Հաշվեքննիչ պալատի միջոցով` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

 

Հոդված 70.

Երևանի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը

 

  1. Քաղաքապետը Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
  2. Քաղաքապետի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինն ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները:
  3. Ավագանու նիստում քաղաքապետը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս անհրաժեշտ բացատրություններ:
  4. Ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անցկացնում է անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում կարող է դիմել համապատասխան իրավասու մարմինների:
  5. Ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
  6. Ավագանու նիստում Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
  7. Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև Երևանի ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման և հաստատման ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
  8. Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման և հաստատման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով:

 

Հոդված 71.

Երևանի զարգացման ծրագրերը

 

  1. Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:
  2. Քաղաքապետը կազմում և ավագանուն է ներկայացնում Երևանի զարգացման հնգամյա և անհրաժեշտության դեպքում այլ ծրագրերը:
  3. Ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում ավագանուն:
  4. 4. Երևանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երևանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում:
  5. Ավագանու ընտրության դեպքում՝ նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվելու պահից եռամսյա ժամկետում Երևանի քաղաքապետը՝ կարող է նախաձեռնել զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում, այդ թվում՝ Երևանի ավագանու հաստատմանը ներկայացնել նոր զարգացման ծրագիր:
  6. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և այլ անհրաժեշտ տվյալներ:

 

 Հոդված 72.

Երևանի բյուջեի փոխառու միջոցների ներգրավումը

 

  1. Քաղաքապետը Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը կատարելու նպատակով պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ներգրավել փոխառու միջոցներ՝

1) ստանալ վարկեր և այլ փոխառություններ (այլ համայնքի բյուջեից փոխառություն ստանալու համար պահանջվում է նաև փոխառություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը).

2) թողարկել և տեղաբաշխել պարտքային արժեթղթեր:

  1. 2. Յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի (փոխառության) մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարի՝ մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների վճարման պայմաններով նախատեսված տարեկան գումարի ընդհանուր չափը չպետք է գերազանցի տվյալ տարվա համար պլանավորված սեփական եկամուտների տարեկան 15 տոկոսը:
  2. Սույն հոդվածով փոխառու միջոցներ ներգրավելու պայմանագրերից բխող Երևանի պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ կարող են լինել միայն Երևանի բյուջեի եկամուտները, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները (բացառությամբ համայնքային պարտատոմսերի), սեփականության իրավունքով երրորդ անձանց պատկանող գույքի գրավը և ապահովման այլ միջոցները:
  3. Երևանի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխառություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխառությունների տրամադրման դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ Երևանի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի գնման դեպքերի):
  4. Սույն օրենքի իմաստով Երևանի բյուջեի սեփական եկամուտ է համարվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը, բացառությամբ պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման համար հատկացվող միջոցների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1.2-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը:

 

Հոդված 73.

Երևանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները

 

  1. Երևանի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով Երևանի մատուցած ծառայությունների համար ավագանին սահմանում է վճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայությունների սակագները հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
  2. Ծառայությունների դիմաց գանձվող գումարները ուղղվում են Երևանի բյուջե:

 

Հոդված 74.

Երևանի բյուջեի մուտքերի ապահովումը

 

  1. Հողի հարկի, գույքահարկի, տեղական հարկերի, տուրքերի և վճարների, պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, Երևանի սեփականություն համարվող գույքի վարձավճարների, Երևանի մասնակցությամբ կազմակերպությունների՝ իրենց հասանելիք շահույթի մասնաբաժնի, ինչպես նաև Երևանի սեփականության օտարումից ստացվող գումարների և պարտադիր այլ վճարների մուտքագրումը Երևանի բյուջե ինքնուրույն ապահովում են Երևանի համապատասխան ստորաբաժանումները: Այլ մուտքերը Երևանի բյուջե ապահովվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
  2. Ազգային ժողովի ընդունած օրենքներով Երևանի եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի։

 

Հոդված 75.

Երևանի հանդեպ առկա գումարային պարտավորությունների  հաշվառումը

 

  1. Երևան համայնքի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) (այսուհետև՝ Վճարող) օրենքի, դատական ակտի, վարչական ակտի, պայմանագրի կամ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքով ծագած գումարային պարտավորությունների (այսուհետև՝ Պարտավորություն) հաշվառումը իրականացվում է էլեկտրոնային մեկ միասնական համակարգի (այսուհետև՝ Համակարգ) միջոցով, որում յուրաքանչյուր պարտավորության հաշվառում իրականացվում է ըստ Վճարողի համար ինքնաշխատ ձևով ստեղված անձնական քարտի:
  2. Համակարգում աձնական քարտը հաշվառվում է ըստ ֆիզիակական անձի հանրային ծառայությունների համարանիշի (բացակայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ օտարերկրյա)), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարին (բացակայության դեպքում՝ նույնականացնող այլ համարժեք տվյալի) համապատասխան:
  3. Համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են քաղաքապետի որոշմամբ, որը պետք է ունենա նվազագույնը հետևյալ հնարավորությունները՝

1) Համակարգում էլեկտրոնային եղանակով գրանցման (նույնականացման միջոցով) և անձնական քարտի տեսանելիության հնարավորություն,

2) սույն օրենքի 75-րդ հոդվածի 9-րդ և 14-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման հնարավորությունը,

3) իրական ժամանակում առցանց եղանակով Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորությունների և դրանց մարումների դիտման հնարավորություն,

4) միասնական հաշվում առկա գումարների մնացորդի վերաբերյալ տեղեկատվության դիտման հնարավորություն,

5) Վճարողի անձնական քարտի քաղվածքի արտատման հնարավորություն,

6) միասնական հաշվին վճարված գումարների սույն օրենքով նախատեսված դեպքում հետ վերադարձնելու դիմումներ ներկայացնելու հնարավորություն,

7) ընթացիկ և ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ նույնականացված Վճարողներին ինքնաշխատ ձևով տեղեկացնելու հնարավորություն,

8) ժամկետանց պարտավորությունների գանձման նպատակով օրենսդրության պահանջներին համապատասխան գործողությունների կատարման հնարավորություն:

 

Հոդված 76.

Երևանի հանդեպ առկա գումարային պարտավորությունների իրականացման կարգը

  1. Վճարողի անձնական քարտում հաշվառված պարտավորությունները մարվում են Երևան համայնքի հանդեպ առկա Պարտավորությունների կատարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող Պարտավորությունների միասնական հաշվից (այսուհետև՝ Միասնական հաշիվ):
  2. Միասնական հաշվի գումարը ձևարվորվում է միասնական հաշվին կատարված վճարումներից կամ դատական ակտի կամ վարչական բողոքի արդյունքում ընդունած որոշման հիման վրա կամ Երևան համայնքի կողմից կատարված վերահաշվարկի արդյունքում Պարտավորության վերացման կամ պակասեցման կամ որևէ մարված Պարտավորության մասով արտոնություն ձեռք բերելու արդյունքում միասնական հաշվին համայնքի կողմից վերադարձված գումարից:
  3. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են միասնական հաշվին` դրանց վճարման կամ վերադարձման օրվա ամսաթվով:
  4. Միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում համայնքի եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:
  5. Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորությունները մարվում են նախ միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև՝ գանձապետարանի կողմից վարվող համայնքի բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են ինքնաշխատ ձևով սույն մասում նշված գումարների առկայության օրով, իսկ դրանց կատարման օր է համարվում պարտավորությունների ինքնաշխատ ձևով մարվելու օրը:
  6. Մարումը կատարվում է, եթե Միասնական հաշվին վճարումը կատարելիս Վճարողի կողմից նշվել է սույն օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալները: Սույն մասով նշված տվյալները չնշելու կամ սխալ կամ ոչ լիարժեք նշելու դեպքում մարումը չի կատարվում և Պարտավորությունը համարվում է չկատարված:
  7. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին, անկախ դրանք Միասնական հաշվին մուտքագրելու ժամանակ նշված վճարման նպատակից, առաջնահերթ մարվում են Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորության կատարման ժամկետը լրացած սույն մասում նշված պարտավորությունները, հետևյալ հերթականությամբ՝

1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտով կամ համաձայնագրով սահմանված համայնքին պատճառված վնասների հատուցման վճարի,

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտով կամ համաձայնագրով սահմանված համայնքի կողմից կատարված ծախսերի հատուցման գումարի,

3) համայնքի օգտին վճարման ենթակա տուժանքի գումարների,

4) անբողոքարկելի դարձած վարչական ակտերով նշանակված տուգանքների գումարի,

5) աղբահանության վճարի,

6) վարձակալության վճարի,

7) գույքահարկի,

8) հողի հարկի,

9) անշարժ գույքի հարկի,

10) փոխադրամիջոցի գույքահարկի,

11) տեղական տուրքերի,

12) տեղական վճարների (բացառություն վճարովի ավտոկայանատեղերի համար մեկ ժամվա կամ մեկ օրվա համար կատարված վճարումների).

  1. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված պարտավորությունները մարվում են՝ անկախ վճարողի այլ պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից:
  2. Միասնական հաշվում առկա գումարները մինչև Պարտավորությունների կատարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ Վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ կարող են ուղղվել Վճարողի նշած Պարտավորությունների մարմանը: Վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգը չկիրառելու դեպքում Պարտավորությունների կատարման վերջնաժամկետի օրը Միասնական հաշվում առկա գումարներից մարումներն իրականացվում են սույն հոդվածով սահմանված կարգով:
  3. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո Վճարողի այլ պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած պարտավորության հերթականության:
  4. Միասնական հաշվի գումարներից սկզբում մարվում են Պարտավորությունների սկզբնական գումարները, այնուհետև՝ տույժերի, որից հետո տուգանքների գումարները, իսկ Պարտավորությունների մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նրանք, որոնց կատարման՝ վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում:
  5. Միասնական հաշվում սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հերթականությունից տարբերվող հերթականությամբ մարումները կատարվում են միայն պետական կառավարման մարմինների կամ դատական համակարգի մարմինների կամ սնանկության գործով կառավարիչների կողմից վճարված գումարներից:
  6. Վճարողը իրավունք ունի ցանկացած պահի հետ ստանալու Միասնական հաշվին առկա գումարները, քանի դեռ դրանց հաշվին սույն օրենքով սահմանված կարգով մարումներ չեն իրականացվել կամ անկախ այդ հանգամանքից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Ընդ որում՝ գումարի վերադարձը իրականացվում է Համակարգի միջոցով ներկայացված դիմումի կամ դատական ակտի հիման վրա՝ դիմումի ներկայացման կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ստացման օրը: Միասնական հաշվին առկա գումարների հաշվին պարտավորության մարում կատարվելու դեպքում, նշված գումարները վճարողի կողմից հետ ստացվել չեն կարող, բացառությամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:
  7. Վճարողը Միասնական հաշվին առկա գումարները, քանի դեռ դրանց հաշվին սույն օրենքով սահմանված կարգով մարումներ կատարված չեն, կարող է ուղղել այլ անձի Պարտավորությունների մարմանը՝ համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ:
  8. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ միասնական հաշվի գումարներից մարումներ չեն կատարվում, իսկ մահվան կամ մահացած ճանաչելու օրվանից հետո կատարված մարումները ենթակա են վերադարձման միասնական հաշվին, իսկ հետագայում՝ միասնական հաշվին առկա գումարների մնացորդները, ինչպես նաև գերավճարները ենթակա են վերադարձման նրա ժառանգին (մեկից ավելի ժառանգների դեպքում՝ ժառանգներին):

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

Հոդված 77.

Վարչական շրջանի ղեկավարին ներկայացվող պահանջները, նշանակման և լիազորությունների դադարեցման կարգը

 

  1. Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է, որին կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
  2. Վարչական շրջանի ղեկավարին նշանակում և նրա լիազորություւնները դադարեցնում է քաղաքապետը:
  3. Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավար նշանակելու նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները ուղարկում է ավագանու խմբակցությունների ղեկավարներին:

 

  Հոդված 78.

Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը

 

  1. Վարչական շրջանի ղեկավարը`

1) գործում է քաղաքապետի անունից: Քաղաքապետը պատասխանատու է վարչական շրջանի ղեկավարի գործունեության համար.

2) իր աշխատակազմի կառուցվածքի, աշխատողների թվաքանակի և հաստիքացուցակի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին.

3) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

4) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կարգադրություններ.

5) իրականացնում է քաղաքապետարանի կանոնադրությամբ սահմանված լիազորություններ.

6) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.

7) կատարում է Երևանի բնակիչների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում տրված հանրագրերն ու դիմումները.

  1. Վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի գործունեության կարգը սահմանում է Երևանի ավագանին։

    

Հոդված 79.

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը

 

  1. Վարչական շրջանի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է իր աշխատակազմի միջոցով: Վարչական շրջանի աշխատակազմի աշխատողները, բացառությամբ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (տեղակալների), տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքային ծառայողներ են:
  2. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բաղկացած է վարչական շրջանի ղեկավարի տեղակալից (50000 և ավելի բնակիչ ունեցող վարչական շրջանում վարչական շրջանի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ), աշխատակազմի քարտուղարից, բաժինների ղեկավարներից, ինչպես նաև հաստիքացուցակով նախատեսված այլ աշխատողներից:
  3. Վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակվելուց հետո իր լիազորությունները վայր է (են) դնում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները):
  4. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, բաժինների ղեկավարները և այլ աշխատողներ իրականացնում են քաղաքապետարանի կանոնադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները:

 

Հոդված 80.

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները)

 

  1. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները) իրականացնում է (են) քաղաքապետարանի կանոնադրությամբ իրեն (իրենց) վերապահված լիազորությունները:
  2. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում է Երևանի քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի առաջարկության հիման վրա:
  3. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալին պաշտոնից ազատում է Երևանի քաղաքապետը:
  4. Վարչական շրջանի ղեկավարի բացակայության ժամանակ վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ տեղակալը (տեղակալներից մեկը) իրականացնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները: Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու անհնարինության դեպքում վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:
  5. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (տեղակալների) պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:
  6. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալներից մեկը) վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:

 

Հոդված 81.

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը

 

  1. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և քաղաքապետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես`

1) աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.

2) վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստման կազմակերպումը.

3) վարչական շրջանի ղեկավարի կողմից Երևանի բնակիչների ընդունելության կազմակերպումը, նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի հսկողությունը.

4) վարչական շրջանի ղեկավարի որոշումների կատարման, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 82.

Վարչական հսկողության նպատակները

 

  1. Վարչական հսկողության նպատակները տեղական ինքնակառավարման իրավունքի պաշտպանությունն են և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պատշաճ իրականացումը:

 

Հոդված 83.

Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները

 

  1. Քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը:
  2. Ավագանու և քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:
  3. Քաղաքապետին պատվիրակված յուրաքանչյուր լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողություն է իրականացնում մասնագիտական հսկողության համապատասխան բարձրագույն մարմինը. այն պետական մարմինը, որի իրավասության մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած տվյալ լիազորությունը: Եթե այդ լիազորությունը չի ներառվում որևէ պետական մարմնի իրավասության մեջ, ապա այդ լիազորության առումով մասնագիտական հսկողության բարձրագույն մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը:
  4. 4. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված լիազորության նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն իրականացնում է մասնագիտական հսկողություն: 
  5. 5. Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները Երևանում մասնագիտական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի համաձայնությունը ստանալուց հետո:
  6. 6. Ավագանու և քաղաքապետի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

Հոդված 84.

Վարչական հսկողության կանխարգելիչ (պրևենտիվ) միջոցները

 

  1. Իրավական հսկողության մարմինը պարտավոր է Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց պահանջով տալ պաշտոնական պարզաբանումներ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
  2. Իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինը կոնկրետ գործով իրավասու է բավարար հիմքերի առկայության դեպքում ծանոթանալու դրա հետ կապված ավագանու և քաղաքապետի (քաղաքապետարանի) մոտ առկա բոլոր փաստաթղթերին: Նա կարող է այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, ստուգել նրանց գործողությունների, անգործության իրավաչափությունը, ինչպես նաև պահանջել դրա հետ կապված զեկույցներ և փաստաթղթեր (տեղեկատվություն ստանալու իրավունք):
  3. Սույն օրենքով նախատեսված համաձայնությունները տալիս է իրավական հսկողության մարմինը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 85.

Իրավական հսկողության միջոցառումների բողոքարկումը

 

  1. Իրավական հսկողություն իրականացնող մարմինների որոշումները, գործողությունը կամ անգործությունը քաղաքապետը կարող է բողոքարկել դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 86.

Երևանին փոխանցվող սեփականությունը և Երևանի ֆինանսավորումը

 

  1. Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Երևանին: Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը:
  2. Մինչև Երևանի ավագանու առաջին ընտրությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սեփականության իրավունքով Երևանին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը, ներառյալ` Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը:»:

 

 

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են, իսկ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում «4-րդ և 5-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ, 5-րդ կետերով և 2-րդ մասով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

            «2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գնումը կարող է կատարվել մեկ անձից նաև համայնքի ավագանու սահմանած դեպքերում՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում տվյալ տարվա համար հաստատված համայնքի բյուջեի ընդհանուր չափի մեկ տոկոս գումարի չափով գնումներ կատարելու համար: Ընդ որում, նշված չափի հաշվարկման մեջ չեն ներառվում սույն հոդվածով նախատեսված մյուս հիմքերով կատարված գնումների գումարի չափերը:»:

            Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է, իսկ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «Հոդված 11. Արտաքին գովազդ

  1. Արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով:
  2. Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները սահմանում է համայնքի ավագանին:
  3. Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաև նախատեսված վահանակներից դուրս հայտարարությունների տեղադրումը:
  4. Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաև պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում և նրանց տարածքում:»:

          Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքի ընդունումից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

            Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր 6-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «6) Այլ անձին սեփականության իրավունքով պատկանող շենքերով, շինություններով զբաղեցված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման իրավունքը, բացառությամբ հողամասի այն հատվածի (մասի), որում ամրակայված է շենքը, շինությունը, օգտագործման պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո դադարում է մասնակի՝ հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա՝ առանց հողամասի բաժանում կատարելու՝ հողամասի հատակագծին համապատասխան:»:

            Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «աշխատակազմի քարտուղար» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2․ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«2. Համայնքային քաղաքական, համայնքային վարչական, համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համայնքային ծառայողներ չեն համարվում:»։

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարները սույն օրենքի ուժով համարվում են համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարներ՝ առանց պաշտոններից ազատման:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի ամբողջ տեքստում «աշխատակազմի քարտուղար» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարները սույն օրենքի ուժով համարվում են համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարներ՝ առանց պաշտոններից ազատման:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

1) 5-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

             «6. Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում համապատասխանաբար նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները, որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների, ինպես նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը: Նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նոր նշանակումը կատարվում է համապատասխանաբար նախարարի նշանակման, իսկ համայնքի ղեկավարի դեպքում՝ պաշտոնի ստանձնման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:»:

            2) 8-րդ հոդվածի 10-րդ մասում «Հանրապետության նախագահը և վարչապետը» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահը, վարչապետը և Երևանի քաղաքապետը» բառերով, իսկ «Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն կարող կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված աշխատանքները» բառերը փոխարինել «Պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն կարող կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված աշխատանքները» բառերով.

3) 34-րդ հոդվածում «համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների» բառերը փոխարինել «համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարների» բառերով, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի» բառերով, իսկ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարները սույն օրենքի ուժով համարվում են համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարներ՝ առանց պաշտոններից ազատման:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «3-րդ մասի 1-6-րդ կետերում» բառերը փոխարինել «3-րդ մասի 1-7-րդ կետերում» բառերով.

2)  3-րդ մասում լրացնել նոր 7-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի:».

Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Տեղական հարկերի և (կամ) տեղական վճարների գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա տեղական հարկի, վճարի, ինչպես նաև դրանց գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկային պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին: Սույն մասով սահմանված հարկային պարտավարությունների կատարումը (մարումն) իրականացվում է սույն Օրենսգրքով և համայնքի հանդեպ առկա հարկային պարտավորությունների իրականացման կարգը սահմանող այլ իրավական ակտերով սահմանված կարգով և հերթականությամբ:».

Հոդված 3. Oրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետում և 103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «համայնքային կառավարչական հիմնարկների» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ համայնքային հիմնարկների)» բառերը.

Հոդված 4. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 58-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել նոր 59-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«59) 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ներհամայնքային երթուղու շահագործման կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ տրոլեյբուսներով ներհամայնքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունը:».

Հոդված 5. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 26-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել նոր 27-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«27) 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ներհամայնքային երթուղու շահագործման կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ տրոլեյբուսներով ներհամայնքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտները:».

Հոդված 6. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 20-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել նոր 21-րդ կետ՝ հետևյալ բովանդակութամբ.

«21) 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ներհամայնքային երթուղու շահագործման կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ տրոլեյբուսներով ներհամայնքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության գծով կատարվող ծախսերը:».

Հոդված 7. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում, կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված` հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների (ավտոկայանատեղիների, ավտոհանգրվանների) սեփականատերերին՝ բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների մասով:».

Հոդված 8. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

 «2. Անշարժ գույքի պետական գրանցման կամանշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նոր վկայական տրամադրելու դեպքում անշարժ գույքի հարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև անշարժ գույքի պետական գրանցման կամ նոր վկայականի տրամադրման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ անշարժ գույքի մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև անշարժ գույքի պետական գրանցումը կամ նոր վկայականի տրամադրումը:

  1. Անշարժ գույքի պետական գրանցման կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նոր վկայականի տրամադրման դեպքում անշարժ գույքի հարկ վճարող կազմակերպությունները մինչև անշարժ գույքի պետական գրանցման կամ նոր վկայականի տրամադրման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար տվյալ համայնքում գտնվող անշարժ գույքի հարկով հարկման բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև անշարժ գույքի պետական գրանցումը կամ նոր վկայականի տրամադրումը:
  2. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը սույն հոդվածով նախատեսված դեպքերում անշարժ գույքի պետական գրանցումն իրականացնում է, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նոր վկայականը տրամադրում է հաշվառող մարմինների կողմից տրված` անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ անշարժ գույքի մասով կատարված են անշարժ գույքի հարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի) վճարումները:».

Հոդված 9. Օրենսգրքի 236-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված կարգավորումների պահանջները չեն տարածվում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի հիման վրա իրականացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների, նախաքննություն իրականացնող մարմինների որոշումների հիման վրա իրականացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, օրենքով սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու հիմքով սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքերի հիման վրա:».

Հոդված 10. Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում, կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների:».

Հոդված 11. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման դեպքերում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցի պետական գրանցումը կամ հաշվառումը կամ (վերահաշվառումը) կամ հաշվառումից հանելը կամ նոր հաշվառման վկայագրի հատկացումը:

  1. Փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման դեպքերում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող կազմակերպությունները մինչև փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի տրամադրման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ համայնքում գտնվող փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բոլոր փոխադրամիջոցների մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցի պետական գրանցումը կամ հաշվառումը (վերահաշվառումը) կամ հաշվառումից հանելը կամ նոր հաշվառման վկայագրի հատկացումը:
  2. Շարժական գույքի կադաստր վարող մարմինը փոխադրամիջոցի պետական գրանցումը, հաշվառումը (վերահաշվառումը), հաշվառումից հանելը, նոր հաշվառման վկայագրի հատկացումն իրականացնում է հաշվառող մարմինների կողմից տրված` փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր փոխադրամիջոցների գույքահարկի) պարտավորությունները:»:

Հոդված 12. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 6-րդ մասից հետո լրացնել նոր 6.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված կարգավորումների պահանջները չեն տարածվում օրենքով սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու հիմքով փոխադրամիջոցի պետական գրանցման դեպքերի հիման վրա:».

Հոդված 13. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասում ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ներհամայնքային երթուղու շահագործման կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ տրոլեյբուսներով ներհամայնքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման» բառերը.

Հոդված 14. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 11-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել նոր 12-րդ կետ՝ հետևյալ բովանդակութամբ.

«12) ներհամայնքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ տրոլեյբուսներով ներհամայնքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակներով զբաղվող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունները՝ այդ գործունեության տեսակների մասով:»:

Հոդված 15. Սույն օրենքը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ, 7-րդ և 10-րդ հոդվածների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է մինչև սույն օրենքն ընդունելը ծագած հարաբերությունների վրա: Սույն օրենքի 7-րդ և 10-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքի ընդունումից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 48-րդ հոդվածից հանել «Հողամասերի՝ առանց մրցույթի տրամադրման դեպքերը սահմանում է կառավարությունը:» բառերը և կետադրական նշանը:

Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրումը և տիրապետումը».

2) լրացնել նոր 8-րդ, 9-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«8. Համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից կայացրած վարչական ակտերի հիման վրա (առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տիրապետման թույլատրելի դեպքերը, կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները սահմանում է համայնքի ավագանին:

  1. Սույն հոդվածի 8-րդ մասի իմաստով՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տիրապետման իրավունքը համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից կայացրած վարչական ակտերի հիման վրա՝ առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման՝ հողամասը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Սույն հոդվածով նախատեսված հողամասի տիրապետման իրավունքը ենթակա չէ պետական գրանցման և դադարում է համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից կայացրած՝ հողամասի փաստացի տիրապետման համար հիմք հանդիսացած վարչական ակտերի գործողության ժամկետի ավարտման պահից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) աճուրդով (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև՝ էլեկտրոնային աճուրդով).»:

Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` համայնքի ավագանու որոշմամբ, նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տվյալ համայնքի ավագանու հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով: Նվիրաբերության պայմանագիր կնքելու դեպքում կառավարության կամ ավագանու համապատասխան որոշման մեջ և նվիրաբերության պայմանագրում պետք է սահմանվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները: Պետության սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքները կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքները համայնքի ավագանու որոշմամբ կարող են ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում: Ընդ որում, ներդրվող հողամասի կամ դրա նկատմամբ իրավունքի արժեքը չպետք է ցածր լինի տվյալ հողամասի կադաստրային արժեքից.»:

Հոդված 5. Օրենսգրքի 66-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) սոցիալական կամ բարեգործական կամ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում կառավարության, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում համայնքի ավագանու հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով պետության սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` համայնքի ավագանու որոշմամբ։ Կառավարության կամ ավագանու համապատասխան որոշմամբ և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրում կամ ՊՄԳ պայմանագրում պետք է սահմանվեն իրականացվելիք ծրագրերը կամ ներդրման չափն ու պայմանները, ինչպես նաև հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի պայմանների խախտման համար պատասխանատվությունը.»:

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Հողամասերի ուղղակի վաճառքի գինը, բացառությամբ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով և սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերի, սահմանվում է տվյալ հողամասի շուկայական արժեքի չափով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված, ինչպես նաև բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, շինությունների կառուցման և սպասարկման համար՝ սահմանված կարգով հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամասերի համար կադաստրային արժեքի չափով:».

3) լրացնել նոր 4-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կարող է իրականացվել տարաժամկետ վճարման պայմանով՝ համայնքի ավագանու սահմանած դեպքերում և կարգով: Սույն մասով սահմանված տարաժամկետ վճարման պայմանով հողամասի ուղղակի վաճառքի դեպքում հողամասը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար ամբողջական վճարելը համարվում է համայնքի մոտ գրավ դրված` ի ապահովումն հողամասի ուղղակի վաճառքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման: Համայնքի գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:»:

Հոդված 6. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև՝ էլեկտրոնային աճուրդով):».

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել նոր 70.1-ին հոդվածով.

«Հոդված 70.1. Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վաճառքն էլեկտրոնային աճուրդով

  1. Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության (բացառությամբ սույն օրենսգրքի61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետովնախատեսված) և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է էլեկտրոնային աճուրդով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հողամասերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է սույն հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող աճուրդներին վերաբերվող կարգավորումներով: Սույն հոդվածով սահմանված հողամասերի (դրանց առանձին հատվածների)էլեկտրոնային աճուրդով վաճառքի նկատմամբ չեն կիրառվում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության դրույթները:
  3. Էլեկտրոնային աճուրդն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի (www.yerevan.am) պաշտոնական համացանցային կայքի միջոցով:
  4. Էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է լինել Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող (բացառությամբ սույն օրենսգրքի61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված) հողամասը կամ դրա առանձին հատվածը:
  5. Էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը Երևանի քաղաքապետն է:
  6. Էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի մեկնարկային գինը հաշվարկվում է սույն օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով, իսկ նախավճարի չափը և աճուրդի դրված հողամասի քայլի չափը՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:».

Հոդված 8. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝հետևյալ բովանդակությամբ.

«5. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն առանց մրցույթի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերը սահմանում է կառավարությունը, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն առանց մրցույթի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքերը՝ համայնքի ավագանին:»:

Հոդված 9.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների:
  2. Երևանի քաղաքապետարանի (www.yerevan.am) պաշտոնական համացանցային կայքի համապատասխանեցումը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.5-րդ և 35.6-րդ հոդվածներում նշված պահանջներին կատարվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո վեց ամսվա ընթացքում:
  3. Սույն օրենքի 3-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Երևանի քաղաքապետարանի (www.yerevan.am) պաշտոնական համացանցային կայքի՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան գործարկմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի՝

            1) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «7. Կառավարության նիստերին ներկա լինելու իրավունք ունեն Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական եկամուտների, քաղաքաշինության, միջուկային անվտանգության կարգավորման, վիճակագրական, կադաստրի կոմիտեների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, վարչապետի մամուլի քարտուղարը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ինչպես նաև վարչապետի հրավիրած այլ անձինք:».

            2) 13-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «13. Կառավարության նիստի օրակարգի քննարկման ենթակա հարցերը զեկուցում են Կառավարության անդամները, Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծերի դեպքում Երևանի քաղաքապետը, իսկ վարչապետի թույլտվությամբ՝ փոխնախարարները, Երևանի քաղաքապետի տեղակալները, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը:»:

            Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

            «7. Կառավարությանը, վարչապետին ենթակա մարմինները, Երևանի քաղաքապետը Կառավարության որոշումների նախագծեր կարող են առաջարկել վարչապետին, իսկ այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները (բացառությամբ՝ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների)՝ Կառավարության համապատասխան անդամին:»:

            Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքի ընդունումից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

            1) 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «1. Հանրային քննարկումը կազմակերպում են ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին ենթակա մարմինները, իսկ վարչապետին նախագիծ առաջարկելու իրավասություն ունենալու դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինները:».

            2) 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ փորձաքննության են ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները, իսկ վարչապետին նախագիծ առաջարկելու իրավասություն ունենալու դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինները:»:

            Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքի ընդունումից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի 3-րդ հոդվածում «օրենքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի) բառերը:

          Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասում.

            1) 2-րդ կետում «վերջակետ» կետադրական նշանը փոխարինել «ստորակետ» կետադրական նշանով.

            2) լրացնել նոր 3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ..

            «3) օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ համայնքում հաշվառված զինապարտների գրանցամատյանը վարելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերջիններիս տրամադրելով գրանցամատյանի վարման համար անհրաժեշտ տեղեկատվություն:».

            Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

          «5. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից` գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան: Գրանցամատյանի վարման կարգը, ինչպես նաև համայնքում հաշվառված զինապարտների գրանցամատյանի վարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը տնօրինող պետական լիազոր մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

            Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքի ընդունումից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

          Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի՝

            1) 19.7-րդ հոդվածում լրացնել նոր 16-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

            «16. Սույն հոդվածով սահմանված կարգավորումներըը չեն տարածվում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ներհամայնքային երթուղու շահագործման կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ տրոլեյբուսներով ներհամայնքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացման վրա:»:

            2) 19.8-րդ հոդվածը լրացնել նոր 13-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

            «13. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու վրա:»:

          Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝

1) 49-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Որպես համայնքի ներկայացուցիչ` դատարանում իր իրավասության սահմաններում ի պաշտոնե հանդես է գալիս համայնքի ղեկավարը կամ նրա տեղակալը:  Համայնքի ղեկավարի որոշմամբ դատարանում որպես համայնքի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նաև համայնքապետարանի կամ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:».

2) 55-րդ հոդվածի՝

 ա. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ օրենքով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի որոշմամբ որպես համայնքի ներկայացուցիչ դատարանում հանդես գալու լիազորություն ունենալու դեպքում՝ համայնքապետարանի կամ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների` սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով.».

բ. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ համայնքի ղեկավարի որոշմամբ որպես համայնքի ներկայացուցիչ դատարանում հանդես գալու լիազորություն ունենալու դեպքում՝ համայնքապետարանի կամ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների լիազորությունները հաստատվում են վերջիններիս` համայնքի անունից հանդես գալու լիազորությունը հավաստող համապատասխան փաստաթղթերով:».

4) 129-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել նոր նախադասություն.

«Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման կամ քանդման (ապամոնտաժման) հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) արգելելուն:»:

Հոդված 2.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված միջնորդությունների հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնք հանգեցրել են համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) արգելելուն` սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են վերացած, որի վերաբերյալ դատարանը եռօրյա ժամկետում օրենքով սահմանված կարգով տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

            Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝

1) 188-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունները կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված և չօրինականացված հատվածները, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունները համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի ներկայացրած գրավոր պահանջի դեպքում, ենթակա են քանդման (ապամոնտաժման) և նախկին վիճակի վերականգնման` սեփականատիրոջ կողմից, իր միջոցների հաշվին՝ պահանջը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, եթե ներկայացված պահանջով այլ՝ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:».

            2) 205-րդ հոդվածի 3-րդ մասը և 207-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.

            3) 208-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 208. Հողամասի օգտագործման իրավունքը դադարելու հետևանքները

  1. Հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա գտնվող շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դատարանի վճռի հիման վրա համարժեք փոխհատուցմամբ անցնում է հողամասի սեփականատիրոջը, եթե այլ բան նախատեսված չէ հողամասի սեփականատիրոջ և հողօգտագործողի միջև կնքված պայմանագրով: Սույն հոդվածի իմաստով համարժեք փոխհատուցում է համարվում հողամասի վրա գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը:
  2. Հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա գտնվող շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ հողամասի սեփականատիրոջ սեփականության իրավունքը ծագում է վճռից ծագող իրավունքների պետական գրանցման պահից: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը և սահմանված փոխհատուցման գումարը վճարելու վերաբերյալ ապացույցը:»:

            Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածից հետո լրացնել նոր 281.1-ին հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.

            «Հոդված 281.1. Ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցված գործունեությունն իրականացնելը

  1. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ) վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների և այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցված լինելու դեպքում՝ գործունեության դադարեցման ժամանակահատվածում նույն գործունեությունն իրականացնելը.

            պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքում լրացնել նոր 7.7-րդ հոդված.

«Հոդված 7.7. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից ներկայացված նյութերի հիման վրա իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ սահմանված վարչական իրավախախտումների դեպքերով վարչական վարույթ կարող է իրականացվել նաև համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ վարչական մարմնին ներկայացված հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա: Սույն մասում նշված նյութերը վարչական մարմնի կողմից կարող են օգտագործվել որպես վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող ապացույց: Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից ներկայացված նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու վարչական իրավախախտման հատկանիշները, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը:
  2. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմնին հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացնելու պարագայում սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխան նյութերի ստացման պահից:
  3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին գրավոր տեղեկացնել հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասիննյութեր ներկայացրած անձանց՝ վարչական ակտ ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում:
  4. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ վարչական մարմնին՝ հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացնելու հիման վրա նշանակված տուգանքների դեպքում, Կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին մուտքագրված տուգանքների գումարից 70 տոկոսը, եթե օրենքով այլ չափ նախատեսված չէ, մուտքագրումից մեկ ամսվա ընթացքում փոխանցվում է այն համայնքի բյուջե, որի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի կողմից ներկայացվել են համապատասխան նյութերը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածից հանել «կամ փոխհատուցման վճարները» բառերը, իսկ «ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները» բառերը փոխարինել «վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները» բառերով.

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երևան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար.».

2) 24-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

3) լրացնել նոր 25-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «25) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի  միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար:».

            Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ» բառերը և կետադրական նշանը.

2) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում`

 ա. 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երևան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար ՀՀ դրամ.».

բ. 23-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

գ. լրացնել նոր 24-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«24) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի  միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` հինգ հարյուր դրամից մինչև հազար մեկ դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:».

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել մինչև 3.0 անգամ, իսկ Երևան քաղաքում` մինչև 7.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 2-րդ և 3-րդ կետերի:».

3) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ» բառերը և կետադրական նշանը.

 2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածից հանել «փոխհատուցման վճար» և «փոխհատուցման վճարի չափով» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով.

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) վերնագրում և 1-ին մասում «Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները» բառերը փոխարինել «Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի վճարված գումարները» բառերով.

2) լրացնել նոր 2.1-ին մաս.

«2.1. Տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով կարող են սահմանվել նաև տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի վճարված գումարները վերադարձնելու այլ հիմքեր.».

3) 3-րդ մասում լրացնել նոր նախադասություն. «Տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով տեղական տուրքերի և վճարների վճարված գումարի վերադարձման այլ հիմքեր նախատեսված լինելու դեպքում գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել նաև տվյալ օրենքներով նախատեսված դեպքերում:».

Հոդված 8 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում դրանք շարունակում են գործել որպես ընթացիկ՝հաջորդ տարիների համար տվյալ համայնքում սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանող իրավական ակտեր:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում՝

1) «աշխատակազմի քարտուղար» բառերը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) «փոխատվություն» բառը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «փոխառություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 41.9-րդ, 41.10-րդ և 41.11-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«41.9) սահմանում է համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի  միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները.

41.10)  սահմանում է համայնքի վարչական տարածքում ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից կայացրած վարչական ակտերի հիման վրա (առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տիրապետման թույլատրելի դեպքերը, կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.

41.11) սահմանում է համայնքային ենթակայության արտադպրոցական կազմակերպություններում և կենտրոններում (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն) ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման կարգը:».

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«23.1) տալիս է համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն.».

Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 22-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել նոր 23-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«23) ներկայացնում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված և չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունների քանդման (ապամոնտաժման) և նախկին վիճակի վերականգնման պահանջներ:».

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 17-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«17) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի  միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին, սահմանափակումներին համապատասխան տալիս է ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվություն։»:

Հոդված 6 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են, իսկ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցվում են սույն օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում:
  3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարները սույն օրենքի ուժով համարվում են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարներ՝ առանց պաշտոններից ազատման:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝

            1) 22-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «8. Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները՝ այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով: Որպես համայնքի ներկայացուցիչ՝ դատարանում իր իրավասության սահմաններում ի պաշտոնե հանդես է գալիս համայնքի ղեկավարը կամ նրա տեղակալը: Oրենքով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի որոշմամբ որպես համայնքի ներկայացուցիչ դատարանում իրենց իրավասության սահմաններում հանդես են գալիս նաև համայնքապետարանի կամ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:».

            2) 24-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տալիս է նրա ի պաշտոնե ներկայացուցիչը` վերջինիս ստորագրությամբ:».

            3) 83-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 9-րդ և 10-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

            «9) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ) վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների և այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու վերաբերյալ կայացված վարչական ակտը.».

            10) այն դեպքերի, երբ վիճարկվում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի օրինականացումը մերժելու մասին համայնքի ղեկավարի կողմից կայացված վարչական ակտ:».

            4) 91-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով.

            «6. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման կամ քանդման (ապամոնտաժման) հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման)  արգելելուն:»:

            Հոդված 3.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված միջնորդությունների հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնք հանգեցրել են համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) արգելելուն` սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են վերացած, որի վերաբերյալ դատարանը եռօրյա ժամկետում օրենքով սահմանված կարգով տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

            «1. Դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում՝ նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Վարչական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում վարչական մարմինը սույն մասում նշված անձանց վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու հետ միաժամանակ ծանուցում է նաև վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ վարչական մարմին գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու մասին:

  1. Վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին օրենքով սահմանված կարգով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։ Վարչական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում վարչական մարմինը սույն մասում նշված անձանց վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու հետ միաժամանակ ծանուցում է նաև վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ վարչական մարմին գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու մասին:».

            Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին և 1.2-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

            «1.1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկային և ոչ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարուցված վարչական վարույթների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, որի դեպքում վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից մեկշաբաթյա ժամկետում վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու միջոցով: Վարչական վարույթի մասնակցի հիմնավոր միջնորդության հիման վրա սույն մասով սահմանված ժամկետը վարչական մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև մեկշաբաթյա ժամկետով։

            1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված դեպքերում վարչական մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է անցկացնել բանավոր լսումներ, եթե վարչական մարմնի մոտ առաջանում են վարույթի մասնակիցների կողմից պարզաբանման ենթակա հարցեր։ Բանավոր լսումներ անցկացնելու վերաբերյալ վարույթի մասնակցի կողմից ներկայացված միջնորդությունը պետք է պարունակի հարցերի այն շրջանակը, որոնք ունեն բանավոր քննարկման անհրաժեշտություն և նման անհրաժեշտության հիմնավորում։ Բանավոր լսում անցկացնելու դեպքում վարույթի մասնակիցները և, ըստ անհրաժեշտության, այլ անձինք ծանուցվում են վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ նիստի անցկացման համար:».

            Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է, բացառությամբ սույն օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկային և ոչ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարուցված վարչական վարույթների, որոնցով իրականացվող վարչական վարույթի առավելագույն ժամկետը 60 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:».

            Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «Հոդված 48. Վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքները

  1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, դիմողը օրենքի ուժով մինչև վարչական մարմնի կողմից համապատասխան որոշում կայացնելը, կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում մինչև վարչական մարմնի կողմից համապատասխան որոշում կայացնելը դիմողը չի կարող ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, լ, եթե  դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը սույն օրենքի 62-րդ հոդվածի համաձայն առ ոչինչ է կամ վերաբերում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինմանը և օգտագործմանը, քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելուն կամ վնասի հատուցում տրամադրելուն: Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումի քննարկման համար սահմանված ժամկետի խախտումը համարվում է դիմումի մերժում::
  3. Եթե դիմումով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձինք կարող են հավաստել սահմանված ձևի փաստաթղթով, ապա փաստաթուղթը չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար:
  4. Վարչական մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա դիմող անձին է տրամադրում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:
  5. Վարչական մարմնի կողմից վարչական ակտը սահմանված ժամկետում չկայացնելու հետևանքով առաջացած վնասի հատուցման կարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի VII բաժնի կանոնները:
  6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը համարվում է ուժը կորցրած դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտ կայացնելու դեպքում:».

            Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

     «3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով և օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:

Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը, եթե օրենքով վարչական վարույթի վերսկսման այլ ժամկետ նախատեսված չէ:»:

          Հոդված 6. Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

          «1. Վարչական բողոքի քննարկումն իրականացվում է սույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ: Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով վարչական բողոքի քննարկումն իրականացվում է գրավոր ընթացակարգով՝ սույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե սույն օրենքով գրավոր ընթացակարգով իրականացվող վարչական վարույթների համար այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի 5-րդ հոդվածում «Երևան համայնքի վարչական շրջանների սահմանները որոշվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:» բառերը փոխարինել «Երևան համայնքի վարչական շրջանների սահմանները սահմանվում են Երևան քաղաքի ավագանու որոշմամբ:» բառերով:

            Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածում՝

1) 1-ին պարբերությունում «երկու ամսվա» բառերը փոխարինել «վեց ամսվա» բառերով.

2) լրացնել նոր 12-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ.

«12. Վարչական իրավախախտումը այլ անձի կողմից կատարելու փաստը հաստատվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխանաբար վարչական իրավախախտումը այլ անձի կողմից կատարելու փաստը հաստատվելու օրվանից:».

Հոդված 2. Օրենսգրքի 81.2-րդ հոդվածից հետո լրացնել նոր 81.3-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 81.3. Ի լրումն փոշու արտանետումների՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները և կանոնները խախտելը

  1. Ի լրումն փոշու արտանետումների՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները և կանոնները խախտելը

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով չափով:».

 Հոդված 3. Օրենսգրքի 113-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 113. Քաղաքային համայնքի տարածքում կենդանիներ պահելու կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները և հաշվառման կարգը խախտելը

  1. Քաղաքային համայնքի տարածքում համայնքի ավագանու կողմից սահմանված կենդանիներ պահելու կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները կամ հաշվառման կարգը խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:».

Հոդված 4. Օրենսգրքի 131.1-ին հոդվածի 1-ին մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքի 131.2-րդ հոդվածով և» բառերը.

Հոդված 5. Օրենսգրքի 131.1-ին հոդվածից հետո լրացնել նոր 131.2-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 131.2. Ի լրումն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում օրենսդրությամբ սահմանված նորմերի՝ համայնքի վարչական տարածքում հեծանիվով, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով կամ առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարման համար նախատեսված այլ տրանսպորտային միջոցներով երթևեկելու՝ համայնքի ավագանու կողմից սահմանած պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը.

  1. Ի լրումն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում օրենսդրությամբ սահմանված նորմերի՝ համայնքի վարչական տարածքում հեծանիվով, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով կամ առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարման համար նախատեսված այլ տրանսպորտային միջոցներով երթևեկելու՝ համայնքի ավագանու կողմից սահմանած պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը.

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:».

Հոդված 6. Օրենսգրքի 137.8-րդ հոդվածից հետո լրացնել նոր 137.9-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 137.9. Երևան քաղաքի վարչական տարածքում բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) և մատակարարման կազմակերպման լրացուցիչ պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

  1. Երևան քաղաքի վարչական տարածքում բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) և մատակարարման կազմակերպման համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:».

Հոդված 7. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածից հետո լրացնել նոր 154.3-րդ, 154.4-րդ և 154.5-րդ հոդվածներ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 154.3. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և  համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում արգելափակոցների տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

  1. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) արգելափակոցների տեղադրման համայնքի ավագանու կողմից սահմանված կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը `

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 154.4. Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում, և տանիքին՝ սարքերի, սարքավորումների, այդ թվում՝ արևային կայանների, դեկորատիվ առարկաների  և այլ պարագաների ու տարրերի տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

  1. Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում և տանիքին՝ սարքերի, սարքավորումների, այդ թվում՝ արևային կայանների, դեկորատիվ առարկաների և այլ պարագաների ու տարրերի տեղադրման համայնքի ավագանու կողմից սահմանված կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել, կամ առանց դրանց բռնագրավման:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը `

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել, կամ առանց դրանց բռնագրավման:

Հոդված 154.5. Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված և չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված շինությունների քանդման և նախկին վիճակի վերականգնման մասին համայնքի ղեկավարի կողմից ներկայացված գրավոր պահանջը չկատարելը

  1. Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված և չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված շինությունների քանդման և նախկին վիճակի վերականգնման մասին համայնքի ղեկավարի կողմից ներկայացված գրավոր պահանջը չկատարելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:».

Հոդված 8. Օրենսգրքի 157.15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 157.15. Կառուցապատողների կողմից քաղաքաշինական  նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները չպահպանելը

  1. Կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները չպահպանելը (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի)՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

  1. Բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիա) կամ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիա) օբյեկտների համար շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև չորսհազարապատիկի չափով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 169.14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել նոր 4-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երևան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելը.

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:». 

Հոդված 10. Оրենսգրքի 169.16-րդ հոդվածը լրացնել նոր 19-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. 

«19. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ պահանջների խախտմամբ համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի  միջոցով առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:».

Հոդված 11. Օրենսգրքի 180-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Լռությունը և ի լրումն աղմուկի՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները և կանոնները խախտելը»

2) լրացնել նոր 7-րդ և 8-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

 «7. Ի լրումն աղմուկի՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները և կանոնները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:».

Հոդված 12. Օրենսգրքի 180.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով՝  իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել, կամ առանց դրանց բռնագրավման:».

Հոդված 13. Օրենսգրքի 255-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 255. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը

  1. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է՝ դրա կազմելու ամսաթիվը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ իրավական ակտը (վերջինիս այն հոդվածը, մասը, կետը, ենթակետը կամ պարբերությունը), որը վարչական պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների անունները, ազգանունները և հասցեները (եթե այդպիսիք առկա են և արձանագրության կազմման պահին այդ տվյալները հայտնի են), տեղեկություններ խախտողի անձի մասին, գործի լուծման համար նշանակություն ունեցող անհրաժեշտ այլ տեղեկություններ:
  2. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Արձանագրությունը ստորագրում է այն կազմող անձը:
  3. Արձանագրությունը վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությամբ կազմելու դեպքում վերջինս իրավունք ունի արձանագրությունում նշելու իր դիտողությունները, բացատրությունները, ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ և ստորագրելու այն:
  4. Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձի (արձանագրության կազմման պահին ներկա լինելու դեպքում) ստորագրությունը, բացատրություններն ու դիտողությունները ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով:».

Հոդված 14. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին պարբերությունում լրացնել նոր նախադասություն. «Սույն մասի 2-րդ և 3-րդ նախադասություններով սահմանված պահանջները չեն վերաբերվում այն դեպքերին, երբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գործի քննությունը իրականացվում է գրավոր ընթացակարգով:».

Հոդված 15. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասում «տասնհինգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու ամսվա ընթացքում» բառերով.

Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել նոր 278.1-ին հոդվածով.

«Հոդված 278.1. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը գրավոր ընթացակարգով քննելու կարգը

  1. Սույն օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վարչական մարմնի կողմից իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական մարմինը գալիս է եզրահանգման, որ գործն անհրաժեշտ է քննել բանավոր ընթացակարգով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն հոդվածով:
  2. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու միջոցով: Վարչական մարմինը վարչական վարույթի մասնակիցներին վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ ծանուցում է վարչական վարույթի վերաբերյալ նյութերը (արձանագրություն և այլ անհրաժեշտ նյութեր) անձին ներկայացնելու հետ մեկտեղ: Հիշյալ ծանուցման հետ մեկտեղ վարչական մարմինը վարչական վարույթի մասնակիցներին ներկայացնում է նաև գրավոր պարզաբանում՝ սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքների և պարտականությունների մասին, վարչական վարույթի համար անհրաժեշտ նյութերը ներկայացնելու, դրանց ներկայացման ժամկետների և սահմանված ժամկետում չներկայացնելու հետևանքների մասին:
  3. Վարչական վարույթի մասնակցի միջնորդությունները, բացատրությունները, ապացույցները և այլ անհրաժեշտ նյութերը կարող են ներկայացվել վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ ծանուցվելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Վարչական վարույթի մասնակցի հիմնավոր միջնորդության հիման վրա սույն մասով սահմանված ժամկետը կարող է վարչական մարմնի կողմից երկարաձգվել մինչև երկշաբաթյա ժամկետով:
  4. Վարչական մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է անցկացնել բանավոր լսումներ, եթե վարչական մարմնի մոտ առաջանում են վարույթի մասնակիցների կողմից պարզաբանման ենթակա հարցեր։ Բանավոր լսումներ անցկացնելու վերաբերյալ վարույթի մասնակցի կողմից ներկայացված միջնորդությունը պետք է պարունակի հարցերի այն շրջանակը, որոնք ունեն բանավոր քննարկման անհրաժեշտություն և նման անհրաժեշտության հիմնավորում։
  5. Բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում վարչական մարմինը վարույթի մասնակիցներին և, ըստ անհրաժեշտության, այլ անձանց ծանուցում է նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին: Վարչական գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու դեպքում վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով նախատեսված վարչական գործի քննության կարգին վերաբերող ընդհանուր կարգավորումները:».

Հոդված 17. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.    «2. Սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 124.7-րդ հոդվածով և 224-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:».

Հոդված 18. Օրենսգրքի 310-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «162-րդ հոդվածով, 169.16-րդ հոդվածի 3-րդ և 18-րդ մասերով» բառերը փոխարինել  «154.4-րդ,  162-րդ հոդվածներով,  169.16-րդ հոդվածի 3-րդ, 18-րդ և 19-րդ մասերով, 180.2-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով.

2) «տեղական ինքնակառավարման մարմինների՝ դրա համար լիազորված անձինք՝ սույն օրենսգրքի 162-րդ և 169.16-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ սույն օրենսգրքի 154.4-րդ, 162-րդ, 169.16-րդ և 180.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կատարման դեպքում» բառերով.

Հոդված 19. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում՝

1)  2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 2.1-8.1-ին (3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը) և 10.1-10.4-րդ, 11-12-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 81.3-րդ, 113-րդ, 124.7-րդ հոդվածով, 131.2-րդ, 137.9-րդ, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 154.2-րդ հոդվածով, 154.3-րդ, 154.4-րդ, 154.5-րդ, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ, 32-րդ, 37-45-րդ մասերի), 158.2-րդ, 162-րդ, 162.3-րդ, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 169.16-րդ (բացառությամբ 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերի), 180-րդ հոդվածի 5-րդ,  6-րդ, 7-րդ և 8-րդ մասերով, 180.2-րդ, 189.11-րդ , 189.12-րդ և 189.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:».

2) լրացնել նոր 5-րդ և 6-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Սույն օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների դեպքերով վարչական վարույթ կարող է իրականացվել նաև համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ վարչական մարմնին ներկայացված հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա: Սույն մասում նշված նյութերը վարչական մարմնի կողմից կարող են օգտագործվել որպես վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող ապացույց: Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից ներկայացված նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու վարչական իրավախախտման հատկանիշները, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը:

  1. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին գրավոր տեղեկացնել հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացրած անձանց՝ վարչական ակտ ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում:».

Հոդված 20. Օրենսգրքի 305-րդ հոդվածում լրացնել նոր 8-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«8. Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ գործը քննելու իրավասությամբ օժտված անձանց՝ հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացնելու հիման վրա նշանակված տուգանքների դեպքում, Կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին մուտքագրված տուգանքների գումարից 70 տոկոսը, եթե օրենքով այլ չափ նախատեսված չէ, մուտքագրումից մեկ ամսվա ընթացքում փոխանցվում է այն համայնքի բյուջե, որի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի կողմից ներկայացվել են համապատասխան նյութերը:»:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    03.03.2025 - 19.03.2025

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3040

Принт

Предложения

Վաղինակ Հովհաննիսյան

17.03.2025

Ի հավելումն մեր կողմից արված թիվ 1 առաջարկության՝ նշենք, որ եթե ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար, ապա արդյոք համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իրավասու է անտեսել ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջները և որևէ քաղաքական ուժի առաջին համար չգրանցել 30 տարին չլրացած անձի՝ հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը:

Վաղինակ Հովհաննիսյան

10.03.2025

Նախագծի 79-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք հանել կամ շարադրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի, նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:

Վաղինակ Հովհաննիսյան

10.03.2025

Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է հստակեցնել՝ հաշվի առնելով իրավական բախումը «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2. հոդվածի 2-րդ մասի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, թե այդ դեպքում երբ է համայնքի ղեկավարը համարվում ընտրված և երբ է կազմակերպվելու երդման արարողությունը: Առաջարկը բխում է նրանից, որ, դիցուք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 2 ամիս առաջ և կուսակցություններից կամ դաշինքներից մեկը ստացել է ավագանու անդամների տեղերի (մանդատների) 50 տոկոսից ավելին և տվյալ քաղաքական ուժի ցուցակը գլխավորող անձը համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Հետևաբար, ըստ նախագծում բերված շարադրանքի պետք է ընտրվելուն հաջորդող երրորդ օրացուցային օրը երդմամբ ստանձնի իր լիազորությունները, այն դեպքում, երբ դեռևս երկու ամիս ժամանակ կա համայնքային գործող իշխանության լիազորությունների ավարտին:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: