Հիշել նախագիծը
««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Վաղինակ Հովհաննիսյան 10.03.2025 14:40:17 | Նախագծի 4-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթին, համաձայն որի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը: Ասվածից հետևում է, որ չկա լիազորող նորմ Երևանի քաղաքապետի համար օրենքով այլ տարիքային ցենզ սահմանելու համար, բացի նրանից ինչն ամրագրված է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող Սահմանադրությունում կամ Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում: | Չի ընդունվել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 187-րդ հոդվածի համաձայն՝ Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով։ | |||
| 2 | Վաղինակ Հովհաննիսյան 10.03.2025 15:24:51 | 11-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:»: Առաջարկությունը բխում է նախագծի 20-րդ,21-րդ և 24-րդ հոդվածների 3-րդ բովանդակությունից, համաձայն որոնց, նիստի օրակարգը քաղաքապետի կողմից հաստատվելուց հետո նիստի օրակարգը և որոշումների նախագծերը տրամադրվում են ավագանու անդամներին: Իսկ քաղաքապետ չառաջադրելու դեպքում հստակ չէ, թե ինչ բովանդակությամբ օրակարգ և որոշման նախագիծ է ներկայացվելու ավագանու անդամներին: Եվ սա այն դեպքում, երբ անգամ ավագանու՝ օրենքի ուժով գումարվող նիստը պետք է ունենա հստակ օրակարգ: | Չի ընդունվել: Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը բխում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածից: | |||
| 3 | Վաղինակ Հովհաննիսյան 10.03.2025 15:33:32 | Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է հստակեցնել՝ հաշվի առնելով իրավական բախումը «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2. հոդվածի 2-րդ մասի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, թե այդ դեպքում երբ է համայնքի ղեկավարը համարվում ընտրված և երբ է կազմակերպվելու երդման արարողությունը: Առաջարկը բխում է նրանից, որ, դիցուք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 2 ամիս առաջ և կուսակցություններից կամ դաշինքներից մեկը ստացել է ավագանու անդամների տեղերի (մանդատների) 50 տոկոսից ավելին և տվյալ քաղաքական ուժի ցուցակը գլխավորող անձը համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Հետևաբար, ըստ նախագծում բերված շարադրանքի պետք է ընտրվելուն հաջորդող երրորդ օրացուցային օրը երդմամբ ստանձնի իր լիազորությունները, այն դեպքում, երբ դեռևս երկու ամիս ժամանակ կա համայնքային գործող իշխանության լիազորությունների ավարտին: | Չի ընդունվել: Ներկայացված իրավիճակը չի կարող տեղի ունենալ, քանի որ նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը:»: Իսկ համայնքի ղեկավարն ընտրվում է առաջին նիստի ընթացքում: | |||
| 4 | Վաղինակ Հովհաննիսյան 10.03.2025 15:35:14 | Նախագծի 79-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք հանել կամ շարադրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի, նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: | Չի ընդունվել. «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Տվյալ պարագայում Նախագծով օրենքում նախատեսվում է ընդհանուր կանոնից բացառություն նախատեսող դրույթ: | |||
| 5 | Վաղինակ Հովհաննիսյան 17.03.2025 10:15:33 | Ի հավելումն մեր կողմից արված թիվ 1 առաջարկության՝ նշենք, որ եթե ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար, ապա արդյոք համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իրավասու է անտեսել ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջները և որևէ քաղաքական ուժի առաջին համար չգրանցել 30 տարին չլրացած անձի՝ հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը: | Չի ընդունվել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 187-րդ հոդվածի համաձայն՝ Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: |