Հիշել նախագիծը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Ընթացիկ վիճակը, իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները. 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենքով, այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով: Միևնույն ժամանակ, նույն հոդվածով նախատեսվում է, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) ընդունվել է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին, որով սահմանվել են/ կարգավորվել են Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները: Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են նույն օրենքով և այլ օրենքներով: Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված` նույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում նույն օրենքին:

Ընդունման պահից մինչ այսօր Օրենքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք սակայն, ամբողջապես չեն ապահովում Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման արդյունավետ իրականացումը:

Հաշվի առնելով Օրենքում նախատեսվող փոփոխությունների ծավալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է Օրենքը ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում Օրենքում գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին, ինչպես նաև կնախատեսվեն նոր կարգավորումներ, այդ թվում՝ կվերանայվեն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որոնք ուղղված կլինեն Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները առավելապես միտված են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործունեության ընթացքում տարբեր բնագավառներում գործնականում առաջացող խնդիրների լուծմանը:

  • Քննարկվել է

    03.03.2025 - 19.03.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 507

Տպել

Առաջարկներ`

Վաղինակ Հովհաննիսյան

17.03.2025

Ի հավելումն մեր կողմից արված թիվ 1 առաջարկության՝ նշենք, որ եթե ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար, ապա արդյոք համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իրավասու է անտեսել ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջները և որևէ քաղաքական ուժի առաջին համար չգրանցել 30 տարին չլրացած անձի՝ հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը:

Վաղինակ Հովհաննիսյան

10.03.2025

Նախագծի 79-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք հանել կամ շարադրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի, նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:

Վաղինակ Հովհաննիսյան

10.03.2025

Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է հստակեցնել՝ հաշվի առնելով իրավական բախումը «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2. հոդվածի 2-րդ մասի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, թե այդ դեպքում երբ է համայնքի ղեկավարը համարվում ընտրված և երբ է կազմակերպվելու երդման արարողությունը: Առաջարկը բխում է նրանից, որ, դիցուք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 2 ամիս առաջ և կուսակցություններից կամ դաշինքներից մեկը ստացել է ավագանու անդամների տեղերի (մանդատների) 50 տոկոսից ավելին և տվյալ քաղաքական ուժի ցուցակը գլխավորող անձը համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Հետևաբար, ըստ նախագծում բերված շարադրանքի պետք է ընտրվելուն հաջորդող երրորդ օրացուցային օրը երդմամբ ստանձնի իր լիազորությունները, այն դեպքում, երբ դեռևս երկու ամիս ժամանակ կա համայնքային գործող իշխանության լիազորությունների ավարտին:

Տեսնել ավելին