Добавить в избранное

Находится в правительстве РА

Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին

43%57%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ԼՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի եվ բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժե» ենթակետում սահմանված՝ «ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը» հաստատելու դրույթից, ռազմական նշանակության ապրանքի պետական փորձարկման համար անհրաժեշտ քանակի ֆինանսավորման իրավահարաբերությունները սահմանելու և դրանք կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար:

Հարկ է նկատել, որ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողները իրական խոչընդոտներ ունեն իրենց միջոցներով ստեղծված սահմանափակ քանակությամբ ապրանքը պետական փորձարկման անցկացման գործընթացում, քանի որ ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու պատճառով հնարավորություն չունեն ապահովելու պետական փորձարկման համար անհրաժեշտ որոշակի քանակություն։

Ներկայացվող նախագծով արտադրողներին հնարավորություն կընձեռնվի սեփական միջոցներով ստեղծված ապրանքը պետական փորձարկման ներկայացնելու համար համապատասխան քանակ ապահովելու նպատակով օգտվել դրանք պետական միջոցներով պատրաստելու հնարավորությունից։

Նախագծով կսահմանվեն իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագիրիռ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից պատասխանելու և գործընթացներ իրականացնելու համար հստակ ժամանակահատվածներ։

  1. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող նախագծով իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

4         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել  է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

5         Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է  ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից, այն է՝ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության ապահովում:

 

  • Обсуждалось

    28.02.2025 - 15.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 557

Принт

Предложения

Ստեփան Պետրոսյան

01.03.2025

1. Պետք է սահմանել թե ինչպիսին է լինլելու կանխավճարի կարգը: Կարծում եմ, որ այն պետք է լինի 100 տոկոս: 2. Կարծում եմ ճիշտ կլինի ՓՊԱ ազատել ԱԱՀ-ից: 3. Քանի որ ՓՊԱ կատարումը շահույթ չի նախատեսում, ապա պետք է գնահաշվարկում նախատեսվի մինչև 20 տոկոս չնախատեսված ծախսեր: 4. Պետք է նախատեսել ՓՊԱ կատարմանը կազմակերպությունների մասնակցության շահագռգռման համակարգ: Կարծում եմ, որ հետագայում հնարավոր սերիական արտադրության պատվիրակման մշուշոտ հեռանկարը բավարար չէ: Որպես քայլ գուցե պետք է լավ աշխատանքի համար նախատեսել պարգևավճարների համակարգ: 5. Եթե պայմանգիրը կնքվում է գնումների մասին օրենքի ստանդարտ պահանջներին համապատասխան և էապես հաշվի չեն առնվում ռազմական արտադրանքի ստեղծման առանձնահատկությունները, ապա կարծում եմ գործը շատ դժվարությունների հետ կառընչվի և գործին շատ թե քիչ տեղյակ սուբյեկտները չեն ցանկանա մասնակցել ՓՊԱ կատարմանը: 6. Պետք է հստակցվի փորձարկումների ծրագիր-մեթոդների համաձայնեցման և հաստատման ժամկետները և կարգը: Այդ գործընթացում պետք է ներգրաված լինեն միայն շահագռգիռ և մասնագիտացված օղակները: Միայն այդպիսի օղակները կցուցաբերեն գործին իսկապես օգնելու և աջակցելու վարք, ինչը շատ կարևոր է: Այդ օղակների թերացումների համար պետք է սահմանվեն սակցիաներ, ինչպես նաև նրանց աշխատանքը գնահատելիս պետք է որպես ցուցանիշներից մեկը վերցնել ՓՊԱ կատարման իրենց մասնակցությունը և դրական ելքերը: 7. Պետք է հստակ սահմանվի ՓՊԱ կատարման համար այլ պետական կառույցների կողմից հատկացվող անհրաժեշտ միջոցների տրամա-դրման կարգը և ժամկետները: Եթե առանց դրանց տրամադրման ՓՊԱ հնարավոր չէ սկսել, ապա ՓՊԱ սկիզբը համարել տվյալ միջոցի տրամադրան օրը: Պետք է ամեն դեպքում քննարկել նման թերացումների պատճառը և սահմանել պատասխանատվություն: 8. Եթե ՓՊԱ կատարվել է բարեխղճորեն և ժամանակին, սակայն փորձարկման արդյունքում այն ինչ-որ պատճառով չի ընդունվել, ապա պայմանագրում պետք է հստակ սահմանվի թե ինչ է դրան հետևում: Եթե հնարավոր է որոշ թերություններ վերացնել և աշխատանքը ավարտել, ապա պետք է լրացուցիչ Համաձայնագրով ամրագրել կատարվող աշխատանքների ծավալը, ժամկետները և լրացուցիչ ֆինանսավորել դրանք ավարտին հասցնելու համար: Դրանից հետո, բացասական ելքի դեպքում միայն համարել, որ տվյալ ՓՊԱ իրականացման համար առկա են չնախատեսված և անհաղթահարելի խոչնդոտներ / դրանք ռիսկեր են , որոնք չէին նախատեսվել նաև Հայտերի փորձաքննության ժամանակ/ , և պետք է այն համարել ավարտված, ընդ որում առանց կանխավճարի ետ վերադարձի պահանջի և կատարողի վրա առանց որևե տույժի հաշվարկման: Այս առումով էլ պետք է նաև հնարավորինս խստացնել և մեծացնել Հայտերի գնահատման փուլի դերը: 9. Շատ դեպքերում ՓՊԱ հիմքում ընկած է մշակում, որի համար կատարողն ունի ՀՀ Արտոնագիր: Ինչպես են հաշվի առնվելու կատարողի իրավունքները ՓՊԱ կատարման և հետագա սերիական արտադրության կազմակերման ժամանակ: Պետք է պայմանա-գրում այդ մասին հստակ նշվի: 10. ՓՊԱ կատարման ամբողջ գործընթացը սկսած Հայտերի ձևակերպումից և վերջացված փորձարկումների կազմակերպումով և աշխատանքների ընդունումով իրենից ներկայացնում է մի մեծ բյուրոկրատական գործողությունների շարան, որին շատ քիչ սուբյեկտներ ցանկություն կունենան մասնակցելու: Անհրաժեշտ է էապես այս կարգը պարզեցնել:

Узнать больше