Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27%73%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Վարդան Պետրոսյան 22.02.2025 01:28:20 Հայաստանի Հանրապետությունում թունաբանահիգիենիկ հետազոտություներ իրականացնող հավատարմագրված լաբորատորիա գոյություն չունի, ուստի, մինչև նման առաջին լաբորատորիան հիմնելը, սույն ցանկում չներառված երկրներից ներմուծումը կտրականապես արգելվելու է։ Այսինքն՝ սույն ցանկը հանդիսանալու է, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող խոշորագույն երկներից՝ Հնդկաստանից, Չինաստանից և Իսրայելից ներմուծումը արգելու պատճառ։ Ձեր կողմից ներկայացված առաջարկությունը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում նախագիծը կլրամշակվի։
2 Վարդան Պետրոսյան 22.02.2025 01:35:31 Տվյալ ցանկից հանվել Ուկրաինան, Բելառուսը, չեն ներառվել պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող այնպիսի խոշորագույն երկներն, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը, ինչպես նաև Իսրայելը: Հաշվի առնելով, որ թունաբանահիգիենիկ հետազոտություների մի մասն անցկացվում են կենդանիների վրա՝ առաջադեմ երկներում (հատկապես ԵՄ-ում), հորդորում են զերծ մնալ թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնելուց և՝ որպես այլընտրանք, առաջարկում են օգտվել տասնամյակներ շարունակ իրականացված գիտական հետազոտություների արդյունքներից: Այդ պատճառով Հնդկաստանում հիմնվել են ժամանակակից լաբորատորիաներ, որոնք համապատասխանում են ԵՄ ստանդարտներին։ Հնդկաստանում և Չինաստանում գործող լաբորատորիաներից օգտվում են նաև ԵՄ երկրները, որոնց արտադրանքի գրանցումը Հայաստանում իրականացվում է պարզեցված կարգով։ Կից ներկայացնում եմ իտալական արտադրանքի թունաբանահիգիենիկ գնահատումը, որն անցկացվել է Հնդկաստանում։ Առաջարկում եմ ցանկում ներառել Ուկրաինան, Բելառուսը, Հնդկաստանը, Չինաստանը, Իսրայելը, հակառակ դեպքում տվյալ երկրներում արտադրված և/կամ թունահիգենիկ գնահատում անցած թունաքիմիկատները դառնում են արգելված ՀՀ ներմուծման համար։ Ձեր կողմից ներկայացված առաջարկությունը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում նախագիծը կլրամշակվի։